s.

pyramid;
tower.

s.

(որ եւ յն. լտ. բիւղօս, պուռկուս. թ. պիւրճ, պուռճ, պիւրիւճ ). πύργος (իբր հրաձեւ) burgus Աշտարակ. եւ Շինուած բարձր ի նմանութիւն աշտարակի.

Ընդ բրգունսն ի կողմանսն ազովտայ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Զ. 10։)

Զբարձրաբերձ զբուրգնն (Բաբելոնի). (Եւս. քր. ՟Ա։)

Յառաջ քան զբուրգն. (Խոր. ՟Ա. 5։)

Ի լինել նախակործանն եւ վաղասասանականն բրգան. (Նար. խչ.։)

Ել ի վերայ բարձրաւանդակ բրգան միոջ. (Ճ. ՟Ա.։)

Լերինք եւ բլուրք՝ հիմունք եւ բրգունք աշխարհի են. (Վրդն. ծն.։)

Եւ πυραμίς, -ιδος pyramis Որ եւ ՊԻՐԱՄԻԴ ասի. Կոթող բրգաձեւ հրաձեւ.

Կանգնեաց ի վերայ նորա բրգունս դէմ ընդդէմ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 28։)

• , ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։

• = Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։