having a knowledge of, well versed.
պրս. ակեահ, ակէհ. Գիտակ. տեղեակ. հասու. վուգուֆ.
Չիցե՞ս ակահ (յն. ո՞չ գիտես), ամարայնւոյ ժամանակ եկն եկաս ի վերայ։ Այնմ չէք ինչ ակահ, քանզի չէիք մօտ։ Խորհրդոց տնտեսութեան չէին ակահ. (Ոսկ. մ. ՟Բ. 17։ եւ Ոսկ. գաղ.։ եւ Ոսկ. ես.։)
Ե՛ւ Աստուծոյ զօրութեանցն ակահ լինիցին, եւ իւրեանց խնամոյն՝ որ առ ի նմանէ. (յն. ուսցին, կամ ի միտ առցեն). (Սեբեր. ՟Թ։)
Խորհրդոց խաչին եւ յարութեանն ոչ եղեւ ակահ. (Երզն. մտթ.։)
Ակահ այն որ չեղեւ, նըկահ եկաց իւրըն բանին. (Մագ. ոտ.։)
• «տեղեակ» Ոսկ. մտթ. բ. 17. Գաղ. Ես. Սեբեր. 171. Փիլ. լին. 203. Կնիք հաւ-340. Երզն. մտթ. 351 (տպ. ակեահ). Մագ. բտ. Անան. մոկ։
• = պրս. [arabic word] agāh, պազ. agah, պհլ. akas «գիտուն, հմուտ». ծագում են զնդ. kas, սանս. kāç «նայիլ, նկատել» արմա-տից. հմմտ. նաև օսսեթ. khaçun, khäçun, թրք. agšah «տեղեակ», չաղաթ. agah «ուշադիր»։-Հիւբշ. 94։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Müller SWAW 42, 250 ևն։
• ԳՒՌ.-Մկ. Վն. ակախ «արթուն». Նոր բառեր և ձևեր են ակահիլ Շտ. Մկ. «Արթնա-նալ, ուշքի գալ, հասկանալ», ակահ չունիմ «տեղեկութիւն չունիմ» (Ազգ. հանդ. իդ. 142), ակահ չտանիլ Մկ. «քունը չտանիլ, չկա-րենալ քնել», ակահցնել Շտ. «քնից արթնաց-նել»։