that, this, the.
այդր կամ այդորիյ, այդմ, յայդմանէ կամ յայդմ, այդու կամ այդուիկ, այդք կամ այդոքիկ, այդց կամ այդոցիկ, յայդցանէ կամ յայդոցիկ կամ յայդց, այդոքիւք, գեր, ցուց - դեր. ցուց. Միջինն ընդ այս մօտաւոր, եւ ընդ այն հեռաւոր. ատ, ատի, ատիկակ. շու, շօշ. Ի յն. եւ լտ. չի՛ք այս որոշումն, այլ դնի՝ այս. Οντος, αὔτη, τούτο. hic haec hoc.
Վասն այդր բանի։ Վասն այդորիկ։ Յետ այդց բանից։ Ոսկերքդ այդոքիկ. ոսկերացդ այդոցիկ. ցոսկերսդ ցայդոսիկ։ Յարանցդ յայդցանէ։ Ի մասինդ յայդմիկ։ Ի կարգի այդց պարծանաց. եւ այլն։
Յայլ լեզուս բացատրի երբեմն ոյժ դերանուանս՝ իբր այդպիսի, կամ այդչափ. ատանկ, ատչափ մենծ. շէօյլէ. շուգըտար.
Ոչ ոք կարէ զայդ նշանս առնել։ Մինչեւ ցե՞րբ խօսիցիս զայդ։ Զի՞նչ է չարութիւնդ այդ։ Զբարիսդ զայդոսիկ. եւ այլն։
Հոլովք ինչ դուն ուրեք գտեալք.
Եւ արդ այդիւ ժառանգիցէք զերկիրն. (Եզեկ. ԼԳ. 26։)
Ոչ այդիւ պղծի մարդ։ Եթէ այդիւ ազատիմ. (ՃՃ.։)
Այդիւ արասցես եօթներեակ. (Սարկ. տոմ.։)
Այդւ. այդըւ այս ինքն այդու կամ այդիւ. (Եփր. ՟բ. կոր.։) (գտանի եւ այդով. իբր ռմկ. ատով։)
Յաղագս այդոց (ռմկ. ատոնց) գոհացի՛ր. (Բրս. յուդիտ.։) Բայց չէ՛ անսովոր՝ ասելն.
Յանօգուտ երթիցդ յայդոցիկ. (Փարպ. (որպէս լինի եւ յայդոցիկ երթիցդ)։)
ԴՈՅՆ ԱՅԴ. cf. ԴՈՅՆ.
Յունական է ոճ.
Այլ դուք զրկէք եւ նեղէք. եւ այդ՝ զեղբարս եւս. (՟Ա. Կոր. ՟Զ. 8.) յն. καὶ ταῦτα. et hoc, կամ haec ատ ալ օտա այս ինքն որ առաւել անբերելի կամ անկարծելին է։
Այլ հայկաբան է ասելն.
Այդ՝ զի տեսերդ զիս, եւ հաւատացեր. (Յհ. Ի. 29.) յն. լոկ, զի. այս ինքն չէ՛ ինչ մեծ այդ, իբր զի ... եւ այլն։
• «այդ, դա» ՍԳր. ևն. որից այդչափ, այդպէս, այդպիսի, այդր, այդրէն, այտի կամ այդի «այդտեղից», այդրէնածին «բնիկ» Ե-զեկ. խէ. 22. բոլորն էլ հին և ընտիր. յետին են այդուստ կամ այտուստ «այդտեղից», այ-դանօր «այդտեղ», այդգունակ «այդպիսի», այդապէս «այդպէս», այդքան ևն։
• = Բնիկ հայ բառ, հնխ. to ձևից. մեկնու-թիւնը մանրամասն տե՛ս Դ, դա։-Հիւբշ. 487։
• ԳՒՌ.-Ակն. Պլ. Ռ. Սչ. ադ, Կր. ադ, իդի. Հճ. ադ, էդ, իդօ, Ննխ. ադ, իդա, Հմշ. էդ, ի-դա, Ալշ. էդ, Մշ. էդ, ըդ, իդա, ըդի, Զթ. mդ, Խոբ. mդ, mդի, Ախց. ատ, Ագլ. Յղ. ատ, ա՛-տի, Մկ. ատ, ատիկ, Երև. Ղրբ. Մրղ. Սլմ. էտ, Վն. էդա, Ջղ. էդ՝ (որից հետաքրքրական է էդ'տեղ > տտեղ >տեղ «այդտեղ»). Ասլ. ա*. -այս բառը չունին Շմ. և Տիգ. առաջինը նրա փոխարէն գործ է ածում տա, իսկ երկ-բորդը գիտէ միայն զանազանել այս և այն. երկրորդ դէմքը անծանօթ է այստեղ'-Նոր ձևեր են ատիկ, ատիկա, ատիկակ, ատանկ, ադենկ, ատանկուկ, ատանկով, էդմալ, էդմլա. էդման, էդօրդ «նախորդ օրը», էդէնց ևն, ո-րոնցից ոմանք մտել են և գրական լեզուի մէջ։