tinder.
Լուցկիք. նիւթ վառելի՝ ի կտաւէ կամ ի սնկոյ.
բուտ, գաւ.
Կայծ ոստս հրահանաց աբեթի վառել։ (Իսկ ըստ յն. ա՛բդօ՝ է լուցանել, վառել։) (Նար. խրատ.)
• (սեռ. -ի )«կտաւից կամ սունկից և նման բաներից պատրաստուած դիւրավառ նիւթ, ղավ». Նար. խրատ. Տաթև. ձմ. Ճծզ։
• Նախ Klaproth, Asia poligl. 100 կցեց պրս. pedeh բառին։ ՆՀԲ և սրանից առնելով նաև Հիւնք, դնում են յն. ἀπτω, ἀπτομαι «լուցանել, վառել» բայից։ ZDMG 1868 (22), 330 և սրանից էլ Lagarde, Sуm. 1877, 103, 40 դնում է պրս. [arabic word] ābēž, [arabic word] abēr, ❇ aēr, [arabic word] aēz, [arabic word] ayēz «կայծ» բառերից։ Lag. Arm. Stud § 3 մերժում է սրանք՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։
• ԳՒՌ.-Հճ. աբ'բ'եթ, Խրբ. աբ'էթ, Հմշ. ա-փէթ, Զթ. աբ'իթ. նոյն է նաև աբեթ, Ղրբ «լեռնային բոյս՝ որից աբեթ են պատրաս-տում». բայց տարբեր է աբեթ Ննխ. «խեղճ, թշւառ», որ Յաբեթ յատուկ անունից է։
• ՓՈԽ.-Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։