vine-branch;
branch, bough, shoot.
Երկայնատարած ուռն որթոյ, եւ ոստք այլոց տնկոց. որպէս բարւոյ ունակ կամ բերունակ, բարեբեր շառաւիղ. յն. բարին. ἁγαθόν
Մի՛ ծաղկեսցեն բարունակք նորա. (Յոբ. ՟Ի. 21։)
Բարունակն, եւ բարութիւնք իւր. (Նար. ՟Լ՟Ը։)
Այլ առաւել՝ որպէս յն. ἁναδενδράς, ἁώρυξ, κλῆμα arbustum, propago, palmes, sarentum.
Ծածկեաց զլերինս հովանի նորա, եւ բարունակք նորա զմայրսն Աստուծոյ. (Սղ. ՟Հ՟Թ.11։)
Եհան անդ ողկոյզս, եւ արձակեաց զբարունակս իւր։ Եղիցի մայր մեծ, եւ բարունակք նորա ի նմին հաստատեսցին։ Եզեկ. (՟Ժ՟Է. 6. 23։)
Բարունակք քո (այսինքն այգւոյդ) ձգեցան ընդ ծով. (Երեմ. ՟Խ՟Ը. 32։)
Բարունակ ողկուզաբեր ճշմարիտ որթոյն։ Համեղաճաշակ պտղոյն բանաւոր բարունակ. (Շար.։)
Բարունակ ասեն զայն, որ բառնայ յինքեան զբազմաշառաւիղ որթս, եթէ՛ յարմատացեալ ծառս, եւ եթէ հատեալ բազուկս փայտից (այսինքն խեչակս), յօրինեալս ի ձեւ տախտից անջրպետեալս միջոցօք. (իբր ասմա, եւ ասմալըգ) (Վրդն. յանթառամն.։)
Արուեստաւոր իմն երկրագործութեամբ երկայնաձիգ ելուզմունք բարունակացն ընդ գերակայ ծայր ծառոցն շարամանեալք. (Պիտ.։)
• . ի-ա հլ. «խաղողի պտղաբեր ոստ» Յոբ. ի. 21. Վեցօր. 95. Նար. «ծառի ճիւղ, ռստ» ՍԳր. «որթի կամ ծառի տակ դրուած խեչակ, նեցուկ, սարփինայ» Պիտ. Վրդն. անթառ. որից բարունակաձև Գնձ. Ոս-ևիփ. բարունակացեալ Խոր. հռիփ. բարու-նակեալ Մագ. անբարունակ Շար.։
• ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։
• ԳՒՌ.-Վն. պmրիւնակ «սարփինայ»։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. perneg «խաղողի որթի յենարան, սարփինայ» (Բիւր. 1899, 798)։