gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.
գրի եւ ԱՆՓՈՓ. (լծ. յն. ամֆի՛ շուրջանակի, յամենայն կողմանց. եւ ամֆո՛, լտ. ա՛մպօ երկոքեան) Ժողովեալ ի մի ի չորից կողմանց կամ երկուստեք, կամ երկոքումբք ափովք. հաւաքեալ. զուսպ. պինդ. պարկեշտ. ժողվտած, կծկած. թօրթօփ.
Իբր ժողովեալ իցեմք ամենեքեան ամփոփ միաբանութեամբ. (Մծբ. ԺԹ։)
Ունի յինքեան զամփոփ զլոյծ բնութիւն ջրոցն։ Հաստատեալք յԱրարչէն՝ ունել ամփոփ ընդ ինքեամբ զամենայն որ ի միջի նոցա է. (Եզնիկ.։)
Լոյսն՝ որ յառաջ քան զարեգակն, ոչ էր անփոփ եւ ժողով. (Եփր. ծն.։)
Ամփո՛փ կալ զանձն քո ի քեզ։ Ամփոփ (յակճիռս, կամ յաղօթս. յն. ի կախ) կային միտք ձեր առ ի լսել զանձկացեալն. (Կոչ. ՟Թ. ԺԴ։)
Որոց եւ ամփոփ իցէ տարրն։ Զպարկեշտութիւնն եւ զզգաստութիւնն, զանփոփ հանդերձիկն. (Ոսկ. փիլ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)
Մի՛ առ զարդարել, այլ առ ամփոփ զգենուլ. (Կոչ. ՟Դ։)
Անփոփ վարուք՝ ժողովեալ կարթիւք յարքունական կայանսն. (Յհ. կթ.։)
Որդիք Աստուծոյ կոչեցան, զի ամփոփ էին կեանք նոցա. (Եփր. ծն.։)
ԱՄՓՈՓ. Անձուկ. նեղ. չափաւոր. փոքր. սուղ. տար. ճիւզի. ὁλίγος parvus, angustus
Յամփոփ գետնի կայ՝ մինչ սերմանեալ լինի. (Կոչ. ՟Ե։)
ԱՄՓՈՓ. Անմասն. պակասեալ. զուրկ, պակաս. մահրում.
Ես՝ որ բնաւից բարեաց ամփոփ. (Շ. յիշ. առակ.։)
• «ժողովուած, հաւաք, մէկտե-ղուած» Եզն. Ոսկ. Եփր. ծն. «զսպուած, պար-կեշտ (կեանք)» Եփր. ծն. «կոկիկ (հագուստ)» Կոչ. «փոքր, սահմանափակ (գետին)» Կոչ. «անմասն, զուրկ» Շնորհ. որից ամփոփել -քհաւաքել, ժողովել. 2. իրեն քաշել, զգուշա-նալ. 3. ձեռքով բռնել. 4. փայփայել, սփոփել, մեղմել», կրաւ. «բովանդակուիլ. 2. քաշուիլ, պահուիլ, կծկուիլ. 3. ետ քաշուիլ. 4. փա-կուիլ, գոցուիլ. 5. պակասիլ» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. ամփոփութիւն «չափաւորութիւն» Կոչ. վաշխամփոփ «վաշխ հասաքող, վաշխառու» Մաշկ. գրուած է նաև անփոփ Շիր. 35. ան-անփոփ Ագաթ. նոր գրական լեզուի մէջ ամ-փոփ «կոկիկ կերպով համառօտուած», որից ամփոփում «եզրակացութիւն, համառօտու-թիւն», լուսամփոփ, ձայնամփոփ, ինքնամ-փոփ։
• = Արմատն է փոփ, որից ամ-մասնիկով ամփոփ. նոյն արմատը գտնում ենք նաև ափոփ բառի մէջ, որ կազմուած է զ>ս մաս-նիկով։
• ՆՀԲ լծ. յն. ἀμφι «շուրջանակի», αμφω և լտ. ambo «երկոքեան», հյ. ափ։ Տէրվ. Նախալ. 93 արմատը դնում է փո, կըր-ճատ կրկնութեամբ փոփ, ամփոփ=հյ. փոքր, սանս. putra «որդի», յն. παιω «զարնել» ևն։ Հիւնք. ամբոխ բառից։ Վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 16, 124։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 26 պրս. [arabic word] anbub «կահաւո։ րում», [arabic word] ︎ anbūdan «դիզել» բայից Ամօթ տե՛ս Ամաչել։