s. adj. adv.

fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.

s.

δράξ pugillus, brancata Ափ ձեռին ամփոփեալ. ձեռն բռնօղ կամ ըմբռնօղ զիմն. բուռ. ավուճ.

Որչափ բռամբ մի ալիւր ի սափորի։ Առիցէ բռամբ քահանայն ի զոհէ յիշատակի նորա։ Լաւ է բուռն մի, կամ բարի է լիութիւն բռան միոյ՝ հանգստեամբ, քան զլիութիւն երկուց բռանց՝ ջանալով եւ յօժարութեամբ ոգւոյ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 12։ Թուոց. ՟Ե. 26։ Ժղ. ՟Դ. 6։)

Լնուս զերկու բուռնդ. (Լմբ. ժղ.։)

Զայս մի բուռն թրջեալ ոսպն կերակրիւր. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Որպէս խոտ տանեաց, որ մինչեւ ի բուռն եկեալ էր՝ չորացաւ. յորմէ ոչ լցաւ բուռն հնձողին. (Լաստ. ՟Թ։)

Բախէր բռամբն զկուրծսն իւր. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։)

Նմանութեամբ, Իշխանութիւն. կարողութիւն. տերութիւն. որ եւ Ձեռն ասի.

Ընդ բռամբ արքայի ի սպաս զոհիցն պաշտել զայն. (՟Բ. Մակ. ՟Գ. 6։)

Զերկիրս ամենայն ի բռին իւրում ունի. (Կոչ. ՟Դ։)

Որ զերկնից եւ զերկրի պարգեւ եւեթ ունի. (Խոսր.։)

Բարիքն յուսով եւեթ էին եւ յետ մահու, եւ կարիքն անդէն ի բռան. (Ոսկ. եբր.։)

Իբրեւ ի բռան իւրում էր ճաշակ արեանն Դաւթայ, որով ծարաւին էր (սաւուղ), եւ ոչ դիտաց. (Եփր. համաբ.։)

(Գողն) ի բուռն անկեալ՝ չլինիցի՞ մահապարտ. (Եզնիկ.։)

Նոյ ըմպէր գինի եւ անկանէր ի բուռն քնոյ. յն. տայր զանձն քնոյ. (Ոսկ. ղկ.։)

ԲՈՒՌՆ ՀԱՐԿԱՆԵԼ. ἑπιλαμβάνομαι, ἁναλαμβάνομαι, περιλαμβάνω, ἄπτω apprehendo, suscipio, aggredior, tango Ձեռն արկանել, ձեռնարկել. ըմբռնել, շօշափել. եւ Սկսանել. ձեռնամուխ լինել. յօժարիլ, ընդգրկել. յարիլ. զհետ լինել. ձեռք զարնել, դպչիլ, բռնել, փաթթըւիլ, սկսիլ.

Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա։ Բուռն եհար զինէն, եւ կացոյց ի վերայ ոտից իմոց։ ԲՈւռն հարին զաստուածոց օտարաց։ Բո՛ւռն հար, կա՛լ զձուկնդ։ Բուռն եհար սամփսոն զերկուց սեանցն միջոց։ Անզգամն բուռն եհար զբազկաց իւրոց։ Անզգամն բուռն եհար զբազկազ իւրոց։ Բուռն եհար հրեշտակ զգագաթանէ նորա։ Ոչ երբէք զհրեշտակաց բուռն հարկանէ, այլ զզաւակէն Աբրահամու բուռն հարկանէ.եւ այլն։

Զիրացդ բուռն հարէք։ Բուռն հարկանէին զոտիցն. (Փարպ.։)

Բուռն հարկանել զտանոյ օձին, կամ զճշմարտութենէ, զպատուիրանաց, զսպասաւորութենէ, զիշխանութենէ, զմիաբանութենէ սիրոյ։ Բուռն հարկանէ խնդալով։ Զօրէն շղթայից զմիմեանց բուռն հարեալ ունին. (Փիլ.։)

Բուռն հարի զգործոյ՝ որ ի վեր է քան զարժան իմ. (Լմբ. սղ.։)

