camp;
army;
encampment;
castramentation;
— առնուլ, հարկանել, to encamp, to pitch a camp;
բառնալ զ—ն, to remove the camp.
παρεμβολή castra Միաբան բազմութիւն զօրու՝ ի չու, ի ճակատու, եւ ի կայանս. որպէս եւ Կարաւան ուղեւորաց. եւ Տեղի իջեւանելոյ. դադարք.
Ետես զբանակ Աստուծոյ։ Բանակք հրեշտակաց։ Զատոյց զժողովուրդն (անասնովք հանդերձ) յերկուս բանակս։ Ննջեաց զայն գիշէր անդէն ի բանակին։ Եմուտ ի մէջ բանակի եգիպտացւոցն, եւ ի մէջ բանակի իսրայէլացւոցն։ Դարձաւ յեսու եւ ամենայն իսրայէլ ընդ նմա ի բանակն ի Գաղգաղա։ Իբրեւ զգունդս բանակաց։ Ծախեցի զբանակս ձեր։ Առին զբանակս օտարաց.եւ այլն։
Երթեալ տեսանէին՝ զի թափուր կայր բանակն առանց մարդոյ. (Բուզ. ՟Դ. 20։)
Մտանելոց էր Պօղոս ի բանակն. այսինքն ուր դատողական կայանքն էր. (Ոսկ. գծ.։)
λογεῖον, λόγιον rationale, oraculum Որպէս թէ բանիկ, պատգամիկ, կամ բանաւոր, բանարան. նիւթական թարգմանութիւն յն. ձայնիս լօ՛ղիօն, այն է Տախտակ դատաստանաց եդեալ ի վերայ կրծոց Ահարոնի. եբր. խօղէն այսինքն լանջանոց.
Յաղագս որ ի վերայ լանջացն երկոտասան ակունքն, որ բանակ կոչի։ Բանակին երկդիմի անկուածս յարդարէ։ Զի՞նչ է բանակն. որպէս եւ ինքն անունդ զեկուցանէ, բանի նշանակ. եւ բան երկդիմի է. եւ այլն. (Փիլ.։)
Արասցես դու քեզ բանակս դատաստանի. (Ճ. ՟Թ.։)
Երրորդն պղնձագոյն. այս քարս ի քահանայական բանակն ոչ էր. (Լմբ. յայտն.։)
Բանակ դատաստանին զպարանոցօք ահարոնի հանդերձ երկոտասան ակամբքն. (Տօնակ.։)
• , ի-ա հլ. «զօրքի խումբ. 2. ուղե-ւորների կարաւան, 3. բանակի իջած՝ դառա-րած տեղը» ՍԳր. Բուզ. որից բանակիլ ՍԳր. բանակեցուցանել Ա. մակ. զ. 33. բանակա-կից Ոսկ. մ. ա. 1. բանակամէջ Բուզ. բա-նակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. կոր. բանա-կատեղ Ստեփ. սևան. շրջաբանակ Գնձ. զօ-րաբանակ (նոր բառ)։
• Հիւնք. բնակիլ բայից է հանում։ Schef-telowitz BВ 29, 37 մեկնում է բանալ բայից, իբրև «բաց տեղ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 97 պրս. [arabic word] buna «տուն-տեղ, կարասիո»։
• ՓՈԽ -Վոաղ. ბანაკი բանակի «բա-նակ», ბანაკება բանակեբա «բանակիլ», ❇ა-ბანაკება դաբանակեբա «ճակատ յարդարել, բանակիլ և կռուի պատրաստուիլ», საბანაკე սաբանակե «բանակ, վաշտ», ნაბანაკევი նաբանակեվի «բանակատեղի»։ Կասկածելի է սակայն որ այս բոլորը՝ հայերէնի հետ միասին փոխառեալ լինին պահլաւերէնից, ինչպէս ցոյց է տալիս բառի -ակ վերջաւո-րութիւնը։