bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.
յորմէ յն. ա՛րգդօս. ուստի լտ. ու՛րսոես. ἅρκτος ursus, ursa Գազան յաղթամարմին, զօրաւոր եւ ճարտար թաթիւք. կատաղի, եւ երկչոտ, հրասարակօրէն թխագոյն.
Ապրեցոյց զիս ի բերանոյ արջոյն։ Իբրեւ զարջ մի որդեկոտոր ի վայրի, եւ զայրացեալ ի դաշտի։ Արձակել ի վերայ նոցա բազմութիւնս արջոցն (կամ արջուց)։ Ոտք նորա իբրեւ զարջու.եւ այլն։
Ի վերայ արջուցն եւ առիւծուցն. (Ագաթ.։)
Արջոյ ի բայոց մտնելոյ. (Եզնիկ.։)
Արջք օրհասականք. (Եղիշ. ՟Ա։)
Յարջոցն պատառողաց. (Նար. ՟Կ՟Ը։)
Մանկունքն յարջիցն սատակին. (Մագ. ՟Ժ՟Ե։)
Ըստ աստեղաբաշխից Սայլք երկնից. մեծ արջ, եւ փոքր արջ. եօթն եօթն երեւելի հիւսիսային աստեղք մօտ ի բեւեռն.
Ի ձեռն երկնային արջոցդ. (Շիր.։)
Փոքր արջն գեր ի վերոյ կալով երկրի ի հիւսիսային կողմանէն. (Խոր. աշխարհ.։)
ԱՐՋՈՒ ԽԱՂՈՂ. ըստ Բժշկարանի Ազգ վայրի խաղողոյ, կամ շանխաղողոյ.
Առիւծք եւ արջունքն եկեալ զոտսըն լեզուին. (Տաղ ի յակոբայ։)
• , ո, ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «արջ գազանը» ՍԳր. Ագաթ. Եզն. «Բևեռի մօտ գտնուած և եօթ-եօթը աստղերից բաղկացած երկու համաստեղութիւն, որոնք զանազանւում են իրարից՝ Մեծ Արջ և Փոքր Արջ անուննե-րով» Շիր. 49. Խոր. աշխ. «հիւսնի մեծ յըղ-կիչ գործիք, խարաբուզ» ՋԲ (իբրև ռմկ.) և ԱԲ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. Արրտ. 1894, 257 և 259։-Երկրորդական նշանակութիւնները ծագած են թարգմանաբար. հմմտ. յն. ἀρϰτος «արջ և Մեծ Արջ ու Փոքր Արջ համաստեղութիւննե-րը», իտալ. orso «արջ և յղկիչ գործիք»։ Այս արմատից են ծագում մկնարջ Բռ. ստեփ. լեհ. կամ արջամուկն «մի տեսակ անասուն» ԱԲ. արջենի «արջի մորթուց զդեստ» ԱԲ, արջային «հիւսիսային» Խոր. աշխ. (իբր թրգմ. յն. ἀρϰτιϰός «հիւսիսային» բառի), արջտակ կամ արջատակ «թաղթ, վայրի շող-գամ, cyclamen» Բժշ. (հմմտ. պրս. [arabic word] xirs-giyāh, յն. ἀρϰό-πους, ἂρϰὸ-φυτον, ἂρϰτιον, որոնք այլևայլ բոյսերի անուններ ևն և բոլորն էլ կազմուած «արջ» բառից. այս-պէս նաև հյ. արջախստոր, արջու ականջ, ար-ջու աչք, արջընկոյզ, արջի հատ, արջու խա-ղող ևն)։ Նոր բառեր են արջապան, արջմե-ղու, արջամագիլ ևն։-Ունինք գրուած առջ Վրդ. առ. 84։
• = Բնիկ հնդևրոպական բառ՝ հնխ. rktho-ձևից, որի միւս ժառանդներն են սանս. rkša-, հինդուստ. [arabic word] ričəh, զնդ. arša-սոզդ. ašša, օսս. ars, պրս. ❇ xirs, զազա xəš, բելուճ. riš, յն. ἀρϰτος, ալբան. ari, լտ. ursus (որից ֆրանս. ours, իտալ. orso, սպան. oso), հիռլ. art, կիմր. arth, բոլորն էլ նոյն նշանակութեամբ (տե՛ս Walde 861, Boisacq 78, Horn § 477, Pokorny 1, 322, Ernout-Meillet 1095)։ Ամենահին ժամա-նակներից սկսած այս բառը ենթարկուած էր tabou-ի և դրա համար էլ *rktho-նա-խաձևը այնքան շատ ձևափոխութեանց է ենթարկուել բոլոր վերոյիշեալ լեզուների և մասնաւորապէս հայերէնի մէջ (տե՛ս Meil-lot, lnterdictions de vocabulaire, էջ 7-12)։ Նոյն tabou-ի պատճառով է նաև որ սլաւական, բալթեան և գոթական ճիւղերը ի սպառ ջնջել են բառը, հնարելով նրա տեղ նոր դարձուածներ. ինչպէս՝ «մեղր ու-տող» (ռուս. мeдведь), «թուխ» (դերմ. Bär) ևն։ Նման բացատրութիւններ կան նաև հայերէնի մէջ, ինչ. քեռի, լեռան ծաղ-կակոխ, տանձակեր ևն։-Հիւբշ. 425։
• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. էջ 99, որ սակայն կցում է նաև բասկ. artsa։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21ա բնաձայնից։ ՆՀԲ համեմատում է յն. և լտ. ձևերի հետ. նոյնը կրկնում են Pe-term. 26, Windisch. 9 ևն։ Հայերէնի ջ վերջաձայնի բացատրոթետն համար տե՛ս Տէրվ. Altarm. 26, Meillet MSL 10, 281 ծանոթ., Les dial. indo-eur էջ 86, Pedersen KZ հտ. 38, էջ 208, 213 և հա. 39, էջ 432։ Scheftelowitz BВ 28, 293 և 29, 17 բոլորովին մեր-ժում է համեմատութիւնը՝ ջ-ի հանած դժուարութեան պատճառաւ և կցում է արջն «սև» բառին, ճիշտ ինչպես գերմ. Bär «արջ»=լիթ. bèras «թուխ»։ Մառ ИАН 1920, 134 բասկ. ars «արջ», Яз. и Лит. 1, 234 վրաց դաթվ, արաբ. dab, յն. άρϰτος «արջ» և վրաց. արչու «գոր-շուկ» բառերի հետ։
• ԳՒՌ.-Շմ. Սչ. Տփ. արչ, Ասլ. արչ, արշ, Ոզմ. արճ, Ալշ. Մկ. առճ, Հճ. արջ՝ (<*առջ)։ Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ռ. Սեբ. Սլմ. Վն. առչ, Զթ. mռջ՝, Հմշ. այչ, Ագլ. օռջ. այս բոլորը պահած են իրենց նշանակութիւնը. միայն Տիգ. առչ «արու կատու», իսկ «արջ» նշանակութեան համար գործածւում է թրք. այու բառը (նոյնը Պլ., և Ննխ.)։ Նոր գաւառական բառեր են ար-ջագոռ տալ, արջակատու, արջակնճիկ, ար-ջանաշխ, արջապան, արջապապոյ, արջա-պըլոյ, արջապար, արջատանձի, արջաքո-թոթ, արջաքուռակ, արջաքուն, արջխնդեղնի, արջուշապ, արջփիլունց ևն։
• ՓՈԽ.-Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։