Բուռն հարկանել ի կին, կամ ի տախտակ նաւին. ի նա. յառաւելն. ի մեկնութիւն. (Խոր.։ Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Է։ Գէ. ես.։)

Բուռն հարկանել առաքինի վարուց, կամ հնազանդութեան, կամ բանից. (Ճ. ՟Թ.։ Վրք. հց. ՟Ի՟Է։ Ոսկ. լս.։)

Բուռն հարկանել զսնոտեօքս. կամ ի խիտ առ խիտ ապացուցէ. կամ Յորմէ բուռն հարեալ։ Բուռն հարկանիցէ զմի ի յոստոց ծառոյն. (Իգն.։ Լմբ. պտրգ.։ Վրդն. պտմ.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Ի ԲՈՒՌՆ ԱՌՆՈՒԼ, կամ ԱՐԿԱՆԵԼ. ԶԲՌԱՄԲ ԱԾԵԼ, կամ ԱՐԿԱՆԵԼ. καταλαμβάνω, συλλαμβάνω, χειρόω occupo, comprehendo, subigo, domo եւ այլն. Ի ձեռն բերել. ըմբռնել. բուռն հարկանել. իշխել. տիրել. ափ ձգել, բռնէլ, ափ առնել.

Երթալ ի բուռն առնուլ զնոսա։ Զամենայն քաղաքն ի բուռն առնոյր, կամ արկանէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 39։ ՟Ա. Մակ. ՟Է. 28։)

Զերասանակ ի բուռն առեալ. (Փիլ. ել. ՟Բ. 115։ Խոր. ՟Գ. 58։)

Որպէս զանզօր տղայ ի բուռն առցուք։ Հրաման տայր ի բուռն առնուլ զնոսա. (Խոր. ՟Ա. 26։ ՟Բ. 18։)

Ի բուռն առնու զսովորական առաքինութիւնն. (Վրդն. ծն.։)

Որ զբռամբ ածելոց իսկ է զմեծ վիշապն. (Յոբ. ՟Գ. 8։)

Զբռամբ ածել, զի լցցէ զկամս ցանկութեան իւրոյ. (Խոր. ՟Ա. 14։)

Ջանայր զբռամբ արկանել զոնիա. (՟Բ. Մակ. ՟Դ. 34։)

Ի ԲՌԻՆ ՈՒՆԵԼ կամ ԴՆԵԼ ԶՈԳԻ. այսինքն Ի վտանգ մահու դնել զանձն.

Զոգիսն ի բռին ունել եւ ի սպանութիւն մտաբերել. (Ոսկ. եփես.։)

Կալեալ ի բռին զոգի իմ՝ ի բաց մերժեցի զերկիւղ թագաւորաց. (Փարպ.։)

s.

βία, δύναμις, κράτος violentia, vis, injuria եւ բայիւ, ἁναβιάζομαι, ἁδικέω եւ այլն. Բռնութիւն. հարստահարութիւն. զրկանք. եւ Ուժգնութիւն. սաստկութիւն. զօր.

Բուռն է ինձ ի քէն։ Բուռն առնես ժողովրդեան քում. (Ծն. ՟Ժ՟Զ. 5։ Ել. ՟Է. 16։)

Ոչ իշխէին բուռն ինչ գործել նմա. (Ճ. ՟Ա.։)

Սաստկագոյն հալածանօք բուռն ի վերայ եդեալ՝ զփախստեայսն տանէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 23։)

Եթէ ի բուռն ապաստան կամիցի լինել. այսինքն բռնանալ. (Կանոն.։)

Եւ որպէս Բուռն առնօղ. ուստի ԲՈՒՌՆ ԼԻՆԵԼ, է Բռնանալ ի վերայ. հարստահարել. անիրաւել. զրկել. բռնի տիրել. նուաճել. նկուն առնել.

Մի՛ բուռն լինիցիս անանկի. (Առակ. ՟Ի՟Բ. 22։ ՟Ի՟Ը. 15։)

Բուռն եղեն արքայութեան հարցն իմոց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 3։)

Եւ մարդոյ բուռն ոչ լինիցի։ Ոչ եւս բուռն լիցին իշխանք որդւոցն իսրայէլի ժողովրդեան իմում. (Եզեկ. ՟Ժ՟Ը. 7։ ՟Խ՟Ե. 8։)

adj. s.

