world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.
κόσμος, οἱκουμένη. mundus, orbis. Տիեզերք. երկինք եւ երկիր միանգամայն՝ հանդերձ բնակչօքն. եւ իբր զանազանեալ՝ ՎԵՐԻՆ կամ ԻՄԱՆԱԼԻ կամ ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԱՇԽԱՐՀ կոչի երկինքն, եւ ՍՏՈՐԻՆ կամ ԶԳԱԼԻ ԱՇԽԱՐՀ՝ երկիրս, որ բաղկանայ ի ցամաքէ եւ ի ծովէ. աշխարք. տիւնեա. ալէմ. ճիհան. (Աշխարհ, լծ. ըստ պ. թ. աշիքեար, յայտնի, կամ որպէս հյ. աչքառ, (տեսանելի, երեւել) հաճոյ աչաց, կամ ազգեր. ասկեր։) Յիմարաբար ասի.
Աշխարհ կոչի աշխար եւ սուգ, եւ տրտմութեան հովիտ. (Տօմար.։)
Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ։ Զպատրաստեալն ի սկզբանէ աշխարհի։ Գիտել զհաստատութիւն աշխարհի։ Հաստատեաց զաշխարհ։ Զամենայն թագաւորութիւնս աշխարհի։ Սով մեծ լինել ընդ ամենայն աշխարհ։ Որք զաշխարհ խռովեցին։ Դատել զաշխարհս արդարութեամբ։ Հանդերձելոյ աշխարհին։ Զհանդերձեալ աշխարհ։ Բազմութիւն իմաստնոց՝ փրկութիւն աշխարհաց։ Դա է ճշմարտիւ՝ փրկիչ աշխարհաց (յն. աշխարհի)։ Գառն աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։ Մի՛ յայսմ աշխարհի, եւ մի՛ ի հաներձելումն. եւ այլն։
Ոչ այս աշխարհս, եւ ոչ այն աշխարհ. (Ագաթ.։)
Աշխարհ է բաղկացութիւն յերկնէ եւ յերկրէ, եւ որ ի մէջ սոցունց պարառեալ են զմիմեանց բնութիւնք. (Արիստ.)
Իմանալեաց, կամ իմանալի աշխարհ։ Աշխարհն կենդանեաց. (Շար.։ Յհ. կթ. եւ այլն։)
χώρα, γαῖα, γῆ, πατρίς. provincia, regio, terra, patria. Երեւելի մասն աշխարհի. գաւառ, նահանգ, թագաւորութիւն, ազգ, երկիր հայրենի, կողմն մի տէրութեան. վիլայէթ. մէմլէքէթ. եյալէթ. տիյար. թօփրագ. սեմթ. վաթան.
Յամենայն աստուածոց աշխարհաց։ Ընդ ամենայն աշխարհս. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը. 35։ ՟Ժ՟Թ. 11։)
Զաշխարհն՝ որ ի վեր է քան զբաբելոն. (Ես. ՟Ժ. 6։)
Յորմէ՞ աշխարհէ ես. (Յովն. ՟Ա. 8։)
Դարձցո՛ւք իւրաքանչիւր յաշխարհ իւր. (Երեմ. ՟Խ՟Զ. 16։)
Ի վերայ օրինացն եւ աշխարհին իւրեանց. (՟Բ. Մակ. ՟Ը. 21։)
Գնացին յաշխարհն իւրեանց։ Եկն յայնկոյս ծովուն յաշխարհն գերգեսացւոց։ Զի մի՛ առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն (զայն)։ Տրաքոնացւոց աշխարհին։ Որ հայէր ընդ հարաւակողմն, եւ ընդ աշխարհն. եւ այլն։
Աշխարհաւ պարթեւ. (Խոր. ՟Բ։ 88։)
Եղեն փրկանք անծանօթ աշխարհին. (Շար.։)
Արարատեալ աշխարհ։ Աշխարհ սիւնեաց, մեծին հայոց, փոքուն հայոց. եւ այլն. (Խոր. եւ այլն։)
Յիւրեանց բուն աշխարհէն։ Ի բուն աշխարհն փափաքէր. (Ագաթ.։)
Աշխարհին պաղեստինեայց։ Ի պաղեստինեայց աշխարհէ աստի. (ԿՈչ. ՟Ժ՟Դ. (յն. եպարքոսութեան Իբր թ. ... )։))
որպէս Մարդիկ. բազմութիւն ամբոխին. ռամիկ. բնակիչք աշխարհաց.
