column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.
στήλη cippus, columna Կոթող. որձաքար կանգուն. կամ բարձր անկեալ տախտակ կամ սիւն քարեղէն հանդերձ յիշատակագրութեամբ. մանաւանդ տապանաքար ուղղորդ՝ ի յիշատակ մեռելոյն, եւ քարկոթող ի վերայ ճանապարհի ի նշանակ սահմանաց, կամ մղոնաց, յաղթութեան, դաշանց, եւ այլն.
Արձան ոչ միայն քարն որ ի վերայ գերեզմանին՝ ասի, այլ յորժամ գրեն եւ արձանացուցանեն զյաղթութիւն պատերազմաց, ղաւերումն քաղաքաց. (Վրդն. սղ.։)
Արձան է քար կամ պղինձ երկարաձիգ՝ քառանկիւնի ձեւով, յորում գրեալ լինի արձանանալոյն անարգանք։ Բազում անգամ եւ երախտաւորաց բարերարութիւն յարձանս գրին. (Նոննոս.։)
Առ զվէմն՝ զոր եդ ընդ սնարս իւր, եւ կանդնեաց զնա արձան։ Եղիցի վկայ կարկառս, եւ վկայ արձանս։ Արձան քարեղէն։ Արձան շիրմի ռաքելայ։ Աբեսողոմ կանգնեաց իւր արձան։ Դարձաւ կինն ղովաայ յետս, եւ եղեւ արձան աղի։ Անհաւատի ոգւոյն յիշատակ հաստատեալ զարձանն աղի.եւ այլն։
Մի՛ մածցիս քար արձան (կամ քարարձան) աղի (յն. քար աղի)։ Մի՛ մածցուք յարձան աղի. (Ածաբ. մկրտ. եւ կարկտ։ Սարգ. ՟գ. յհ.։)
Ի յարձան քարի յեղանակեցեր (զկինն ղովտայ). (Նար. ՟Լ՟Զ։)
Տիրեալ վայրացն՝ ոչ արձանս ի քարանց կանգնելով.
Արձանք լուսեղէնք ի յերկինս կանդնեալք. (Շար.։)
Բազում արձան կանգնեալ էին յանուն նոցա. (Եղիշ. ՟Ը։)
Քար, վէմ, որպիսի եւ իցէ. հատոր վիմի՝ եւ որ ինչ նման է նմա.
Զութ արձանսն ի վերայ թիկանց իւրոց դնէ, (ի պէտս վկայարանի). (Ագաթ.։)
Վիմօք ձգելոց արձանաց բանից զքեզ քարկոծել։ Ոչ կարծրութիւնք արձանաց։ Զկառուցեալս խորան յանշնչական արձանաց։ Ի կենդանի արձանն շինիք ի բնակութիւն Աստուծոյ. (Նար. ՟Թ. խ. ՟Հ՟Ե. եւ մծբ։)
Արձան վիմի։ Արձանօք վիմաց. (Մագ. ՟Ծ՟Ե։ Լմբ. ատ.։)
Դնել արձան աղի ի վերայ ողին նորա. (Սարկ. լուս.։)
Տախտակ քարեղէն փորագրեալ. կամ արձան հանդերձ արձանագրութեամբ.
Բաշխեաց (զպատգամս) յերկուս հնգեակս զորս յերկուս արձանս փորագրեաց. (Փիլ. ՟ժ. բան.։)
Զարձան մովսիսագիր քերեալ ի քարանց. (Նար. խչ.։)
Զիւրոյ տէրութեանն նշանակ արձան համտատէ հելլենացի գրով. (Խոր. ՟Բ 62։)
Թէ արձա՞ն ինձ կենաց գրեցից, յորմէ ջնջեցայ։ Ի քեզ են նկարեալ իբր յարձանի անջնջականի։ Արձան փորագրեալ ամնեւին անեղծանելի։ Արձան պատմաբանական։ Արձան անձնական՝ իմաստիւք զօդեալ. (Նար. ՟Ի՟Դ. ՟Խ՟Զ. ՟Կ՟Զ. եւ Նար. խչ. եւ Նար. կուս.։)
Արձանագրութիւն, եւ գիր հաստատութեան. բան գրաւոր հաստատուն.