ԲՈՒՌՆ, բռան, բռունք. τύραννος tyrannus (լծ. հյ. տէր). dominator, imperator Իշխօղ զօրութեամբ. իշխան, հզօր. ճոխ եւ զօրաւոր ոք տէր. բռնաւոր, բռնակալ. ինքնակալ. թագաւոր.

Ո՛վ բուռն, գիտեմ, զի ոչ ունիս հանգիստ. (Լմբ. իմ.։)

Առ ձեզ, ո՛վ բռունք, են բանք իմ։ Բռունք ժողովրդոց։ Բռունք սոսկալիք։ Բռունք ինեւ ունին զերկիր.եւ այլն։

Որում ոչ ոք կարէր ի բռանց եւ յիշխանաց ընդդէմ դառնալ. (Ոսկ. ես.։)

Են եւ յերկրի բռունք բռնադատիչք փոքունց. (Նար. մծբ.։)

βιαστής, βίαιος, ἱσχυρός violentus, fortis Հզօր. զօրեղ. կորովի. ուժեղ. ուժգին. սաստիկ. եւ Բռնական. կտրիճ, ուժով, խիստ.

Աստուած հզօր եւ բուռն. (Փիլ. բագն.։)

Զյանդուգն զբուռն արքայն սաստիկ զփարաւոն. (՟Գ. Մակ. ՟Բ. 4։)

Այնպիսի գեղեցկի, այնպիսոյ բռան (այսինքն Սամփսոնի) կարաց յաղթել. (Ոսկ. ի հերոդ.։)

Զբռունս աշխարհի, այսինքն զպատերազմօղս. (Եփր. օրին.։)

Բուռն մարտակցաց։ Մոլորութեան բուռն վարդապետ. (Նար.։)

Արքայութիւնն երկնից բռնադատի, եւ բռունք յափշտակեն զնա. (Մտթ. ՟Ժ՟Տ. 12։)

Գեղեցիկ՝ պատմուճանաւ, եւ բուռն՝ զօրութեամբ. (Ես. ՟Կ՟Գ. 1։)

Բուռն են ցաւք քո. (Երեմ. չ. 15։)

Որոգայթ բուռն են առն շրթունք իւր. (Առակ. ՟Զ. 2։)

Բուռն կազմութեամբ։ Բուռն ոսկերօք. (Ագաթ.։)

Բուռն կապանօք նեղել. (Փարպ.։)

Բուռն գաւազանին։ Բուռն կապանօք. (Նար.։)

Բուռն տեսութիւն. (Լմբ. ատ.։)

Զասացեալս բուռն զօրութեամբ ըստ թարգմանչանցն ձայնից՝ իմանալի է մեզ կամ զօրաւոր զօրութեամբ, կամ ամենեւիմբ զօրութեամբ, կամ առաւել զօրութեամբ. (Վահր. համբ.։)

Յաղագս բուռն մահուան զոր ինչ պարտ է պատուհաս լինել՝ օրինագրեցաւ. (Պղատ. օրին. ՟Թ։)

adv.

Բռնագոյնս. ուժգին. զօրագոյնս. ահեղ զօրութեամբ. եւ Բռնի. դժուարաւ. հազիւ. զօռլու կէրպով. եւ զօռով, ճորով.

