s.

beryl;
crystal.

s.

βήρυλλος, βηρύλλιον beryllus Ակն ինչ պատուական, որոյ լաւն առ հնդիկս՝ է կապուտակ ծովագոյն կամ երկնագոյն, եւ յետ նորա դեղնագոյն՝ խառն ընդ երակս ոսկւոյ, եւ այլն։ վարի եւ ի պէտս դեղոց.

Կարգն չորրորդ՝ յակինթ, բիւրեղ, եւ եղունգն. (Ել. ՟Ի՟Ը. 20. եւ ՟Լ՟Թ. 11։ որպէս եւ Տոբ. ՟Ժ՟Գ. 22։ Եզեկ. ՟Ի՟Ը. 13։ Յայտ. ՟Ի՟Ա. 20։)

Ակն նորա իբրեւ զակն բիւրեղ. հեբրայեցի, իբրեւ զտեսիլ մարգարիտ. (Եփր. ել.։)

Ունի չորրորդ հայք բերդս, եւ գետս եւ լերինս, եւ բիւրեղ. (Խոր. աշխարհ.։)

Գտեալ անդ զբարշամինայ զպատկերն, զոր ի փղոսկրոյ եւ ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով. (Խոր. ՟Բ. 13։)

Քարինք բիւրեղք ըստ կարկեհանաց. (Նար. գանձ եկեղ.։)

Բիւրեղն՝ խաժագոյն է (կամ ծովագոյն) օդանման. եւ լինի սա ի սպառուած լերին՝ որ կոչի Տաւրոս, ի յանցս Եփրատ գետոյ. եւ թէ ընդդէմ արեգականն ունիցի ոք, երեւի մէջն վանակն կամ ակն վանի, այսինքն լուսափայլ իբրեւ հատ ինչ կորեկոյ. (Ոսկիփոր.։ եւ Վրդն. ել.։)

ԲԻՒՐԵՂ, եղի կամ րղի. որ եւ ԲԻՒՐՂԱՅ, ղայք. որպէս ռմկ. պիլլօր, պիւլլուր. որ է Ապակի սառնատեսակ, վանակն, կամ ակն վանի. κρύσταλλος crystallus

Գունդ բիւրեղ, որ գէզն եւ կամ սպի ունի, ոչ կարէ հեղուլ բորբ շող լուսոյ. (Շիր.։)

Աշտանակք ոսկիք եւ բիւրեղք. (Մագ. ՟Ժ՟Գ։)

Տեսի անդ այր մի՝ պղնձի զրահ եւ սաղաւարտ զգեցեալ ոսկի՝ երկու ակամբք զմրխտիւք, եւ միով բիւրիղիւ զարդարեալ. (Պտմ. վր.։)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ պատուական քար, ակունք» ՍԳր. Եփր. ել. «վանակն» Շիր. Մագ. գրուած է նաև բերիւղ Բրս. ընչ. բևրեղ Եփր. Վկ. արև. 12. որից կրճատմամբ կամ առանց կրճատման՝ բիւրեղանման Շնորհ. իմ. եղակ. բիւրղաբեր Պտմ. աղէքս. բիւրղայ կամ բիւրղեայ Պտմ. աղէքս. ոսկե-բիւրեղ Տօնակ.։-Տե՛ս և պլօր։

• = Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։

• Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բիւրեղանամ, ացայ

Բիւրեղանման

Բիւրեղացումն, ման

Բիւրեղացուցանեմ, ուցի

Ոսկեբիւրեղ

Voir tout