s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

s.

արաբ. էնիւգ. κασσίτερος stannum Հրահալելի սպիտակ փայլուն՝ անարգ քան զարծաթ, եւ ազնիւ քան զկապար. կլայեկ. եբր. պէտիլ (իսկ անախ՝ եբր. եւ օնխօ՝ ասոր. է կապար)

Բաց յոսկւոյ եւ յարծաթոյ, ի կապարոյ եւ յանագէ։ Անագ եւ կապար եւ արծաթ։ Զանագ եւ զկապար. (Թուոց. ԼԱ. 22։ Եզեկ. ԻԲ. 18։ ԻԵ. 12։)

Իբրեւ զանագ ի մէջ հրոյ ծախեալ սպառեցաւ. (Ագաթ.։)

Հուրն անագաւն զարծաթն յաղտոյն մաքրէ. (Լմբ. սղ.։)

Ծիրանագոյն իբրեւ զանագ (երփն երփն երեւեալ)։ Զմիմեամբք հոլովեալ զօրէն անագի. (Մագ. ԺԳ. Լ։)

Գոյն արծաթոյ եւ անագոյ տեսլեամբ ի բացուստ նմանին. (Կլիմաք.։)

Ասեն, եթէ հայելի ի պղնձոյ եւ յանագոյ լինի. (Եփր. յաւետար.։)

• , ի-ա հլ. յետնաբար ռ հլ. «կլայեկ» ՍԳր. Ագաթ. որից անագեայ Զքր. դ. 10. նոր բառից են անագել ՋԲ. անագազօծ, անագա-զօծել, անագապղինձ, անագագործ։

• = Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։

• ԳՒՌ.-Չի գործածւում. այժմ կայ միայն կլեկ և թուրքերէնից փոխառութեամբ խա-լայ։-Արև. մամուլ 1895, էջ 764 այս բառից է դնում անգտել Մն. «հայհոյել», մանաւանդ «սաստիկ հայհոյել», իբր թրգմ. տճկ. qalay-laman «անագով զօծել. 2. փխբ. սաստիկ հալհոյել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աթանագինէ, նեայ

Անագան

Անագանեղ

Անագանեմ, եցի

Անագանի

Անագանիմ, եցայ

Անագանութիւն, ութեան

Անագեայ

Անագեմ, եցի

Անագիչ

Անագող, աց

Անագորոյն

Անագորոյնութիւն, ութեան

Անագորոն

Անագորուն

Անագորունութիւն, ութեան

Ապականագործ

Արժանագով

Արձանագիր, գրաց

Արձանագործ

Voir tout