s.

maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.

s.

δούλη, θεράπαινα, παιδίσκη, οἱκέτις ancilla, serva, famula Նաժիշտ. աղջիկ կամ կին սպասաւոր ի տան՝ արծաթագին կամ վարձուոր. հալայըգ, խալայիգ, պեսլէմէ, ճարիյէ.

Ագար՝ աղախին Սարայի։ Եղեն նորա ծառայք եւ աղախնայք։ Վաճառիջիք ի ծառայս եւ յաղախնայս։ Մինչեւ ցանդրանիկ աղախնոյն։ Ի վերայ աղախնաց (կամ աղախնանց) իմոց։ Ծառայից եւ աղախնայց։ Հոլանեցաւ առաջի աղախնանց. եւ այլն։

Զծառայս եւ զաղախնեայս արքունի. (Եղիշ.։)

Ծառայիւք եւ աղախնեօք. (Փարպ.։)

Թէ յաղախնեաց (կամ յաղախնաց) ոք. (Նար.։)

Սիրելի աղախնաւդ իմով. (ՃՃ.։)

Որպէս աղախնաց յայրատացելոց ամբոխիւք՝ լռութիւն լինի, տիկնոջ ուրուք ողջախոհի մերձ գոլով. (Բրս. հայեաց.։)

Որդիք աղախնացն։ Անազատութիւն աղախնեացն. (Եփր. ծն.։)

Ի յարգանս մեծի ուրուք՝ տիկինն կամ կին ազատ կոչէ զանձն աղախին, կամ այլ ոք զդուստր իւր եւ կամ զկին, եւ զմայր.

Խօսեսցի աղախին քո յականջս քո. եւ լուիցես բանից աղախնոյ քո։ Ահաւասիկ կամ աղախին Տեառն։ Կեցո՛ զորդի աղախնոյ քո. եւ այլն։

Աղախին քո՝ դուստրն իմ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

• «կին ծառայ» ՍԳր. սովորաբար ո հլ. բայց ունինք նաև մի քանի տարբեր հո-լովաձևեր. այսպէս՝ ի-ա հլ. աղախնաց Բ. եզր. բ. 65. Յովէլ բ. 29. յաղախնաց Տոբ. ը. 14. աղախնանց Գծ. բ. 18. աղախնայց ՍԳը-աղախնեայս Եղիշ. աղախնօք Փարպ. աղախ-նեաց Եփր. ծն. որից աղախնութիւն Ել. իա. 7. Եւս. քր. աղախնորդի Կոչ. աղախնել կամ տարօրինակ մի ձևով՝ աղախնայել «ծառայել» Ճառընտ.։

• Հիւնք. աղագին բառից. «զի ի Թրակիա ընդ աղի փոխանակէին զգերիս»։ Մառ ЗВO 22, 67 իբրև «տնային» կցում է աղխ բառին, որի նախնական նշանակու-թիւնը համարում է «տուն»։