abortive;
Easter;
cf. Անցք.
ԱՆՑ ԱնՑՔ. διάβασις, διέξοδος , δίοδος, πάροδος. transitio, transitus, via, per quam transitur. Անցանելն, անցումն. ճանապարհորդութիւն, գնացք. եւ Ճանապարհ անցանելոյ. անցնիլը, անցնելու ճամբայ. կեչմէսի, կէչիտ.
Ճճեաց անցիւ եւ սողնոց շչմամբ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 9։)
Անցք ստուերի են կեանք մեր. (Իմ. ՟Բ. 5։)
Ոչ կամեցաւ եդոմ տալ անց (յն. անցանել) իսրայէլի ընդ սահմանս իւր. (Թուոց. ՟Ի. 21։ Մինչեւ անց. (յն. անցանօղ) ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանացն. Եզեկ. ՟Ժ՟Դ. 15։)
Կալան զանցս յորդանանու։ Կոտորեցին զնոսա յանցսն յորդանանու։ Ճանապարհ անցից։ Յանցս ճանապարհաց. (Դտ. ՟Դ. 28։ ՟Ժ՟Բ. 6։ Ես. ՟Ծ՟Ա. 10։ Մտթ. ՟Ի՟Բ. 9։ Իսկ իբրեւ ճանապարհ, տե՛ս Ծն. ՟Լ՟Ը. 14։ Ես. ՟Ժ՟Ա. 16։ Երեմ. ՟Է. 34։ ՟Ժ՟Դ. 16։ Կամ որպէս հետք, Իմ. ՟Ե. 13։)
Առաջին անցն (իսրայէլի) օրինակէ զչափ մարմնաւորութեան. (Վրք. հց. ՟Բ։)
Եղեւ նա անց եւ կոխան ամենայն չարեաց. (Եփր. համաբ.։)
Ոչ տուեալ նմա անց։ Յանցէն երկուցեալ կարծեմ յորձանացն։ Քամահաբար արար զանցն. (Փիլ.։)
Ոչ լինէր անց կերակրոյ ընդ պորտ նորա. (Եւս. պտմ.։)
Ունկն մուտ է եւ անց բանի. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Ի յանցին հրձիգ արար զմեծ եկեղեցին. (Արծր. ՟Գ. 2։)
Հատեալ զչուանս՝ զգուշանային անցիցն. (Խոր. ՟Գ. 13։) Անվթար զանցիցն առնել գնացս։ Դիւրագոյն անցս իւրոց պատրաստել ոտից. (Պիտ.։)
իբր Շիջումն ճրագի. ճրագին՝ մոմին անցնիլը.
Պատրոյգն օրէնքն էր ի յանց եկեալ. զոր ոչ շիջոյց, այլ ելից. (Երզն. մտթ.։)
Դադարումն վշտաց. նեղութեան անցնիլը՝ դադարիլը.
Բազում ժամանակ եւ շատ թիւք ամսոց մաշեալ են, եւ ես ակն ունիմ, զի ոչ եղեւ անց վշտացս. (Վանակ. յոբ.։)
ԱՆՑ. ՅԱՆՑԻ. ԱՆՑ ԵՒ ԱՆՑ. Հարեւանցի զանցումն. անցողաբար. իւստիւնքէոյիւ.
Ոչ վարկպարազի, եւ յանցի, եւ գործ առ գործով. (Փիլ. լին. 245։)
Մի՛ վայրապար անց եւ անց արասցուք զաւազակաւն, եւ մի՛ ամօթ վարկցուք վարդապետ առնուլ մեզ. (Ոսկ. ի խաչն.։)
Մի՛ վեր ի վերոյ անց եւ անցս առնիցէք. (Ոսկ. ղկ.։) իբր յն. παραδρομέω. praetercurro. եան չոզըպ կեչմեք.
πάσχα. pascha. Որ եւ ԱՆՑԱՐԱՆ. այսինքն Զատիկ հրէից. պասէք. ֆասէգ.
Փեսեկդ թարգմանի անց. արդ զենուն զանցարանս՝ զբնակութիւն փոփոխեալ ըստ հրամանաց բանին. (Փիլ. ել.։)
ԱՆՑ, կամ ԱՆՑՔ. Վիժած. անցուցեալ. ἕκτρωμα. abortus. անցուցած. տիւշիւք.
Վիժածք եւ թերածինք եւ անցք գտանին. (Փիլ. այլաբ.։)
Վիժածս եւ անցս արտայայտել բոյսս. (Պիտ.։)
ԱՆՑ ԵՒ ԴԱՐՁ ԱՌՆԵԼ. իբր Երթեւեկել. անցուդարձ ընել.
Վա՛յ ուր նոքա անց եւ դարձ արարին. (Լաստ. ՟Ա։)
ԱՆՑՔ. որպէս Կիրք. ախտ. վիշտ. πάθος. passio (ուստի իտալ. passare է անցանել).
