adj. s.

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

s. adj.

αὑτόχθων, ἑγχώριος indigena (ի բառէս բուն, եւ ինքն արմատ բնակել բառին) Բուն բնակիչ. բնիկ քաղաքացի, գաւառական. երկրցի, տեղացի.

Բնակն, եւ պանդուխտն. յեկաց եւ ի բնակաց երկրին. եկին եւ բնակի երկրին. բնակին եւ եկին. եւ այլն։

Ի բնակաց գաւառին. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Բնակ թագաւորք. (Եւս. քր. ՟Ա։)

Բնակք եւ եկք. (Շար.։)

s.

ԲՆԱԿ. գ. Բուն բնակութիւն կամ տեղի. բնակարան. յարկ.

Զքեզ բնակ հրեղէն աստուածութեան. (Շար.։)

Բնակ բարձրելոյն ոտից (եկեղեցի)։ Ծով՝ բոլոր էից գոգ, անքոյթ ծոց, եւ բնակ բանակի։ Նախ զբնակն, ապա զբազմեալն. (Նար.։)

Զհօրն ժառանագեաց բնակ. (Մագ. ՟Կ՟Է։)

Ի բնակաց ելանէ ի գործ իւր. (Սհկ. կթ. արմաւ.։)

s.

ԲՆԱԿՔ. Սեպհականեալ բնակարան մեռելոյն. գերեզման. շիրիմ.

Տացէ ինձ զայրն կրկին ի ստացուած բնակաց. այսինքն շիրմի. (Ծն. ՟Ի՟Գ. 9։)

Տո՛ւք ինձ ստացուած բնակաց ընդ ձեզ, զի թաղեցից զմեռեալդ իմ. (Կիւրղ. ծն.։)

s.

ԲՆԱԿ. գ. ἑγγενής, γνήσιος, συγγενής nativus, enuinus, cognatus Բուն. բնիկ. հարազատ.

Ի վերայ դայեկաց բնակաց տոհմային քաղաքացւոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Ի բնակ երկրի մերում. (Խոր. ՟Բ. 23։)

Բնակ տէր, կամ տեարք. (Բուզ. ՟Գ. 2. 20։ ՟Ե. 4։)

Եւ ἕμμονος permanens, perseverans Բնաւորեալ, տարրացեալ. մնայուն. մնացական.

Բնակ բորոտութիւն. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 51. 52։ ՟Ժ՟Դ. 44։)

Այլ են ոմանք որ իբրեւ բնակ իմն համարէին (զսէր մարմնաւորաց) ... զի բազմաց ըստ բնութեան թուի. (Ոսկ. ես.։)

• , ի-ա հլ. «բնակարան, բնակած տեղը» Շար. Նար. Մագ. Սհկ. կթ. արմաւ-«գերեզման, մեռելի թաղ» Ծն. իգ. 9. Կիւրղ. ծն. որից բնակիլ ՍԳր. Եփր. ղևտ. Եւս. քր. բնակիչ ՍԳր. Եւս. քր. բնակեցուցանել ՍԳր. Եւս. քր. բնակարան Նար. բնակութիւն ՍԳր. բնակունակ կայեանք «գերեզման» Պիտ. բնակակից Եզն. անբնակ Բուզ. եղեգնաբնակ Ագաթ. Փարպ. դիւաբնակ Կաղանկատ. ՅՀ. իմ. Ոսկ. գծ. հեռաբնակ Ագաթ. վրանաբնակիչ Դատ. ը. 1. մարդաբնակ Լաստ. Պիտառ. Սա-նահն. անմարդաբնակ Վրք. հց. լեռնաբնակ Չենոբ. երկնաբնակ Նար. առաք. բնակչու-թիւն, ազգաբնակութիւն (նոր բառեր). տար-բեր է բնակ «բնիկ», որ տե՛ս բուն բառի տակ։

• = Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։

• ՆՀԲ հանում է բուն բառից, կցելով բնակ «բնիկ» բառին։ Ուղիղ մեկնեց Lagarde, Symmicta 34, 92, որ կցում է պրս. buna և արաբ. bunak բառերին. բայց սա էլ նորից միացնում է բնակ «բնիկ» բառին։ Երկու արմատների զանազա-նութիւնը երևան հանեց նախ Հիւբշ.։

• ԳՒՌ.-Ոզմ. բ'նակիլ, Հճ. բ'նագել, Զթ. բ'նագըլ, Երև. բ'նագվէլ, Ռ. փնագիլ, Սլմ. պնայվել, Ալշ. Խրբ. բ'նագռիլ, Տիգ. փնագ-ռիլ, Մկ. պնmկmրան։

• ՓՈԽ.-Վրաց. დაბუნაგება դաբունագեբա «nогеnять. բնակեցնել» Չուբինով, էջ 352 բայց չկա պարզ բունագեբա ձևը։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այսաբնակ

Անապատաբնակ

Անբնակ

Անբնական, ի, աց

Անբնակութիւն, ութեան

Անդնդաբնակ

Անմարդաբնակ

Անսկզբնական, ի, աց

Անսկզբնակից, կցի, կցաց

Աշխարհաբնակ

Աստուածաբնակ

Արփիաբնակ

Բազմաբնակ

Բնաբնակ

Բնակակից, կցի, կցաց

Բնակակցութիւն, ութեան

Բնական, ի, աց

Բնականաբար

Բնականամ, ացայ

Բնականապէս

Voir tout