Եւ ինքեանք իւրեանց նետիւք լի բարկութեամբ զաչս թշնամեացն բուռն դէպ կալեալ՝ առ հասարակ ի կուրութիւն դարձուցանէին. (՟Բ. Մակ. ՟Ժ. 30։)

Գեղով վայրելուչ՝ բուռն ընթանայ անմարմնոցդ առաջի. (Լմբ. համբ.։)

Առաւել եւս բուռն աստի կեան. (Ճ. ՟Ա.։)

Ասէ ցնա հրէայն (բժիշկն). ո՛չ է հնար այսմ լինել. բո՛ւռն (այսինքն մեծ իմն է եւ դժուարին), թէ լիցի հոգիդ քո ի քեզ այսօր. (ՃՃ. վրք. Բրս.։)

• , ն հլ. (-ռին, -ռան, -ռամբ, -ռունք -ռանց) «ձեռքի ափը և թաթը միասին» ՍԳը. «բռունցք» Յայսմ. փոխաբերաբար «իշխանութիւն, տերութիւն» Բ. մակ. գ. 6. Կոչ. Ոսկ. եբր. Եզն. «բռնութիւն, ուժգնու-թիւն, սաստկութիւն» ՍԳր. «բռնաւոր, իշ-խան» ՍԳր. Ոսկ. ես. իբր ածական՝ «հզօր, զօրաւոր, բռնաւոր» ՍԳր. Ագաթ. Փարպ. իբր մակբայ՝ «ուժգին կերպով» Բ. մակ. ժ. 30. զանազան ոճերով՝ բուռն հարկանել «բռնել. 2. սկսիլ» ՍԳր. ի բուռն առնուլ, բուռն ար-կանել, զբռամբ ածել, զբռամբ արկանել «բռնել» ՍԳր. զոգիսն ի բռին ունել «մահը աչքն առնել» Ոսկ. եփես. բուռն լինել «հա-րըստահարել» ՍԳր։ Այս արմատից են՝ բըռ-նել Սիր. զ. 28. իզ. 10. լա. 2. Եփր. պհ. բոնաբար «բուռն կերպով» Օր. իբ. 25, 26. Եւս. քր. Եզն. Ոսկ. ես. բռնաբարել ՍԳր. Փարպ. բռնագոյն Դտ. ժը. 26, Երեմ. լ. 21. բռնադատել ՍԳր. Եզն. Կիւրղ. ծն. բռնացբօ-նել Առակ. ժզ. 26. Սեբեր. բռնալիր Մրկ. է. 3. բռնակալ Եւս. քր. բռնանալ ՍԳր. Եւս. քր. բռնաշունչ Վեցօր. բռնաւոր ՍԳր. Առաթ. Եզն. Ոսկ. մ. բ. 4. բռնի Նեեմ. ե. 14, 18. բռնիւ Եւս. պտմ. ի բռնի Եւս. պտմ. բռնցի Ել. իա. 18. ըմբռնել «ձեռքով բռնել» ՍԳր. Կոչ. Ոսկ. յհ. ա. 3. (օր. ըմբռնել ի բուռն. Սուտ-Սեբ. էջ 3. Բուզ. 212), «մտքով բըռ-նել, հասկանալ» Եզն. լիաբուռն Պիտ. Վա-նակ. յոբ. կաշմբուռն Եւս. քր. հաստաբուռն Ասող. բուռնալիր (առանց սղումի) Եփր. պահ. հարստաբուռն Եւս. քր. բռնապաստան «դիմադարձ, բռնի միջոցների դիմելով՝ իշ-խանութեան անձնատուր չեղող» Կանոն. էջ 81։ Նոր բառեր են բռնաբարութիւն, անբռնա-բարելի։

• Մորթման ZDMG 26, 544 խալդ. ibi-rani «բռնադատել» բառի հետ։ Մառ ЗВO 5, 320 զնդ. և սանս. mušti, պրս. և պհլ. mušt «բուռ» բառերի հետ։ Հիւնք.

