cf. Կապար.

cf. ԿԱՊԱՐ. պ.

Արճիճ սեաւ, որ է կապար. (Ոսկիփոր.։)

Զրպարտութիւն ծանր է քան զարճիճ եւ քան զերկաթ։ Շալկեցի արճիճ եւ երկեթ. չէր ծանր քան զպարտքն. (Ոսկիփոր.։)

• (ըստ ՆՀԲ ո, ի հլ. առանց վկա-յութեան) «կապար» Մխ. այրիվ. էջ 10. Վրդ. առ. 341, Զքր. սարկ. բ. 55 (վերջին երկուսը սեռ. արճճոյ ձևով). Ոսկիփ. որից արհճա-փակ «կապարով փակուած» Միխ. աս. 272. արճճեայ Վստկ. 52. արճճակապ կամ արճի-ճակապ «կապարով կպցրած» Մարթին. (ՆՀԲ և ԱԲ արճին մեկնում են «կապար», ՋԲ մեկ-նում է արճիճ «անագ», սեաւ արճիճ «կա-պար». առաջինների կողմն են արդի բար-բառները, որոնց մէջ արճիճ նշանակում է «կապար կամ հրացանի կապարեայ գնդակ». իսկ երկրորդը հետևում է Ոսկիփորիկին, ուր ունինք «արճիճ սեաւ, որ է կապար». հմմտ նաև պարսկերէնը։

• դեռ մինչև այժմ մեզ հասած գրականութե-ան մէջ, բայց նրա գոյութիւնն է հաստա-տում հայերէնի հետ և պրս. [arabic word] arziz «ա-նագ», յատկապէս՝ սպիտակ arzīz «անագ» և սև arziz «կապար»։ Այս բառի ծագումը բոլորովին անյայտ է, որովհետև կապ չունի զնդ. arezaži-«դաշոյն» և ərəzata-=սանս. ralatá-«արծաթ» բառերի հետ (Horn § 68). Հայերէն բառը թէև աւանդուած է շատ ուշ, բայց իր ձևից դատելով շատ հին է և իխում է պահլաւերէնից։-Հիւրշ. 111։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. Pictet 1, 158 պրս. բառը կցում է սանս. ralata «արծաթ» բառին, որ այստեղ գործ չունի։ Lagarde, Arm. Stud. § 262 պարսկերէնից է դնում նաև արաբ. [arabic word] ︎ rasas «անադ», կապար. այսպէս նաև Müller WZkM 20, 271, որոն» համաձայն չէ Հիւբշ. 511 անկանոն s-ի պատճառով, փոխանակ լինելու 1։

• ԳՒՌ.-Ախց. Ղրբ. Տփ. արճին, Ագլ. Երև. Մկ. Ջղ. Սլմ. Վն. առճիճ, Ոզմ. արճէճ, Մղ. արջիջ, Տիգ. mրջիջ, Զթ. էռջիջ, բոլորն էլ նը-շանակում են «կապար. 2. հրացանի գըն-դակ». վերջին նշանակութիւնից լայնաբար Մրշ. «զէնք, հրացան»։ Նոր բառեր են արճը-ճել, արճճատուն (բոյս), արճճիկ «որսի հռա-սանի կապարեայ գնտիկ», արճճոտուն կամ արճինկապ «մէջը կապար լցրած (վէգ)»։

• ՓՈԽ.-Գնչ. arčiči կամ նաև artiči, arkiči «անագ, կլայեկ» կարող է հայերէնից լինել, բայց կարող է նաև ուղղակի պահլա-ւերէնից փոխառեալ լինել։