s.

Beelzebub;
satan, devil.

adj.

βεελζεβούλ beelzebub ԲԷԵՂԶԵԲՈՒՂ գրի եւ ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ, ԲԵՂԶԵԲՈՒՂ, եւ այլն. Բառ եբր. պէէլզէպուպ. Այն է Ճանճիկ աստուածն ակկարոնի. զի պէէլ՝ է բահաղ, բէլ, կամ Աստուած, տէր. եւ զէպուպ, ճանճ։ Առ հրէայս յետինս վարիւր իբրեւ Սատանայ՝ իշխան դիւաց.

Բէհեղզեբուղաւ իշխանաւն դիւաց հանէ գա զդեւս. (Մտթ. ՟Ժ. 25. ՟Ժ՟Բ. 24. 27։ Մրկ. ՟Գ. 2. եւ այլն։)

Բելիարայ զանձն դաւանեաց ... բեհեղզեբուղայ ձեղուն նկարեալ. (Նար. ՟Ծ՟Ա։)

ԶՔրիստոսի նշանսն բեղզեբուղաւ համբաւել. (Լմբ. ժղ.։)

• , ա հլ. «սատանայապետ, դևերի իշխանը» ՍԳր. որից նաև Նար. Լմբ. ժղ. գրուած է նաև պէլզէպուպ Մծբ. 388, բե-հեղզեբուղ, բեղզեբուղ ևն. կրճատմամբ զե-բուղ Տաթև. ամ. 70. բազու Վրդն. առկ. 43. հոլովումը ցոյց է տալիս, որ իբր յտ. անուն է գործածուած։

• = Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

• ԳՒՌ-Սեր. բ'էհցէբ'ուղ «շատ տգեղ»։