s.

gratuity, drink-money.

s.

Որպէս ռմկ. պաշխիշ. պ. պէխշիշ. այսինքն Պարգեւ, կամ մասն եւ բաժին ի բարեաց. Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց. (Բուզ. ՟Է. 2։)

• «պարգև, նուէր, ընծայ». մէկ անգամ միայն գործածուած է Բուզ. ե. 2 «Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց»։ (Նորայր, Կորիւն վրդ. էջ 184 այս բառը կարդում է բաշխել, որով բաշ-խիշ ձևը գոյութիւնից զրկւում է)։

• = Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։

• = Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.