Աշխարհ ամենայն զկնի նորա գնաց։ Աշխարհ ի չարի կայ. եւ այլն։
Աշխարհ աստ զժողովուրդն կոչէ. նա սովորութիւն իսկ է գրոց, երբեմն զարարածս աշխարհ անուանել, եւ երբեմն զայսնոսիկ՝ որք չարութեամբ կեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։)
Ի գալ եւ ի զոհել անդր աշխարհի։ Աշխարհ՝ կոչեաց զնա կոստանդինուպօլիս. (Խոր. ՟Բ. 37. 85։)
Աշխարհաւ փուրսիշ ի վերայ յարուսջիր. (Եղիշ. ՟Ը։)
Պատգամաւորութիւն երեքին աշխարհքն առ միմեանս առնէին. (Փարպ.։)
Աշխարհ ամենայն, առ իս նայեցեալ՝ ախտակից լերուք. (Ժմ.։)
Ունայնութիւն աշխարհի, սէր երկրաւորաց, եւ աշխարհասէր մարդիկ.
Դուք յաշխարհէ աստի էք, ես չես յայսմ աշխարհէ։ Զհոգին ճշմարտութեան, զոր աշխարհս ոչ կարէ ընդունել։ Չէք յաշխարհէ, այլ ես ընտրեի զձեզ յաշխարհէ. վասն այանորիկ ատեայ զձեզ աշխարհ։ Մի՛ սիրէք զաշխարհ, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է։ Աշխարհ ինձ ի խաչ ելեալ է, եւ ես աշխարհի. եւ այլն։
Քաղաքավարութիւն յաշխարհի աստ. կենցաղ. աստի կեանք. վարք եւ ընթացք մարդկան. βίος. vita.
Ի հոգս եւ ի մեծութիւն եւ ի ցանկութիւնս աշխարհիս զբաղեալ։ Ընդ կեանս աշխարհի պատաղի. եւ այլն։
Միայն սիրովն աստուծոյվառեա՛ զքեզ, եւ այլ մի՛ երկնչիր յունայնութենէ աշխարհիս։ Յորժամ եղեւ ժամանակ, մուծին ի յառագաստ զնոսա ըստ օրինի աշխարհիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Զիս՝ որ ի նաւի աշխարհիս ալէկոծեն մեղք իմ։ Աշխարհս է ծով, եւ ես ծփիմ. (Ժմ.։) (Գանձ.։)
կոչի նմանութեամբ՝ Մարդն.
Ասացին (արտաքինք), թէ փոքրիկ աշխարհ է մարդն. (Նիւս. կազմ.։)
Ի մարդում իբր ի փոքր աշխարհում ըստ դեմոկրիտոսի այսոքիկ տեսանին. (Սահմ. ՟Ժ։)
Ոչ միայն վասն երեւելի աշխարհիս է պատմութիւնս, այլ եւ յաղագս մերոյ փոքու աշխարհիս ըստ իմաստնոցն կոչման. (Լմբ. սղ.։)
Ո՞րչափ եւս առաւել առ բանաւոր աշխարհս մարդ, (խնամ ասէ աստուած). (Եղիշ. ՟Բ։)
ԱՇԽԱՐՀ ասի ըստ յն. ոճոյ եւ Յոլովութիւն կամ կուտակութիւն իրաց. աշխրքիս բանը, շատութիւն.
