vn.

to fall;
to chance, to happen;
to descend, to flow;
to steal away, to slip away, to escape;
to fall to ruin, to decay, to be impaired, to decline, to fail;
to place one's self, to fix one's self, to belong, to have relation to;
to put down, to deposit;
to pass away;
— ընդ, to undergo;
to sink under;
— երեսաց, to be put out of countenance, to be abashed;
— զբանիւք, to hold a long discourse;
— յոք, to associate with (any one), to be intimate with, to confide in;
— ի միտս՝ զմտօք՝ ի սիրտ, to remember, to recall, cf. Յիշեմ;
— ի ճանապարհ՝ իչու՝ յուղի, to voyage, to travel, cf. Ուղեւորեմ;
— ի վերայ, to come upon unawares, to attack, to surprise;
— ի մտաց, to become made, to lose one's reason, cf. Խելագարիմ, cf. Յիմարանամ;
— ի կենաց, to die, to lose one's life;
— ի յուսոյ, to lose hope, to become desperate;
— ի վերայ երեսաց, to fall upon one's face, to prostrate;
— յոտս ուրուք, to throw one's self or fall at the feet of some one;
— ի ձեռս ուրուք, to fall in the bands or power of some one;
— ընդ ումէք՝ ընդ միմեանս՝ այր ընդ այր, to come to blows, to fight, to combat, to quarrel, to dispute;
— յիշխանութենէ, to lose one's authority, to fall from one's power.

ձ.

ԱՆԿԱՆԻՄ գրի եւ ԱՆԳԱՆԻՄ, գայ, գի՛ր. πίπτω , ἁποπίπτω, ἑμπίπτω եւ այլն. cado, excido, incido եւ այլն. Վայրաբերիլ սաստկութեամբ, իբր կր. բայիցդ ԸՆԿԵՆՈՒԼ, ԱՐԿԱՆԵԼ. հոսիլ. տապալիլ. կործանիլ. իջանել. խոնարհիլ. ընկնիլ, ինկնալ, իյնալ. տիւշմէք.

Որ համարիցի հաստատուն կալ, զգո՛յշ լիցի՝ գուցէ անկանիցի։ Զիա՞րդ անկաւ յերկնից արուսեակն։ Անդ անկցին ամենեքեան։ Անկցի հպարտութիւն մարդկան։ Ապարանք անկցին։ Անկաւ պարիսպն շուրջանակի։ Յորոց վերայ անկաւ աշտարակն։ Անկցի ի վերայ նորա կարկուտն։ Իբրեւ զցօղ անկեալ ի Տեառնէ։ Բարձի՛ր, եւ անկի՛ր ի ծով։ Անկաւ ի վերայ երեսաց իւրոց։ Անկայ առաջի Տեառն։ Անկեալ երկիր պագանէին նմա։ Անկեալ ի վերայ պարանոցին։ Անկաւ զպարանոցաւն նորա։ Յորմէ անկաւ Յուդաս գնալ ի տեղի իւր։ Անկցին ի տանց փափկութեանց իւրեանց։ Անդր անկցուք, զի Տէր Աստուած մեր ընկէց զմեզ։ Անկաւ ի գլխոց ձերոց պսակ փառաց ձերոց։ Անկցի ի գուբ առիւծուց։ Անկցի ի հնոց հրոյն, յորոգայթ, եւ այլն։

Կամ ի վայր կախիլ.

Խոնարհեցան անկան երեսք իւր։ Պոռնկեցան, անկան ստինք իւրեանց, կամ կուսութեան. եւ այլն։

Ձգիլ. դիմել. ապաստան լինել. յարիլ.

Ի քեզ անկայ ես յարգանդէ։ Յիտալիա բռնութեամբ հողմոց անկաք։ Անկան ընդ կողմն դրանն ի ներքս։ Ահա քաղաքս այս մերձ է՝ անկանել ի նա։ Մինչեւ անկանիցիս անդր։ Անկցի ի մի ի քաղաքաց։ Անկեալ էր եւ շիմոն ի նոսա։ Զանկեալսն՝ որք անկան ի նա, խեղեցոյց նաբուզարդան։ Յարեաւ Թեւդաս, յոր անկան արք, եւ այլն։

Փութա՛ անկի՛ր յողորմութիւնն Աստուծոյ։ Անկի՛ր առ Տէր ջերմապէս. (Վրք. հց.։)

Կամ վիճակիլ. անկ լինել. յարմարիլ.

