s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

s.

Կատարած գիշերոյ եւ սկիզբն տունջեան. աղօտ լոյս առաւօտու ընդ արշալուրշն նախ քան զարեւագալն. լուսանալն վաղուեան աւուր. եւ լոյս. առաւօտ. արեգ. օր. (լծ. յն. աւղի՛. αὑγή. splendor, lux, iubar, lumen, շավգ. շէֆագ.) ἔως. aurora, oriens. տան, սուպհ. սեպահ ազարմասըմ. սէհէր. diluculum. երքէն.

Այգն առակ օրինակի է զգալի լուսոյ։ Առաքինութիւն ծագեալ յոգւոջ (արեգակնաբար՝) զայգն իւր ծագէ, եւ զլոյս առաքէ։ Այգ դեռեւս խորին է, զայլս ոչ կարի քաջ տեսանել կարացեալ։ Արեգակն յորժամ եղիցի առ այգն (այս ինքն մօտ ի ծագել յարեւելից ընդ այգն) եւ կամ առ միջօրեայն (հարաւակողման), ցրտացուցանելով երկայն հեռաւորութեամբն զհիւսիսային կողմն ապականեաց. (Փիլ. ել. եւ այլաբ. եւ նխ. ՟Բ։)

Իբրեւ այգն զառաւօտն մերկացաւ։ Ընդ այգոյն առաւօտանալն։ Ընդ այգուն առաւօտուն լուսանալոյ. (Ագաթ.։)

Դարձուցանես յայգ զստուերս մահու։ Այգ արփիասկիզբն. (Նար. ԺԶ. եւ կուս։)

Կերին եւ գնացին, զի յայգ էր դեռ օրն. (Վրք. հց. ՟Ե։)

Շնորհել նմա այգ մի ժամանակ կենաց. (Վրք. հց. Ի։)

Կամ կանուխ ժամ առաւօտին. առաւօտ. վաղորդայն. օր վաղուի սկսեալ. կանուխ առաւօտը, առւօտ. չին սապահ. տան.. πρωί, πρωία. mane, hora matutina

Իբրեւ այգ եղեւ։ Ըղձանային այգուն լինելոյ։ Յայգուէ մինչեւ ցերեկոյ։ Ոչ թողուցուք ի նմանէ յայգ։ Որ ինչ մնասցէ ի նմանէ յայգ. (Մտթ. ԻԷ. 1։ Յհ. ԻԱ. 4։ Գծ. ԻԷ. 29։ ԻԸ. 23։ Ել. ՟Ժ՟Բ. 10. եւ Թուոց. ՟Թ. 12։)

Այգուն եղելոյ՝ զսպանեալսն թաղել հրամայեաց. (Խոր. ՟Բ. 45։)

Որ եւ ոչ այգուն կացին մնացին. (Նանայ.։)

Յայգուէ մինչեւ յերեկոյ. (Պիտ.։)

adv.

ԸՆԴ ԱՅԳՆ. ԸՆԴ ԱՅԳՍ ԱՅԳՈՅՆ. Ընդ առաւօտն. πρωί. mane. առւըտանց, կանուխ. սապահլայըն, երքէն.

Ընդ այգն ընդ առաւօտն յարուցեալ. (Մրկ. ՟Ա. 35։)

Ընդ այգն ընդ առաւօտն հրամայեաց. (Ագաթ.։)

Ընդ այգս այգոյն եկին հասին. (Բուզ. ՟Դ. 10։)

adv.

ՅԱՅԳՈՒԷ. πρωίθεν. սապահթան.

Յայգուէ իսկ ելանէր ամբոխս. (՟Բ. Թագ. ՟Բ. 27։)

Երեկ տեսեալք զնա՝ զի ի տանս է, բայց յայգուէ ոչ եւս. (Վրք. հց. ԻԶ։)

Յայգուէ եւ երեկոյն այնպէս շատ փորձ փորձեաց զնա. ( Բուզ. ՟Դ. 54։)

ԱՅԳՈՅ կամ ԱՅԳՈՅՆ. ԱՅԳՈՅ ԱՅԳՈՅ. Ընդ առաւօտն. ընդ առաւօտս առաւօտս. առւըտանց, առւօտները. սապահ, հէր սապահ.

