elbow;
fore-arm;
խթել արմկամբ, մղել, to elbow, to push or thrust with the elbow.
ԱՐՄՈՒԿ կամ ԱՐՄՈՒԿՆ, գրի եւ իբր ռմկ. ԱՐՄՈՒՆԿ. Յօգուած բազկի. եւ որ ինչ նման է նմին.
Բազուկ իմ յարմկանէ իմմէ խորտակեսցի։ Ի ներքոյ ամենայն արմկան ձեռին. (Յոբ. ՟Լ՟Ա 22։ Եզեկ. ՟Ժ՟Գ 18։)
Ամաչեցէ՛ք ի հարկանելոյ զարմունկն ի հացս այլոց. (Սիր. ՟Խ՟Ա 24։)
Գեանաստորս ի գաւառին պրտուոյն՝ սակաւ մի վերամբարձեալ ընդ արմկամբքն, զի յայն յեցցին. (Փիլ. տեսական.։)
Արմկամբքն խթէին զթովմաս, եւ ակնարկէին աչօք. (Ոսկ. նոր կիր.։)
Ոմն, եւ արմկունք իւր. (Նար. ՟Զ։)
Զուրարն կապեն վերոյ արմկանն. (Լմբ. պտրգ.։)
Հատան ձեռք նորա ի կրկնուած արմկացն (կան արմկանն)։ Զաջ բազուկ նորա հանդերձ արմկաւն։ Զգեցաւ մացեղէն փոքր մինչեւ յարմկունս. (ՃՃ.։)
Կանգունն է յարմնկէն մինչեւ ի ծայր մատանցն. (Մարթին.։)
Հազար ուռ բուսեալ, յւռն արմունկ ծընկեալ. հազար շիտակեալ, եւ ողկոյզ կախեալ. (Գանձ հոգ.։)
Կորցեսցէ զարմկունսն թեւօք հանդերձ. (Ղեւտ. ՟Ա 16.) այլք իմանան զխածին հանդերձ փետրովքն. ռմկ. կտնառք։
• (-մկան, -կամբ, -կունք, -կանց) «բազուկի ծալուած տեղը» ՍԳր. Փիլ, տեսակ. Ոսկ. նոր կիր. Նար. «որթի ճիւղ, բատ» եռեն. հերձ. 235. յետնաբար գրուած է նաև արմունկն Սիր. խա. 24. արմուկ (ի-ա հլ.) Ճառընտ. արմունկ (բց. յարմնկէն) Մար-թին. Գնձ. հոգ. (այս վերջինը «որթի ճիւղ, ոստ» նշանակութեամբ). որից արմնկաչափ «կանգուն, արշին» Մարթին. արմկցի (այն է արմկացի) «արմուկով» ԱԲ։
• = Հնխ. arm-արմատականից, որի վրայ հայերէնի մէջ աւելացել է -ուկ, ուկն մաս-նիկը. իր ցեղակիցներն են՝ սանս. irmá-«բազուկ, նախաբազուկ», զնդ. arəma «բա-զուկ», սոզդ. 'rm «թև», օսս. arm «ձեռքի ափ», զազա ērmé «ուս», լտ. armus «բա-զուկ, թիկունք», գոթ. arms, հբդ. aram, գերմ. Arm, անդլսք. earm, անգլ. arm, պրուս. irmo «բազուկ», հսլ. ramo, rame «ուս», հհիւս. armr «բազուկ» (տե՛ս Walde 62, Trautmann 13, Kluqe Etvmologisches Wár-terb, d. deutschen spr. էջ 23, Pokorny 1. z3, Ernout-Meillet 70)։-Հիւբշ. 425։
• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. էջ 100, որ համեմատում է գերմ. arm։ ՆՀԲ յիշում է պրս. aran, aranj, arang (սրանք ըստ Horn § 14 կապ չունին այս արմատի հետ), յն, արմօս՛ «յօդուած, զօդ», լտ. armus։ Böttich. Arica 71, 160, Lag, Urge-schichte 685 սանս. aratni, պրս. aran, լտ. armus ևն։ Հիւնք. անկիւն բառից որովհետև յն. ἀγϰών «անկիւն և արմուկ»։
• ԳՒՌ.-Ախց. արմունկ, Ալշ. Ակն. Ագլ. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Ջղ. Տփ. արմունգ, Վն. արմունգ, Շմ. արմունք, Տիգ. τորմուգ, Հճ. այմուգ, Մկ. էրմունգ՝, Սլմ. էրմիւնգ', Ասլ. արմիւյ, Ոզմ. յէրմօնկ։ Նոր բառ է արմնկցաւ «տկար՝ անվնաս ցաւ» (իբր թէ արմուկի ցաւ)։