adj.

that comes or happens too late, tardy;
out of season.

adj. adv.

Յետնեալ ի ժամանելոյ կամ ի ժամանակէն. դանդաղ. եւ ապաժամ. տարաժամ.

Քան զյետինսն եւս յետնեալ գտանիցիմք, եւ ապաժամանք. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ապաժաման յանզգոյշ ժամուն եկն ընդ անիծիւք. (Նար. ՟Թ։)

ὔστερων, εὑτελής, κατώτερος, μαλακώτερος. vilis, posterior, destitutus, inferior եւ այլն. Յետեալ յո՛ր եւ է կարգի. վերջացեալ. ստորնագոյն. անպիտան. վատթար. ընկեցիկ. թուլագոյն. անարգ.

Ծոյլ է, եւ ապաժաման ի զօրութենէ. (Սիր. ՟Ժ՟Ա. 12։)

Եթէ պիտանի լինի, վարէ զքեզ ի գործ. եւ եթէ ապաժաման, թողցէ զքեզ. (Սիր. ՟Ժ՟Գ. 5։)

Զօրական մի վատթար եւ ապաժաման (սեմէի)։ Ապաժաման քան զհեթանոսս գտանիցիմք։ Եւ չու մի՛ ապաժաման քան զնոսա գտանիցիս։ Յամօթ առնէ, եւ ապաժաման առ ամենեսեան։ Ապաժաման գտանիցի (մեծութիւնն առաջի առաքինութեան). (Ոսկ. մ. ՟Ա. 3. 18. 23։)

Իբր զապաժաման ընդունայնութիւնք արհամարհեալք լքանին. (Նար. ՟Հ՟Թ։)

(Ադամ) ապաժաման առ ուղղակի տեսութիւն մեղանաց՝ առ աստուած վերաբերէ զպատճառն. (Արծր. ՟Ա. 1։)