• հանում է բուռ «ծեփ» բառից։ Bugge, Lyk. Stud. 1, 35 և 36 սանս, barh. brhati «ամրացնել», գերմ. bergen «ծածկել, պահել» բառերի հետ. նոյն հայ բառը գտնում է նաև Дρίαμος ա-նուան մէջ, որ ըստ Հեսիքիոսի πέρραμος «թագավոր» բառն է։ Jensen, Hitt. u. Arm. 36, 42, 79 հաթ. bhurain? «իշ-խան» բառի հետ։ Գեանջեցեան ZAFh 1. 61 բռնաբարել բառի մէջ *բարել դնում է<բերել՝ Դաւիթ-Բէկ, Յուշար-ձան 396 ն. գալլ. bryeint, breint «ա-ռանձնաշնորհ», breenin «թագաւոր», հիռլ. brig «ուժ, զօրութիւն, արժա-նիք», հ. բրըտ. brientin «ազատ, ան-կախ, ազնուական, զօրաւոր»։ Սագրցե-ան ՀԱ 1909, 335 հյ. բարկ, թրք. el «ձեռք», berq «բարկ» և սումեր. bar, bal «ձեռք, հզօր, բուռն»։ Karst, Յու-շարձ. 403 վերջին սումեր. ձևի հետ։ Մառ, Яз. и Лит. 1, 275 պրս. mušt, վրաց. bota ❇aarpe6* և ռուս. xватать «բռնել» բառերի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Ջղ. Սեբ. բ'ուռ, Ռ. Տիգ. փուռ, Տփ. բուրը, Հճ. բ'ուր, Զթ. բ'օռ, բ'ոս, Ոզմ. բ'էօռ։-Ալշ. Մշ. Ջղ. Սչ. բ'ռնել, Ննխ. Պլ. բռնէլ, Ախց. Երև. Կր. Սեբ. բ'ռնէլ, Ագլ. բռնիլ, Ակն. Խրբ. Ոզմ. բ'ռնիլ, Զթ. բ'ը'ռնիլ, Սլմ. Վն. պռնել, Գոր. Մրղ. պռնէլ, Հճ. բ'ը՞րնել, Տփ. բրնիլ, Մկ պռնիլ, Ղրբ. Ռ. Տիգ. փռնէլ, Ասլ. բ'ոնէ՝լ, Շմ. փռնիլ, Հմշ. պռնուշ. հմմտ. և Պլ. մնկ. բիննէլ, Տփ. մնկ. բլնիլ։-Նոր բառեր են բուռ Ալշ. «կոթ, մեզեխ», Սս. «դաշոյնի կոթ», Վն. սանդիտոռն», Վն. «նաւի թիակի հաստ կոթը», բռանց «հազիւ» (այս ձևն ունի նաև Առաք. պտմ. 465), բռի «կոպիտ, բիրտ» (ի-մաստի համար հմմտ. բռնագլուխ «հաստա-գլուխ, յամառ» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 6 «Բռնագլուխք իցեն և կարի դժուարին, որ բա-զում անգամ հարցաք զնոսա սիրով և աղա-չանօք և ոչ ամենևին յայտնեցին զխորհուրդս եւռեանո». ոստ այսմ պատահական նմանու-թիւն ունի վրց. բրիղ'վի «բիրտ, կոպիտ մարդ»), բռնակ, բռնակալ, բռնատ, բռնա-չափ, բռնատուն, բռնացնել, բռնատր «բան-տարկեալ», բոնբտել, բռնիչք, բռնկալ, բոըն-կիլ «կրակ առնել, բորբոքուիլ» (հմմտ. տճկ, tutmaq «բռնել» և tutušmaq «բռնկիլ». հներից հմմտ. բռնկիլ «վառուիլ» Սմբ. պտմ. 90. «Բռընցո՛ որ աղէկ այրի» Վստկ. 178, «Անկրակ բռներ լերդիկս ու կէրի» Տաղ. հրտր. նաւասարդ 1914, էջ 230), բռնկցնել, բռնմնի, բռնոտել, բռնուածք, բռնուիլ, բռունցք, բը-ռընցքել, բոնցքաչափ, բռնքամ ևն։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] birī «ուժ, կորով» (Justi ինքը համեմատում է այս բառը հյ. բուռն ձևի հետ. աւելի յարմար է գւռ. բռի «կոպիտ, բիրտ»). գնչ. burnek «մէկ բուռ, մէկ ափ լիքը» (այս վերջինը Paspati համեմատում է պրս. [arabic word] ︎︎ burenk, burunk «մթեռուած իր, գանձ» բառի հետ, որ նշանակութեամբ համաձայն չէ գնչու բառի հետ)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Լիաբուռն

Կաշմբուռն

Հարստաբուռն

Voir tout