ԱՍՊԱՐԷԶ ԱՍՊԱՐԷՍ. ἰπποδρόμος, στάδιον, κίρκος, παραδρομή, διάστημα. cursus equorum, stadium, circus, intervallum. պ. եսփէրիյզ, եսփէրիյշ, ասֆէրիս, իսփէրիս. եւ այլն. Ըստ հյ. Ձիընթաց. եւ Ձիարձակարան, կրկէս. հրապարակ. մրցարան. ստադ. աթ մէյտանը, մեյտան.

Ի մերձենալ ինձ յասպարէզ երկրին քաբրաթայ։ Թաղեցի զնա յերկրի ասպարիսին։ Իբրեւ զթագաւոր թադ ի գլուխ յասպարէսս։ Որ յասպարիսին ընթանան. եւ այլն։

Մտրակեա՛ զերիվար լեզուդ առ ի յասպարէս. (Ածաբ. ծն. (յն. նպատակ).)

Մտրակեալ յընթացս սորա ասպարիսի զշրթունս գրչիս։ Այս մարտիկ բարեփառ այսմ ասպարիսի. (Նար. յիշ. եւ Նար. մծբ.։)

στάδιον. stadium. Չափ հեռաւորութեան միոյ ձինթացի, իբր 125 քայլ երկրաչափական. որ եւ կոչի ՎՏԱՒԱՆ. եւ յոմանց շփոթի ընդ մղոնի. եւ ընդ այլ չափմունս. Տե՛ս (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա 5։ Ղկ. ՟Ի՟Դ 13։ Յհ. ՟Ժ՟Ղ. 19։ ՟Ժ՟Ա 18։ Յայտ. ՟Ժ՟Դ 20։ Խոր. աշխարհ.։ Շիր.։ Երզն. մտթ.։ Արիստ. աշխ.։ Պտմ. աղեփս. եւ այլն։)

Ութսնօք ոմամբք ասպարիզօք. (Պղատ. օրին. ՟Դ։)

στάδιον. stadium. Որ եւ է միջոց ընդարձակ. տեսարան. հանդիսարան. կրթարան. ճեմարան. հանդիսարան. ատեան. դաշտ. եւ Ընթացք. մեյտան.

Արտաքոյ քաղաքին յասպարիսի անդ յընդարձակ տեղւոջ. (՟Գ. Մակ. 9։)

Ճախր առեալ ճեմէր յասպարիզի։ Տանէին յասպարէզ կատարմանն. (Յհ. կթ.։)

Յերդս արուեստականացն ... առաաւել տեղի. (Ոսկ. յհ. ՟Ա։)

Այս է ասպարէզենթակայս իրի հռետորական հանդիսավորաց։ Յառաքինաւէտն ասպարէզս. (Պիտ.։)

Զթելադրեալսն ի հոգւոյն սրբոյ պատմեաց առաջի խմբեալ ասպարիսին (ժողովոյ հարց). (Ճ. ՟Բ.։)

Ընդ ծիրանածավալ ծովային ծոցոյն ասպարէզ. (Նար. խչ.։)

Ընդ երկայն ասպարէզս ծովածուփ կենցաղոյս. (Շար.։)

Ըստ շրջագայութեան ճախարակեալ փայտի, զոր ոչ արտաքոյ թողացուցանեն ասպարիզին ի կարակնակերտ բոլորակին. (Մագ. ՟Թ։)

Ո՛չ տեսանեն զանդադար ասպարէզս տունջեան ի գործառնութիւնս եւ ի վայելսամենայն կենդանեաց. (Շիր.։)

Ոչ հիւսեցաք յասպարիսի աստ պատմութեեան. (Արծր. ՟Ե 5։)

Թաղեցին յասպարիսին՝ որ մերձ ի բերթղահէմ. (Ոսկ. մ. ՟Ա 9։)

• , ի-︎ հ. «ձիարձակարան, կրկէս, հրապարակ» ՍԳր. Բուզ. «Երկայնութեան չափ, վտաւան, մէկ ձիրնթաց, որ է 1/2 մղոն կամ 125 քայլ կամ 625 երկրաչափական քայլ» ՍԳր. «բաց դաշտ. հրապարակ, հանդիսարան» Ոսկ. մտթ. պ. Չ. Գ. մակ. դ. 9. որից ասպարիսել «արշաւել» Պիտ. ասպարիսախաղաց Վրք. դիոն. ասպա-րիսական Խոր. աշխ. հին հայերէնի մէջ գոր-ծածական էին թէ՛ ասպարէս և թէ ասպարէզ, քանի որ երկու ձևերն էլ կան արդեն պարս-կերէնում. ածանցների մէջ գտնում ենք մի-այն ասպարէս, իսկ արդի գրական լեզուի մէ» ընդունուած է միայն ասպարէց։

• = Պհլ. asprēs, aspras, asp(u)ras «ձիար-ձակարան, հրապարակ», պրս. [arabic word] asbrez, aspres, asprēz, aspras, aspraz, aspares, as-parēš, siparēš «ձիարձակարան», կազմուած asp «ձի» և պրս. rēxtan, ներկ. rēzam «հե-ղուլ, թափել» բառերից. վերջինը պիտի նշանակեր նաև «վաղել, ընթանալ» հմմտ. հյ. թանալ և ընթանալ, աշխ. վազել «հոսիլ և ընթանալ», զնդ. taē «վազել, արշաւել և հոսիլ»։ Իրանականից փոխառութիւն է և ասոր. [syriac word] ︎ asprisā «ձիարձակարան, կրկէս»։-Հիւբշ. 109։

• Ուղիղ մեկնեց նախ S։ Martin, Mémo-ires sur I'Arménie, հտ. Բ. Paris 1819, էջ 381։ Նոյնը յետոյ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. Վենետ. 1821, էջ 46։ Այսպէսնաև ԳԴ, ՆՀԲ ևն։ Justi, Zendsp. 249 մեկնում է բառս ասպ+ զնդ. rai-ϑya «ճամբայն».

• ՓՈԽ.-Վրաց. ას3არეზი ասպարեզի «ձիար-շաւարան, մրցարան ևն», ახმარეზობა աս-պարեզոբա «հասարակաց խաղեր, ըմբշա-մարտութիւն». սրանք կարող են ուղղակի իրանեանից էլ փոխ առնուած լինել։-Մտած է Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ Ղուկ. իդ. 13. ժը՝ Գուտսէ սատուշէսթ ասպա-րէզ տուր պու (հեռի էր յԵրուսաղեմէ 160 աս-պարիսաւ)։ Այսպէս նաև Յովհ. զ. 19. Պիսթ ու բենճ եախօտ կասասի ասպարէզան (իբրև ասպարէզս 25 կամ 30)։