Այգոյն ձերբակալ արարեալ ածին ի բանակն. (Փարպ.։)

Այգոյ այգոյ դնել քահանայիցն. (Ոսկիփոր.։)

ԶԱՅԳՈՅ. Տե՛ս ի տառն ՟Զ։

ԱՅԳՈՒՆ, եւ ԱՅԳՈՒՑ, կամ ՅԱՅԳՈՒՑ. Տե՛ս զկնի ի կարգին։

ՑԱՅԳ. ԶՑԱՅԳ. որ է գիշերն ողջոյն մինչեւ ցառաւօտն. Տե՛ս ի տառն Ց։

ԱՅԳ ԿԻՒՐԱԿԷ. Գիշերն կիրակամտի, կամ շաբաթու՝ որում լուսանայ կիրակէ.

Արժա՛ն է գիշերապաշտօն առնել յայդ կիւրակէ. (Յհ. իմ. ատ. իմա՛ մինչեւ յայգն կիւրակէի։)

• , ու հլ. (կայ նաև սեռական այգոյ, որ թւում է յետնաբար ձևացած) «առաւօտ» ՍԳր. Ագաթ. որից կազմուած են ընդ այգն Մրկ. ա. 35. Առաթ. ընդ այգս այգոյն Բուզ. ռ. ԼՈ-այգուն, այգուց «առաւօտուն» ՍԳր. ցայգ «մինչև առաւօտ եղած ժամանակը, այսինքն գիշեր» ՍԳր. Եզն.Կորիւն. Ոսկ. մտթ. (ճիշտ ինչպէս որ ցերեկ նշանակում է «առաւօտից մինչև երեկոյ եղած ժամանակը»). ցայգա-պաշտօն Բուզ. ցայգացնոր Սեբեր. յայգուէ «առաւօտուն» Բ թագ. բ. 27. Բուզ. զցայգ «գիշերը» ՍԳր. ցայգութիւն «գիշեր ժամա-նակ» Օր. իգ. 10. Ոսկ. այգալաց Մաշտ. այ-գողք ԱԲ. այգաստղ Շիր. այգանալ «լուսա-նալ» Խոր. բայց նաև այգենալ Բուզ. գ. 7 ալգուց «թաղման երկրորդ առաւօտը մեռելի վրայ կատարուած կարգ» Մաշտ. զայգոյ «յա-ջորդ օրուայ առաւօտուն» ՍԳր. յայգզեանն Շապհ. 41. այգահող Առաք. պտմ. այգորել (կամ այգաւորել, այգևորել, յայգորել, ագե-վորել) «թագաւորին կամ իշխանին բարի լոյ-սի երթալ» Ա. Եզր. գ. 15. Բուզ. այգորելի տե-ղի «դահլիճ» Ա. Եզր. գ. 15. ագաւորող! «այն անձը, որ խնդիրք մատուցանելու համար թա-գաւորին է ներկայանում» Մխ. դտ. 262։ Նոր բառեր են ցայգահանդէս, ցայգածաղիկ, ցայ-գազարթոյց ևն։

• ՆՀԲ լծ. յն. ἀυγή =այգ, իսկ այգորել = այգօրել, լծ. լտ. auguror «բարեմաղ-թել»։ Canini, Et. étym. 212 յն. ἀυγη, Հիւնք. էգ բառից։ Շէֆթէլովից BВ 28, 288 ցայգ արմատ կարծելով՝ սխալմամբ դնում է լտ. caecus «կոյր», իռլ. caech, կիմր. coeg, կորն. cuic «միականի» ևն։ Patrubány ՀԱ 1905, 158 աւα-առ aevum, գոթ. aiws, յն. αἰώμ, սանս. ayuš «կեանք»։ Karst, Յուշ. 408 սու-մեր. uku «օր»։ Կապ չունի յն. 'āfωs=ἐως «արշալոյս», որովհետև սրա հնխ. ար-մատն է uos, aues «փայլել», որ չի կա-րող տալ հյ. այգ։ Պատահաևան նմանաւ-թիւն ունին հիւսիսային կովկասեան լե-զուներից ուտ. ակուճա «առաւօտ», ա-կու-ճաուն «առաւօտուն», ռուտ. էիւգ և առ. mկու «առաւօտ»։

