pupil, apple of the eye.
κόρη pupilla Սեւագոյն ծակն ի միջավայրի աչացն, ընդ որ ճառագայթք լուսոյ մտեալ նկարեն ի ներքս զպատկերս առարկայից.
Պահեաց զնա իբրեւ զբիբ ական. (Օրին. ՟Լ՟Բ. 10։ Սղ. ՟Ժ՟Ղ. 8։)
Պահեա՛ զբանս իս իբրեւ զբիբ աչաց. (Առակ. ՟Է. 3։ ՟Ի. 20։)
Մի՛ կուրասցին բիբք տեսանելեաց մերոց ի զւարթարար ճառագայթից ճշմարտութեան քոյ. (Ագաթ.։)
Լուսաւոր՝ որպէս ական բիբ։ Շուրջ զբբաւն. (Խոր. ՟Բ. 39։)
Դնելով ի վերայ բբաց աչացն. (Փարպ.։)
Բախէ ... ծագել ճրագի ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)
Մթարքն՝ որ զբբօքն շողայցեն. (Եզնիկ.։)
Բիբք աչաց յորժամ սրբագոյնք եւ յստակագոյնք իցեն, երագագոյնք եւ կորովագոյնք լինին, եւ ոչ վաղվաղակի պղտորին առ վաստակ շլանալոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)
Մի՛ բարձցի ի տեսանելեացս բբաց՝ ճաճանչդ օրհնութեան։ Լուսաւորութիւն աչաց, տեառնագրութիւն բբաց. (Նար. ՟Կ՟Ե. ՟Ղ՟Գ։)
Այլ ոք ձկտեալ կորովի բբօք՝ զչուել նորա նշմարէր. (Լմբ. համբ.։)
Բիբն՝ (լայնաբար առեալ՝) ակնակապիփքն է, որք արտեւանամբքն միշտ եւ անյապաղ պարսպեն զաչսն. (Լմբ. սղ.։)
ԸՆԴՀԱՐԿԱՆԻԼ ԸՆԴ ԲԻԲ ԱԿԱՆ. կամ ԸՆԴ ԲԻԲՍ ՏԱԼ. Ընդհարկանիլ յաչս. աչքին դպչիլ.
Որ մերձենայ ի ձեզ, որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ. (Զաք. ՟Բ. 8։)
Զկոյսն ոչ կռփեմք, այլ առաջնորդեմք. իսկ դու ... ընդ բիբսն տալով՝ յետս մղես. (Դիոն. թղթ.։)
• , ի-ա հլ. «աչքի մէջտեղի սև կէտը» ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. յհ. տ. 25. լայնա-բար նաև «ակնակապիճ, աչքի ամանը, ամ. բողջ ներքին մասը, որ կոպերով ծածկուած է» Լմբ. սղ. Վրք. և վկ. Ա. 578, 566, Բ. 445 (ՀԱ 1911, 368). իսկ բիբք լսելեաց Զգօն, էջ 363 սխալ թրգմ. ասորականի՝ ըստ Վար-դանեան ՀԱ 1921, 241. որից բբջիլ, բբջջիլ «աչքերը այս ու այն կողմ դարձնել» Պիտ-42,
• Peterm. 37 լտ. pupa, pupilla «բիր» բառերի հետ։ Windisch. 15 լտ. pupil-lus «բիբ»։ Lag. Urgesch. 827 ասոր. [other alphabet] bāwā «բիբ», որի հետ Lag. Arm Stud. § 393 մի անծանօթ կապակցու-թիւն է ընդունում։ Bugge KZ 32, 11 համեմատում է Կապադովկ. παπαιόι «բիբ» բառի հետ, իսկ էջ 32 կցում է հյ. բիբել, բբել բառերի հետ. հմմտ. անգլ. peep «բբչել, ճռուողել և նայիլ»։ Հիւբշ. 301 յիշում է եբր. [hebrew word] bāwā, ասոր. [syriac word] bāwϑā «բիբ» և նրանց նմանութիւնը պատահական է գտնում։ (Սրանց վրայ կարելի էր աւելացնել նաև արաբ. [arabic word] būbū, պրս. [arabic word] ba. bak, թրք. [arabic word] bebek, արևել. թրք. [arabic word] bebek, [arabic word] blbak, [arabic word] bu-բաիա հոմանիշները, որոնց բոլորի նմանութիւնը հայերէնի հետ՝ պատա-հական է)։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 48 համեմատում է մի խումբ բա-ռերի հետ, որ կլորակ բաներ են նշա-նակում. ինչ. սանս. bimba, լեթթ. bamba «գնդակ», շվէդ. bobba «միջատ», bopp «ստինք», լազ. bibili «առնի»! ևն։
• ԳՒՌ.-Ննխ. բիբ, Ալշ. Ախց. Խրբ. Կր. բ'իբ՝, Տփ. պի՛պիկ, Տիգ. փիփ, Մկ. պպուկ։