wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.
λύκος Lupus Գազան պատառօղ՝ նման շան, յափշտակիչ գառանց եւ ոչխարաց. գալ, կալ. գուրտ, զէյպ, կիւրք, գըլլէվպ, քելեք, քէլիւք.
Բենիամին գայլ յափշտակօղ։ Գայլք եւ գառինք ի միասին ճարակեսցին։ Իբրեւ զոչխարս ի մէջ գայլոց.եւ այլն։
Գայլք արաբացւոց. այսինքն արագընթաց. (Ամբ. Ա. 8։ Սոփ. գ. 4.) որ եւ ՔԱՆԱՍԱՐ ԳԱՅԼ ասի։
Արբանեկութիւն գայլուն. (Խոր. Բ. 67։)
Յանխնայ փողոտեալ յապականիչ գայլուէն. (Վրք. ածաբ.։)
ԳԱՅԼ 2 (ի, իւ.) գ. κημός camus, hamus (լծ. կէմ, սանձ). եւ λύκος lupatum, freni genus asperrimum Իբր Գելոց, կամ ի նմանութէնէ գայլոյ սովելոյ՝ որ մնայ երբեմն բերանակապ անշարժ, Սանձ բերանոյ մարդոյն՝ երկաթեայ, փայտեղէն, կամ չուանեայ, կաշկանդիչ առ ի չկարելոյ այլ եւս փակել կամ բանալ զբերանն. քէլէփչէ, խավէլ.
Տարան զնա գայլ ի բերան։ Գայլ ի բերան հարին, եւ տարան. (Եզեկ. ԺԹ. 4 եւ 5։)
Արկանել գայլ ի բերան նորա. (Ագաթ.։ Իսկ Բ. Մակ. Զ. 18.)
Ածեալ գայլ ի բերան ստիպէին ուտել խոզենի. յն. բերանաբաց. ἁναχανῶν hians
ԳԱՅԼ 3 Անուն սրընթաց գետոյ յառաջին հայս։ (Ագաթ.։ Նիւս. ի Գր. սքանչ. եւ եւ այլն։)
• , ո հլ. (յետնաբար նաև ու հլ. «գայլ անասունը» ՍԳր. գրուած է նաև գայո (կրկնագիր Ագաթ. Յուշարձան, 128բ). սրա-նից են ծագում գայլ «սանձ, բերանակապ» ՍԳր. Ագաթ. (գրուած նաև գել, գէլ Շար. Շնորհ. վիպ.). հետևողութեամբ յն. λὸϰος «գայլ» բառի, որ նշանակում է նաև «ձիու կարծր սանձ, կապ» (հմմտ. լտ. lupus «գայլ գազանը», lupatus «սանձ»). գայլանալ «գայլ դառնալ, չարանալ» Ոսկ. մ. բ. 8. Մանդ., գայլենի «գայլի մուշտակ» Բուզ. զ. 2, գայլակորիւն «գայլի ձագ» Մամիկ., գայ-լառ «գայլից յափշտակուած՝ պատառո-տուած» Կանոն. Վրդն. առակ. 32 (գալառ). գայլութիւն Փարպ., գայլագռաւ Վրդն. առկ. 29, մարդագայլ «բորենի» Մխ. առկ., շնա-գայլ (նոր գրականում կազմուած), գայլա-հալած Ուխտ. բ. 37, գայլ կամ գայլխոտ «մի տեսակ գաղձ, cuscuta» Բժշ. (հմմտ. նաև ուրիշ բուսական անուններ՝ գայլ բառից կազմուած. ինչ. գայլաբոխ, գայլասխտոր, գայլասոխ, գայլթաթ, գայլթիս, գալլու ա-կանջ, գայլու թուր, գայլուկ, գայլվիզ. տե՛ս ՀԲուս. § 409-418)։
• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են՝ սանս. vrka-, զնդ. vəhrka-, պրս. ❇ gurg, գոթ. vulfs, գերմ. Wolf, հսլ. vluku, ռուս-волкъ, լիթ. vitkas, հպրուս. vilkis, լեթթ. wIlks, իռլ. fael, հիսլ. ylgr. ալբան. ul'k, յն. λόϰος, լտ. lupus (ֆրանս. loup, իտալ. lupa, lupo, ulivella, ռում. lup, սպան. lo-bo), սլաւեաններից փոխառութեամբ մինչև անգամ մորդվին. virgas, բոլորն էլ «գայլ» նշանակութեամբ (Walde, 447, Boisacq, 5аn Trautmann. 359, Horn, § 910, Kluge, 535)։ Հայերէնի նախաձևը ենթադրուած է զանազան ձևերով. Հիւբշման դնում է հնխ. vlyo-, Bartholomae, Stud. II. 13 հնխ. vlk2y-, Fick, II. 259 հնխ. vailo. հաստատ է, սակայն, որ այս բառն էլ ենթարկուելով ta-bou-ի, արջ բառի նման՝ կամաւոր ձևափո-խութեան առարկայ է դարձած։ Հնդևրոպա-ռէտները վերլուծելով «գայլ» բառի նախա-ձևը (ul-qu) և կապելով «աղուէս» բառի նա-խաձևի հետ (իբր ul-p-), կարծում են, որ երկուսի պարզական արմատն է uel «գիշա-տել» (հմմտ. լտ. vello «խլել», voltur «զի-շատիչ թռչուն», lacer «պատառոտած, պա-տառոտուն), որով «գալլ» նշանակում է բուն «գիշատիչ» (տե՛ս Pokorny, 1, 213 և 316, Ernout-Meillet, 539)։ Հիւբշ. 431։
