s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

s.

պ. ապկիւն, ապկիւնէ, ապկինէ, այսինքն ջրագոյն. ὐάλος. vitrum. Նիւթ թափանցիկ եւ փայլուն՝ դիւրաբեկ եւ հալելի. եւ ամենայն անօթ կամ հայելի կազմեալ ի նիւթոյ անտի. որոյ ազնիւն է սառնատեսակ. ապիկի.

Ոչ զուգեսցի ընդ նմա ոսկի եւ ապակի։ Նման սուրբ եւ սպիտակ ապակւոյ։ Որպէս զապակի պայծառ. (Յոբ. ՟Ի՟Ը. 17։ Յայտ. ՟Ի՟Ա. 18. 21։)

Ապակոյն է սեռն ամենայն, եւ որչափ ի քարանցն հալական տեսակք կոչին. (Պղատ. տիմ.։)

Յերանգս գունակ գունակ յապակոյ. (Յհ. կթ.։)

Որպէս Շիշ. շուշայ. շիշէ. եւ Բաժակ. գաւաթ. գատէհ.

Թէ յապակի սպիտակ ջուր արկեալ յարեւու ունիցիս, լուսաւորութեան արեւուն մտեալ ընդ սպիտակութիւն ապակւոյն՝ հուր ծնուցանէ. (Եզնիկ.։)

Առեալ մի ի ծերոցն զբաժակն, եւ ապակի ի ձեռին, եւ արկեալ գինի, եւ այլն. (Վրք. հց. ՟Ե։)

Փոխանակ ընդ միոյ ապակոյ (գինւոյ)՝ զօր մի ջուր ոչ ըմպէր. (Վրք. հց. ձ։)

• (-ւոյ, եաց) «ապակի, շուշա» Յոբ. իը. 17. Յայտ. իա. 18. Պղատ. տիմ. Յհ. կթ. «շիշ, սրուակ» Եզն. «գինու բաժակ» Վրք. հց. ա. 580. նոյն բառն է նաև ապիկի «ապակի, շուշա կամ ուլունք» Խոսր. պտրգ. Վստկ. 92. 116. Եփր. արմաւ. 56. «արիւն առնելու սրուակ» Մխ. բժշ. 29. «օնարակ» Բժշ. Վստկ. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. I. ապակա-, ինչ. ապակագործ Վրք. հց. ապակագործութիւն Ագաթ. Սահմ. ապա-կատարազ Մագ. 2. ապակե-, ինչ. ապակե-ղէն Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Յալտ. ռ. 6 ա-պակեակ Վրք. հց. բ. 66. 3. ապակէ-, ինչ. ապակէգործ Յայսմ. ապակէգործութիւն Սահմ., Իսկ ապիկի ձևից ունինք ապիկած «ջնարակած» Վստկ. ապիկէգործութիւն Մխ. բժշ. ապիկեղէն Յայսմ. սեպ. 20. նաև ապի-կոյ փրփուր, ապիկու խոտ բոյսերը. Բժշ. Նոր գրականում ընդունուած է միայն ապա-կի «շուշա» (բարդութեան մէջ ապակե-) և ապիկի «ջնարակ»։ Նոր բառեր են ապակեայ, ապակեփեղկ, ապակեդուռ, ապակեխոտ, կրկնապակի, ճենապակի ևն։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. առս. [arabic word] ābgīna «ապակի, շիշ», նոր պհլ. ay-ginak «սնդիկ կամ հայելի», āwginakino «բիւրեղեայ». իրանեաններից փոխառութիւն են նաև չերքէզ. abkos «սրուակ, բաժակ», Apku «սրուակ», կաբ. abgi «շիշ»։ Այս բո-լորը ծագում են զնդ. āp-, հպրս. api-, պրս. [arabic word] ab «ջուր» բառից, ինչպէս որ ունինք ա-րաբ. [arabic word] māvlyya «հայելի»՝ ծագած [arabic word] má «ջուր» բառից։-Հիւբշ. 1Ս3։

• Առաջին անգամ ուղիո մեկնեց ԳԴ. Նոյնը յետոյ ՆՀԲ։ Lagarde, Urgesch. 28 սկիհ բառի հետ։ Patrubány SA 1, 222 համեմատում է հունգ. üveg «բաժակ, գաւաթ», օսս. aWg։

• ԳՒՌ.-Վն. ապակէն «ապակեայ», Ջղ. ա-պիկ «ջնարակ, յախճապակեայ աղիւս», ա-պիկել, ապրկել «ջնարակել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կապակից, կցի, կցաց

Յախճապակի, կւոյ

Պապակիմ, եցայ

Ջրապակի

Վիշապակիր

Տապակիմ

Voir tout