Անկցի երկիրն այն ձեզ ի վիճակ ժառանգութեան։ Տո՛ւր ինձ բաժին՝ որ անկանի յընչիցդ։ Եւ որ ինչ անկանէրն՝ նա կրէր. եւ այլն։

Ի նախարարս հայոց անկանէր թագաւորութիւնն. (Եղիշ. ՟Ա։)

Որ ինչ անկանի, իւր առանձին պահէ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Եթէ անկանի ի քեզ (ոսկի)։ Զոր ինչ եւ անկանէր նմա սէր յաւուրն. (Վրք. հց.։)

Յորժամ անկանէր յաճախ՝ ուտէին եւ ըմպէին անյագաբար. եւ յորժամ ոչ անկանէր՝ ժուժկալք էին. (Կիր. պտմ.։ Իսկ Բուզ. ՟Է. 43.)

Եկին անկան այր յայր. իմա՛ ժողովեցան։

Կամ մատնիլ. պաշարիլ. վարիլ. բերիլ.

Յորոգայթ ի նոյն անկցին։ Անկեալ ի մահիճս, ի ծառայութիւն. եւ այլն։

Անկանել ի ստրկութիւն ծառայութեան. (Եղիշ.։)

Ոչ բնաւ անկեալք ի բաժին՝ զանուն ծառայութեան կրէաք։ Յաւիտենից անլոյծ կապանսն անկանել. (Փարպ.։)

Անկեալ ի բանս հրապուրանաց։ Ի նոյն լինէին ի գործ անկեալք. (Խոր.։)

Զանիրաւս՝ որ ոչ անկան յապաշխարութիւն. (Յճխ.։)

Որ ոչ զխոստովանութեամբ անկանին. (Կանոն.։)

Մեռանիլ, մանաւանդ ի պատերազմի կամ հարուածովք.

Անկցի ախտիւ։ Անկեալ մարդ, եւ ոչ եւս իցէ։ Գուցէ անկանիցին բազումք ի նոցանէ։ Անկանէին ի հեթանոսաց անտի երեք հազար վառեալք. եւ այլն։

Յաղագս անկանելոյ ի պատերազմին մեծի զօարվարին. (Բուզ.։)

Անկեալ էր զօրավարն հայոց ի մեծ պատերազմին։ Կողմանցն երկոցունց անկելոց։ Իսկ ի կողմանէ ուրացելոյն անկանէր յայնմ աւուր ... եւ այլն. (Եղիշ.։)

Ի կենաց եւս մերձ էր անկանել. (Ոսկ. մ. ՟Ա. 3։) Որպէս եւ ԱՆԿԱՆԻԼ ՅԱՐԵՒԷ, տե՛ս ի բառն ԱՐԵՒ։

Կամ լքանիլ. թուլանալ. պակասիլ. դադարիլ. նուազիլ. զրկիլ. վրիպիլ. կասիլ.

Մի՛ անկցի սիրտ Տեառն իմոյ ի վերայ իւր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 32։)

Բեկաւ անկաւ զօրութիւն ուժոյ իւրոյ. (Եղիշ.։)

Յոգնեալ անկանին յուժոյ. (Պիտ.։)

Եթէ առնու զմիակն, անգանի ի տասն լինելոյ. (Սահմ.։)

Ի գնոյն անկցի ըստ արժանւոյն. (Մխ. դտ.։)

Անկեալք յաղօթից, եւ ծնկեալք ի պահոց. (Կանոն.։)

Անմոռաց ի մտաց չանկանի. (Ագաթ.։)

Անկանէր տուն սաղմոսին ի նմանէ. (Վրք. հց.։)

Զանկանելն իւրեանց ի տէրութենէն. (Ագաթ.։)

Անկեալք ի միոջէ ճշմարտէն՝ ի բազումս ոտնառեցին. (Եզնիկ.։)

Անկանել նմա ի պատուոյն. (Յհ. կթ.։)