• ԳՒՌ.-Արմատը պահուած չէ. բայց կան մի քանի ածանցներ. ինչ. էգլաց, այգողք, է-գուց, էգվան.-էքլաց ունի Հմշ. «մեռելի քե-լեխ» նշանակութեամբ. իսկ Այնթապի թրքա-խօս հայերը էքլաս ձևով և «չարչարման գի-շեր» նշանակութեամբ. -այգողք (հնչուած աքօխք) բառը ունին Ատ. Զթ. Մն. Մշ. Մշկ. Ննխ. Սեբ. Սվ. Ք. (Անգորայի թրքախօս հա-յերը այքօհ՝ Բիւր. 1898, էջ 789). Սեբ. կայ նաև աթուէօղ «մի տեսակ հաց՝ որ այգողքի առթիւ են պատրաստում». կոչւում է և ագող-քահաց.-իսկ Ղրբ. իքնա՛վրէղ, Երև. էքնա-ֆօ՛ղէք, Ջղ. նագնախող, Բլ. էքհող, Շմ. ինք-նահօղ, քնահօղ. այս բոլորը գործ են ածւում «այգողք» նշանակութեամբ և իրենց ձևով ցոյց են տալիս որ բառը կազմուած է ո՛չ թէ -ող մասնիկով, այլ հող բառից և հետևաբար այգողք էր հնապէս այգահողք>այգհողք, ինչպէս տւնի Առաք. պտմ. 417 այգահող (այս մասին Աճառ. Արրտ. 1911, 673)։-Աւելի հե-տաքրքրական են էգուց, էգվան բառերը՝ ո-ռոնք հնչւում են Ախց. Խտջ. Կր. էքվան «վա-որ», Երև. Լ. Հբ. Ղզ. Ղրբ. Մշ. Տս. Տր. Տփ. է-քուց, Շմ. էքուց, յէքուց, Հմշ. էքվօն «առաւո-տուն», էքուց, էքունց «վաղը», Ջղ. գեկուց, Ագլ. հեօ՛գ.իւց, յեօ՛գ.իւց։ Կայ նաև հին լեզ-ււմ «վաղը» նշանակութեամբ. հմմտ. Սոկր. էջ 365՝ «Ես և այսօր և այգուց նոյնս եմ». մի-ջին հյ. յեգուցն, յեգցենէ «վաղը, վաղուանից» Անսիզք 13. եգցենն «վաղուանը» Տաթև. ամ. 379. ժողովրդական եգուց, յեգուց ձևը յիշում է Համամ. քեր. 271, այսպէս՝ «Ի վաղիւն տե-սանէ զՅիսուս զի գայ, զոր գռեհիկքն յեգուց առեն, եգուց դառնամք» (նոյնը նաև քանիցս Վրք. հց.). «առաւօտ» և «վաղը» նշանակու-թեանց զարգացման համար հմմտ. գերմ. morgen «առաւօտ և վադը», ռուս. aавтnə «վաղը»<зa-утрo «առաւօտ»։ էգուց ձևից է էքսի (այսինքն էգուցի), որից էքսի օրը, էք-սան օրը, մէկէլ էքսը և ընդհանրացմամբ էքսի տարին։-Ազգագրական նշանակութիւն ունի էքպարէվ (էգբարև, այգբարև) Վն. «պսակի հետևեալ առաւօտը նորապսակ զոյգը նուագածուների հետ կտուր բարձրա-նալով՝ արևի ծագումը երգելն ու ողջունելը» (Ազգ. հանդ. իե 52)։ Կայ վերջապէս Ղրբ. իք-նա՛րօտ «նախ քան լուսաբացը նախիրն արօտ տանելը»։

• ՓՈԽ.-Չուբինով (ա. տպ.) հյ. *զայգ ձե-վից է հանում վրաց. ზევ զեգ «վաղանդ. վաղը չէ միւս օրը». հմմտ. վերը զայգոյ ՍԳր.

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այգանամ, ացայ

Այգաւէտ

Այգեգործ, աց

Այգեգործութիւն, ութեան

Այգեկինթք

Այգեկութ, կթաց

Այգեկութք, կթոց

Այգեստան, աց

Այգեստանեայք, եայց

Այգեստանի

Այգետէր

Այգեւէտ

Այգի, գւոյ, գեաց

Այգողք

Այգորդ

Այգուն

Այգուցն

Զայգոյ

Հարաւայգ

Հիւսիսայգ

Voir tout