(Աստուած) ո՛չ եթէ անցից անցիւք ինչ հայր եղեւ. (Կոչ. ՟Է։)
Էանց եւ ընդ նա ինչ մի յանցից մարդկութեան. յն. կրեաց ինչ մարդկային. (Կոչ. ՟Բ։)
Պաշարեալ գտանին ի ցաւոցն անցից անցիցն. (Եւագր. ՟Գ։)
Յանցից չարչարանացն նեղեալ են. անդ. եւ (՟Դ. ՟Է։)
Զամենայն անցս մարմնոյն յանձն առեալ. (Ագաթ.։)
Զանցս աղետին. (Յհ. կթ.։)
ԱՆՑՔ. ἁπόβασις, συμβαίνον, συμβεβικός. eventus, accidens, casus. Դիպուած պատահարաց. հանդիպումն պէսպէս իրաց կամ գործոց, վաստակոց կամ տառապանաց եւ այլն. գլխէն անցած՝ եղած կամ ըլլալիք բաները։ կեչիտ, գազա.
Պատմէին նոցա զամենայն անցսն՝ որ անցին ընդ եղբարսն. (՟Ա. Մակ. ՟Ե. 25։)
Խօսէին ընդ միմեանս վասն ամենայն անցիցն անցելոց. (ղկ. ՟Խ՟Դ. 14։)
Այսպիսի անցք անցին ընդ իս. (Ղեւտ. ՟Ժ։ 19։ Տե՛ս եւ Ել. ՟Բ. 4։ ՟Բ. Մակ. ՟Դ. 24։ Մտթ. ՟Ի՟Բ. 19։ Գաղ. ՟Գ. 4։)
Այնպիսի անցս կրեցին. (Ղկ. ՟Ժ՟Գ. 2։)
Զբոլոր կիրս անցից կենցաղոյս պատմեցին։ Ի վնասակարն վհատել անցից. (Պիտ.։)
Անցից ապառնեացն. (Նար. ՟Լ՟Թ։)
• , ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։
• Lagarde, Urgesch. Arm. 2/329 սանս. anc, զնդ. ac։ Տէրվիշ. Altarm. 106 հնխ. ag-s արմատից՝ որից նաև սանս. akš1, լտ. axis, լիթ. aszls, հսլ. ocь, յն. ἄζον, հբգ. ahsa, գերմ. Achse «առանցք»։ Հիւնք. անսալ բառից։ Մորթման ZDMG 30, 425 խալդ. andani և ելամ. antuga «անցք» բառերի հետ։ Bugge KZ 32, 33 սանս. gacchámi. յն. βάσϰω «երթալ» բառերի հետ՝ իբր հնխ. gmsk'ó-ար-մատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 146 լտ. ante «առաջ», յն. ἀντομαι «առաջն երթալ, հանդիպիլ, դիմել» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 417 թթր. aš, eš (թրք. աշմաք) «անցնիլ, գերազանցել» բառի հետ։ Շէֆթելովից BВ 28, 287 սանս. naçati «փճանալ», զնդ. nasyēiti, պհլ. nasinīdan «նիհարիլ», յն. νεϰνσ «մահ», լտ. necare «սպանել»։
• ԳՒՌ.-Հհ. Սչ. անցնել, Ննխ. անցնէլ, Գոր. Ղրբ. ընցընէլ, հընցընէլ, Հւր. հընցա-նէլ, Ախց. Կր. Տիգ. անցնիլ, Զթ. անցնըլ, Մշ. Վն. ընցնել, Մկ. ընցնիլ, Ալշ. գընձնել, Երև. Տփ. անց կէնալ, Շմ. անց կանալ, Ջղ. յանց կենալ, անց կալ, Հմշ. օնցնիլ, օսնիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ասնիլ, Ագլ. յընց կօլ, Յղ. յունց կօլ, Սլմ. ըսնել, Մրղ. ըսնէլ, Ակն. ոսնիլ։ Նոր բառեր են անցանակ, անցա-նանք, անցաւոր «քիչ», անզաւորի, անցոօ-մոռոոց, անցւոր, անցուկ, անցուցք, անցել «բացի» (սրա հին վկայութիւններից հմմտ. Դրնղ. էջ 120 և 328 Ի մեր Սարգսէն ի զատ, (բայց մի քիչ յետոյ)՝ Բայց ի Սարգսէն ան-ցել. Եկեղեցի անուն չկայր ի մէջ վանացն ի ծննդենէն անցել։ Սրա աւելի հին ձևն է անցեալ. հմմտ. Եւ միրգ չունի, քան զծա-ղիկն անցեալ. Ամիրտ. (ըստ ՀԲուս. § 2227). ձևի համար հմմտ. թողել «բացի», որ ծագում է թողեալ ձևից)։