Տէրունեան օրինացն արձանքն։ Արձանք տէրունեան գրոցն. (Փիլ. բագն. եւ Փիլ. լին.։)
Կտակ մակագիծ՝ անկեղծ պայմանաւ արձան հաստատեալ. (Նար. կուս.։)
Դրոշմեսջի՛ր արձան յաւիտենից, զիմի՛ ոք, եւ այլն. (Զենոբ. ըստ Ճ։)
Հատեալ զգինն՝ գրեաց զարձանն վաճառոյ եւ ծառայուեանն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
εἵδωλον idolum, ἅγαλμα simulacrum Բագին կռոց. (որ եւ Բարձունք) եւ Առնապատկեր. գրօշեալ. կուռք.
Մի՛ առնիցէք՝ դրօշեալս, եւ մի՛ կանգնիցէք ձեզ արձան, եւ մի՛ քար կոթող դնիցէք երկիր պագանել նմա։ Կործանեցից զարձանս ձեր։ Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք. (Ղեւտ.։ Օրին.։ Թուոց.)
Յերկանաքար արձանին, զոր կանդնեաց ի ծովեզերն. Զայս արձան բազում ժամանակս պատուեցին պոնդացիքն. (Խոր. ՟Բ 8։)
Արձանն փագովրայ. (Նար. ՟Խ՟Ը։)
ԱՐՁԱՆ ԿԱՆԳՆԵԼ, կամ ԱՌՆԵԼ. Արձանացուցանել. հաստատել. Տե՛ս ( ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը 17։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Է 10։)
Զասացեալ քաղաքս (ապաստանի) արձան արար տաճար երկրորդ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)
• , ի-ա հլ. «կոթող, սահմանաքար, մահարձան, մեծ քար, կուռք» ՍԳր. Ագաթ. «փորագրեալ քարէ տախտակ, արձանագրու-թիւն» Խոր. Փիլ. Նար. «պարսպի բուրգ, բուրջ» (այս իմաստով գործածուած Անիի ար-ձանագրութեանց մէջ. հմմտ. Oрбeли, O двуx тeрм. էջ 111-4, ի թերթին Изв. P. Aк. Ист. матеp. культ. հտ. I)։ Այս ար-մատից են արձանագիր ՍԳր. Կոչ. Վեցօր. արձանագրել Կոչ. արձակել «արձանագրել» Փիլ. Պիտ. արձանանալ «արձան դառնալ. քարանալ» Պիտ. Նար. «ամրանալ, հաստա-տուիլ» Յհ. կթ. Նար. «անշարժ՝ ուղիղ մնալ» ՍԳո. Կիւրղ. դտ. արձանութիւն «ամրութիւն, հաստատութեւն» Ես. զ. 13=Մանդ. էջ 139. առձանաքար «խոշոր՝ մեծ քար» Ուխտ. Ա. 57 (նորագիւտ բառ), մահարձան ՍԳր. ա-ղարձան Կոչ. 408. նոր բառեր են կիսարձան, յուշարձան, խաչարձան, արձանագործութիւն ևն։
• Muller տե՛ս արձակ բառի տակ Տէրվ. Altarm. 56 արձակ բառի նման [other alphabet] արմատից, հմմտ. սանս. samāsarj «ամ-ռանալ»։ Հիւնք, արձակ բառիզ։ Յա» կոբեան, Բիւր. 1899, էջ 599 պրս. ar-tang կամ aržang «Մանի նկարչի ալ-բոմը»։ Karst, Յուշարձան 410 հյ. Ե-րեզ քաղաքի անունը և սումեր. ri «բարձրութիւն, գագաթ»։ Մառ, Cpeд. nepeлвиж. 46 ար-ձան. երկուսն էլ նշանակում են «քար». այսպէս ար = հյ. քար, ձան=բասկ. arkayç (արկայց) «քար» բառի վերջաձայնն է։
• ԳՒՌ-Աևն. Երև. Պլ. Սեբ. արցան, Տիգ. mրցmն, Սլմ. mրծան, բոլորն էլ «կուռք» նը-շանակութեամբ։
• ՓՈԽ.-Վրաց. არძანი արձանի «մեծ քար, վէմ, 2. քարի աղ» (հմմտ. հայ. աղար-ձան, արձան աղի ևն). უარძანიკო ուարձա-նիկո «անալի», არძანაგი արձանագի «հը-նութեան և ազնուականութեան իրաւուն»». վերջինս ենթադրում է հայերէն կորած արձանակ մի բառ, որի հետ հմմտ. ար-ձանաևել «արձանագրել, յիշատակագրու-թեամբ և հրապարակաւ հաստատել».-բայց արդեն ՀՀԲ ունի արձանակ «արձանագիր» բառը, որ չկայ ուրիշ բառարաններում. տե՛ս և արգանակ «մեհեան»։