• Klaproth, Asla polygl. 106 արաբ. chaila, chaia'l բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 բնաձայն է համարում։ Peterm. 25, 33 լիթ. gailus «թունա-ւոր, կատաղի» բառի հետ։-Lagarde, Urgesch. 237 զնդ. valrva իբր «պա-տառող», որ գտնւում է xšaϑravairya «արօր=հողը պատառող» բարդի մէջ։ Diefenbach, Berlin. Jahrbl. 1843, 448 պրս. [arabic word] fayil(?) և ալբան. chelmr «թոյն» բառերի հետ։ Առաջին անգամ Muller. SWAW, 38, 576 և 585 զնդ, vehrkō, պրս. gurg բառերի հետ ուղիղ համեմատեց։ Այս համեմատութիւնը Lagarde, Arm. Stud. § 450 չի ընդու-նում։ Մորթման, ZDMG, 24, 80 թրք. ❇ qurd «գայլ» բառին ցեղակից է դնում։ Հիւնք. այգ բառից։ Թոմաշէկ, Deutsche Litt. 1883, էջ 1254 համա-րում է կովկասեան բառ։ -Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 104 գայլ «բերա-նակապ» բառը բաժանում է գայլ գազա-նից և դնում հնխ. wel-«ճնշել, սեղմել» արմատից, որի հետ համեմատում ի յն. ἰλλω, հոմեր. εἰλω «սեղմել», ούλαμός «ամռոխ», հյ. լմել ևն։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γull «բանտարկեալի ձեռքի կապանքը, գայլ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 306)։
• ԳՒՌ.-Ննխ. գալ, Ախց. Կր. Սեբ. Սչ. գ'ալ, Ռ. քալ, Զթ. Խրբ. գ'mլ, Հճ. գ'ալ, գ'էլ, Ոզմ. գ'ել, Տփ. գէլ, Ալշ. Երև. Մշ. Ջղ. գ'էլ յգ. Մշ. գ'իլան, գ'իլանք), Հմշ. կէլ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կէլ, Տիգ. քէլ, Ագլ. գ.իւլ. Ղրբ. Շմ. կիւլ։-Նոր բառեր են՝ գայլադառ-նալ, գայլախնձոր, գայլակեր, գայլահաջ, գայլահող, գայլանոց, գայլառեխ, գայլա-սիրտ, գայլբերան, գայլխեղդ, գայլծաղիկ, գայլկապ, գայլկակաչ, գայլկոխ, գայլհաւ, գայլմամուխ, գայլմեռ, գայլմուշտակ, գայլ-պառաւ, գայլջորի, գայլոցի ևնւ
• ՓՈԽ.-Վրաց. მგელი մգելի, ինգ. գել, մինգր. ვერი գերի, ნვერი նգերի, լազ. մը-գերի, գիւվերի, բոլորն էլ «գայլ (գազանը)» նշանակութեամբ, որոնց նմանութիւնը ըստ Հիւբշ. 397 պատահական է, իսկ ըստ Մառ Иппoл. 65 փոխառեալ են հայերէնից։ Գասախազ, ի հլ. «մի տեսակ կարծր քար» Ել. դ. 25. Յես. ե. 2. Յոբ. խա. 6, որից գայ-լախազեայ Յես. ե. 3. Եղիշ. յես. Եփր. յես., գայլախազային (նոր բառ), գրուած գայլա-հազ Կամրջ. Անկ. գիրք հին կտ. 300.-ըստ Գաղիան համարւում է «մի տեսակ մարմա-րիոն»։
• = Բարդուած է գայլ և խազ «քար» բառե-րից։ Վերջինը, որ առանձին գործածուած չէ մեր մատենագրութեան մէջ, փոխառեալ է պրս. [arabic word] xaz բառից և նշանակում է «քարն այն՝ որով քերեալ հանեն զաղտն ի յոտից. այագ դաշի» (ԳԴ). ըստ այսմ գայլախաղ բուն նշանակում է «գայլի քար» և արդէն գորი. .ծուած է նաև գայլաքար ձևով. հմմտ. Անկ. գիրք հին կտ. էջ 317 (չունի ՆՀԲ)։ Բա-ռիս այս կազմութիւնը արդիւնք է մի հին ա-ւանդութեան կամ հաւատալիքի։ Գայլախա-զի գայլ վանելու յատկութեան մասին տե՛ս Արեղեան, Der Armenische Volksglaube, Leipzig, 1899, էջ 115։
• Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 19։ Աբեղեան, անդ, գայլախազ մեկնում է «գայլ պա-տառող կամ գայլ այրող»։
• ԳՒՌ.-Rivola, Բառ. հայոց, 1663, էջ 72 ունի «գելխազ. գայլախազ», որ անշուշտ գաւառական մի ձև է, այլուստ անծանօթ։