Որք զերկրաւորս առաւել պատուեսցեն քան զերկնաւորն, յերկոցունց անկցին. (Վրք. հց.։)

Ի սիրոյն, կամ յերեսացն Աստուծոյ անկանել. (Սարգ.։)

Թէ ոչ այս պահի, անկանիմք ի ժամանակէն՝ յորում կրեացն Քրիստոս. այս ինքն խոտորիմք. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

Ի ստացուածոց ոչ անկանիմք. (Սարգ.։)

Յառաջին արարոցն (գոյից) անկանիցիք. (Ոսկ. ես.։)

Որչափ աւուրք անկան մեզ ի գնալն. այս ինքն ծախեցան, անցին. (Օրին. ՟Բ. 14։)

Ի յուսոյ անախտութենէ անկեալ. (Վրք. հց.։)

Անկեալ հիւանդութեամբ յանձնէ եւ յաչացն. (ՃՃ.։)

Դեգերիլ. զբաղիլ. պարապիլ.

Մի՛ զբազում բանիւք անկանիր. Յերկարագոյն նուագօք զբանիւք անկանէին. (Յոբ. ՟Ժ՟Ա. 3։ ՟Գ. Մակ. ՟Ե. 9։)

Մի՛ զքնով անկանիցիմք. (՟Ա. Թես. ՟Ե. 6։)

Իբրեւ անկան երկոքեան զխօսիւք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ի խնդիր, կամ ի քնին անկանել. (Սահմ. ՟Բ։ Լմբ. սղ.։)

Ի պատգամս անկանէին. (՟Բ. Մակ. ՟Ժ. 20։)

Ընդ բանաւոր ինչ վաճառս անկանել. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Հրամայեաց գանձ բազում արկանել ցրիւ, զի զայնով անկցին. (Ճ. ՟Գ.։)

Առանց ընդ բանս ինչ անկանել. (Իգն.։)

Մի՛ անկանել ի բազմախոյզ խնդիրս. (Յճխ. ՟Դ։)

Տղայ իմ գոլով, եւ յանբան խորհուրդս պատահի ինձ անկանել. (Կլիմաք.։)

Յարձակիլ. ի վերայ հասանել. պատել.

Եկին եւ անկան զբանակաւն այլազգեաց։ Անկաւ արեւ զգլխովն Յովնանու։ Անկաւ զնովաւ հողմ ուռուցիկ. եւ այլն։

Անկանէր զբանակաւն Վաչականայ. (Բուզ.։)

Զձեռօք այդպէս ամպ մթագին անկաւ. (Փարպ.։)

Հրոյ փայլատակունք զլերամբն անկանէին. (Լաստ.։)

Ահ սրբութեան նորա անկեալ էր զհեռաւորօք եւ զմերձաւորօք. (Եղիշ.։)

Ոչ անկաւ զնովաւ ուրացութիւն սուրբ օրինացն Քրիստոսի. (Յհ. կթ.։ Վասն որոյ նոյն է ասել.)

Անկաւ ահ ի վերայ նորա, կամ ահ պատահեաց զնա. եւ այլն։

Անկաւ նմա քուն ծանր թանձրամած. (Բուզ. ՟Դ. 8։)

Անկաւ ի վերայ իմ մութ. (Պիտ.։)

Ալիք ծովու անկարգաբար բերին, յանկանել ի նա բռնութեան հողմոյ. (Սարգ.։)

Յարձակէին անկանէին ի վերայ նոցա։ Ելանէին անկանէին ի վերայ բնակչացն. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 6. 7։)

Յարուցեալք անկան ի վերայ մանկանցն տղայոց, մէն մի յանթի հարեալք՝ ի դուրս գնացին. (Բուզ. ՟Գ. 18։)

Գթել. մեղանչել. յանցանել. եւ ննջել ընդ կնոջ օտարի.