Փոքր արդեօք ամենայն աշխարհ ստացուածոց երեւեալ լինէր առ քո առաքինութիւնդ զուգակշիռ. (Նիւս. կազմ.։)
ԸՍՏ ԱՇԽԱՐՀ ՀԱՆԵԼ. ἑξορία. exilium. Աքսոր. արտասահմանութիւն։ (Եւս. քր. ՟Բ։)
ՅԱՇԽԱՐՀԷ ԵԼԱՆԵԼ, ՓՈԽԻԼ. cf. ԵԼԱՆԵԼ, ՓՈԽԻԼ.
• , ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։
• = Հպրս. xšaϑra «թագաւորութիւն», ցնդ. xšaϑra-«թագասորութիւն, իշխանութեւն». սանս. kšatra «տէրութիւն, իշխանութիւն», բաղդ. պհլ. xšatr «երկիր», պհլ. šatr, պրս. [arabic word] šahr «քաղաք» (հնագոյն նշանակու-թեամբ «երկիր») կամ նաև [arabic word] šār նոյն նշ., քրդ. [arabic word] šār «երկիր», [arabic word] šeher, šehir «քաղաք»։ Մագում է իրան. xšāv «իշ-խել» արմատից։ Բառիս հին արշակունեան ձևն էր-xšaϑr, որ յետոյ եղաւ xšahr, որից էլ հայերէնի օրէնքների համաձայն ձևացաւ աշխարհ։ Իրանեան բառը աւելի յետոյ վե-րածուեց šahr ձևին և այս ժամանակ վերըս-տին փոխ առնուելով՝ դարձաւ հյ. շահ (հմմտ. շահաստան, անաշահիկ ևն)։-Հիւբշ. 101։
• Հներից շատեր հանում են աշխար բա-ռից, այսպէս՝ Յայսմ. մարտ 19 «Աշ-խարհ ասելն այլ զնոյն նշանակէ (հմմտ. երկիր, այն է «վախեցի՛ր»), որ աշխար և սուգ է և կոծ և աղէտ ողբոց և հովիտ վշտաց և տրմութեան», Տօմար. «Աշ-խարհ կոչի աշխար և սուգի և տրտմու-թեան հովիտ»։ Տօնակ. «Աշխարհակա-նըն աշխարական ասի. և աշխարհն՝ սգոյ, և աղէտի անուն է. զի աշխարելի է աշ-խարհականն»։ Տաթև. ձմ. ճժ. «Կոչի աշխարհ, այսինքն է աշխար, որ է սուգ և տրտմութիւն և միշտ և հանապագ պարտ է աշխարել զմեզ՝ և ի սուգ և ի
• տրտմութեան կալ ի վերայ երկրի. զի զտեղիս զայս՝ հովիտ տրտմութեան անուանէ մարգարէն Դաւիթ»։ Նոյն է և Տաթև. հարց. 210։-ՆՀԲ լծ. պրս. թրք. աշիքեար «յայտնի» կամ հյ. աչքառ «տեսանելի, երևելի» կամ ազգեր (ազգ բառի յոգնակին), թրք. ասկէր «զին-ւոր»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Müller SWAW 42, 255, նոյնը Պատկ. Aрм. reorp. 74։ Հիւնք. պրս. šahr բառից։
• ԳՒՌ.-Իրև. Վն. աշխար, Ալշ. Ախց. Ակն. Կր. Հմշ. Մշ։ Պլ. Ջղ. Ռ. Սչ. աշխարք, Ագլ. Տփ. ա՛շխարք, Ասլ. աշխար*, Ննխ. աշխարք, ախշարք, Ոզմ. ախշար, Խրբ. Շմ. Սեբ. ախ-շարք, Ղրբ. ա՛շխարք, ա՛խշարք, Մկ. աշ-խարք՝, Գոր. ըշխա՛րք, Տիգ. mշխmրգ, Մրղ. mշխmրք,, Սլմ. mխշmրք, Զթ. աշխօրք, աշխորք, Հճ. աշխօյ։ Նոր բառեր են աշխար-հանցում, աշխարհի, աշխարհկործում, աշ-խարհովի, աշխարհքտես ևն։