adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

• , յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։

• = Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։

• Հներից Խոսր. 10 մեկնում է. «Ամէնն եբրայեցի բարբառով այո՛ և արդարև». դարձեալ էջ 115 «Յեբրայականէն ի մերս ամէնն եղիցի թարգմանի. ասի և է և ստոլգ և ճշմարիտ»։ Լամբրոնացին. Մատ. էջ 182 դնում է յոյնից (տե՛ս վա-րը՝ Պռօսխումէ). բայց բուն նշանակու-թեան ծանօթ է. «Ամէն. այսինքն թարգ-մանեաւ և է. թէ զոր ինչ ասացեր օրհ-նութիւն... այդպէս է ճշմարիտ և է միշտ օրհնութեան արժանի» (անդ՝ էջ 268)։ նորերից ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան (տե՛ս վերը), յետոյ ՆՀԲ։ Բառիս վրայ

• երկար գրում է Մսերեան, Ճռաքաղ 1859, էջ 79-82։

• ԳՒՌ.-Արհասարակ գործածւում է ամ-մէն ձևով. Մշ. և Տփ. ամէն (մէկ մ-ով). ու-նինք նաև նոր փոխառութեամբ Հմշ. ամին (տաճկերէնից) և Տփ. ամին (վրացերէնից)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամէն, ամենի, ից

Ամէնունակ

Ամէնօրհնեալ

Ամէնօրհնեան

Voir tout