Եթէ եօթն անգամ անկցի արդարն։ Ի յանցանսն իւր՝ յոր անկաւ։ Անկան ընդ յանցանօք. (Առակ.։ Եզեկ. եւ այլն։)

Դիւաց միայն է անկանիլ, եւ ոչ յառնել. (Կլիմաք.։)

Լաւագոյն է անկանիլ ի բարձրութենէ ի խոնարհ՝ քան լեզուաւ. Նոյնն։

Դարձեալ անկանէր։ Անկաւ եւ յայնմ գիշերի. եւ այլն. (Վրք. հց.։)

Եկն առ դա պատանի, եւ անկաւ ընդ դմա. (Դան. ՟Ժ՟Գ. 37։)

Հնարիւք սատանայի անկաւ ի կին նորա. (Վրք. հց. ՟Զ։)

Ընդ քեռն անկանէր, եւ լուսին ծնանէր. (Եզնիկ.։)

Սիհր աստուած (արեւ) ի կնոջէ ծնաւ, եթէ ոք ընդ իւրում ծնողին անկցի. (Եղիշ. ՟Բ։)

Եւ կռուիլ. հակառակիլ. բախիլ. համեմատիլ.

Անկցի ժողովուրդն այր ընդ այր, եւ այր ընդ ընկերի իւրում. (Ես. ՟Գ. 5։)

Գաւառակալք անկանէին ընդ միմեանս. (Բուզ. ՟Դ. 5։)

Ոչ ինքն դրդեաց զնոսա անկանել ընդ միմեանս. (Եզնիկ.։)

Ազգաց ընդ միմեանս անկանել. (Իգն.։)

Կերպից (այս ինքն կերպարանաց) մարդկան փոփոխումն յայնչափ բիւրս, եւ ոչ ուրեք անկանել ի միմեանս (նմանութեամբ). (Նիւս. բն.։)

Արկանիլ. դնիլ. դիպիլ.

Փրկանք անկանիցին ի վերայ նորա։ Մի՛ անկցին ի վերայ նորա եւ մի՛ ինչ իր։ Յօրէ յայդմանէ՝ յորում անկաւ հիմն տաճարիդ։ Աթոռք անկանէին, եւ հինաւուրցն նստէր. եւ այլն։

Չանկաւ օշնան ի ձեռս փափկասուն կանանց։ Ոչ անկաւ բաժակակալք յուրախութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Ի կողմանէ նորա անկանի ստուերն։ Ի կողման տարերցն՝ որ կան ընդդէմ, անկանի (ստուերն)։ Յայնմ ձայնէ՝ որ միշտ անկանի ի լսելիս նոցա.

Ի կողմանէ նորա անկանի ստուերն։ Ի կողման տարերցն՝ որ կան ընդդէմ, անկանի (ստուերն)։ Յայնմ ձայնէ՝ որ միշտ անկանի ի լսելիս նոցա. (Վեցօր.։)

ԱՆԿԱՆԻԼ ՅԵՐԵՍՍ. Երեւել առաջի.

Վնասակար ծառայք չիշխեն յերեսս անկանել թագաւորաց. (Վանակ. յոբ.։)

ԱՆԿԱՆԻԼ Ի ՄՏԱՑ. Յիմարիլ. խելքը թռցնել. չըլտըրմագ. (Եզնիկ.։ Լաստ. ՟Թ։ Շ. թղթ.։)

ԱՆԿԱՆԻԼ Ի ՄԻՏՍ, Ի ՍԻՐՏ, կամ ԶՄՏՕՔ. Յիշել. յօժարիլ. կամել. (Ագաթ.։ Եղիշ.։ Գծ. ՟Է. 23։ ՃՃ.։)

ԱՆԿԱՆԻԼ Ի ՃԱՆԱՊԱՐՀ, ՅՈՒՂԻ, Ի ՉՈՒ. Ելանել՝ ճանապարհորդել, երթալ։ (Գծ. ՟Ժ. 9։ Պիտ.։ Խոր.։)

ՅԱԿՆ ԱՆԿԱՆԵԼ. Ի ԳԻՐՍ ԱՆԿԵԱԼ. եւ այլն. cf. ԱԿՆ, ԳԻՐՔ. եւ այլն։

Ի ԳԵՏԻՆ կամ ՅԵՐԿԻՐ ԱՆԿԱՆԻԼ. ԱՆԿԵԱԼ ԴՆԻԼ, եւ այլն. Տե՛ս ի յարակից բառսն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դիտապաստ անկանիմ

Voir tout