spring
ԳԱՐՈՒՆ որ եւ ԳԱՐՆԱՅԻՆ, այնոյ. ἕαρ ver Եղանակ տարւոյ բարեխառն՝ կանաչագեղ ծաղկաւէտ. առջի գարուն. իլք պահար, պահար ֆասլը, րէպի.
Ամառն եւ գարուն։ Զգարուն եւ զամառն. (Ծն. ՟Ը. 22։ Սղ. ՟Հ՟Գ. 16։)
Զամառն եւ զգարուն նոյնպէս եղիցի. յն. յամարան եւ ի գարնան. (Զաք. ՟Դ. 8։)
Նոյնպէս ասի իբրեւ ռմկ.
Որ գարուն ի հանգստեան կայ, ձմեռն ի սովոյ եւ ի սառնամանեաց սատակի. (Նեղոս.։)
Յեղանակս գարնանն մօտ. (Նար. ՟Ի՟Ե։)
• (սեռ. գարնան, բայց հների մօտ իբրև սեռական գործածւում է գարնայնոյ. ինչ. «Աւուրք գարնայնոյ» Թուոց ժգ. 21, «Ծաղիկ գարնայնոյ» Իմ. բ. 7, «Բոյսր բողբոջաց գարնայնոյն» Ագաթ. «Ի սկզբան գարնանոյն» Եւս. քր.) «գարուն, առջի պա-հար» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով.-1. առանց սղման, այն է գարուն ձե-վով, միայն գարունաբեր (Ագաթ.) բառի մէջ. 2. սղմամբ՝ գարն-. ինչ. գարնայնի Ագաթ. Կոչ., գարնանալ Փիլ. նխ., գարնագուշակ Նար. առաք. 424.-3. -ան մասնիկով՝ գար-նան-ինչ գարնանաբեր Լաստ. Սկևռ. Շար., գարնանալ Փիլ. նխ., գարնանամուտ Երզն երկն. գարնանազայր Նար. ևն։
• = Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։
• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «որ գայ ի յարումն» (Ալիշան, Հին հաւ. 136)։ Նոյնը նաև Տաթև. հարց. 197։ Ոմն Գ. Կ (Արշալոյս արարատեան թերթում, 1843, л 130)՝ գեղուն բառից։ Win-dischmann, 7 մեկնում է ուղիղ կեր-պով՝ լտ. ver, յն. ἐαρ։ Նոյնը կրկնում են Lag. Urgesch. 878, Տէրվ. Altarm.
• 51, Նախալ. 65 և այլն։ Հալաճեան, Արևելք, թ. 1893, նոյ՛՛ 10 գայ արիւն։ Հիւնք. գառն բառից։ Յ. Դ. Մ. Պաամ գրակ. էջ 16 ճապոն. [other alphabet] haru «գա-րուն»։ Karst, Յուշարձան, 416 մոնգոլ. xabur, բուրեաթ. kabar, xabar ճա-պոն. haru «գարուն»։ Մարտիրոսեան, ՀԱ, 1924, 455 հաթ. kāru «կանուխ գալը»։-Patrubánu, IF, 14, 60 կցում է սանս. ghrāti «փչել» և յն. ὄσφρήσεσ-λαι «հոտուտել» ձևերին։-Պատահական նմանութիւն ունի չեչէն. ինգուշ. gura «ռարուն»։
• ԳՒՌ.-Տփ. գարունք, Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'արուն (սեռ. Ալշ. գ'արունքվա), Սչ. առչի գ'արուն (ազդուած թրք. ilk bahar հոմանիշից.-bahār բառը թէև պրս. նշա-նակում է «գարուն», բայց թուրքերէնում յատկացուած է թէ՛ գարնան և թէ՛ աշնան. զանազանելու համար ասում են ilk bahar «գարուն», son bahar «աշուն», բառացի «առջի գարուն, վերջի գարուն»), Երև. Ջղ. գ'արունք, Հմշ. կարուն, Տիգ. քmրուն, Զթ. գ'արոն, գ'այօն, Ոզմ. զ'νmրուն, Ագլ. գაm՛-րունք, Մկ. կ'mրուն, Ղրբ. կ'm՛րունք, Սլմ. Վն. կ'mրիւն, Մրղ. կ'mռիւն, Մղր. գեօ-րունք, Հճ. գ'այուն։ Նոր բառեր են՝ գարըն-ցան, զարնանի, գարնավար, գարունքադեմ, գարունքահան, զարունքանալ, գարնագա-րի, գարնակ ևն։
• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] ։ kernamut «դար-նանամուտ». յատկապէս Justi մեկնում է «մարտի 20-ի տօնի անունը, երբ քրդերը գնում են վրանները բնակելու և ուր տանում են իրենց հօտերը արածացնելու»։ Քրդ. բառը յայտնապէս փոխառեալ է հյ. գարնամուտ ձևից, որ համառօտուած է գարնանամուտ բառից։ (Justi մեկնում է քրդ. ❇ ker «էշ» և արաբ. [arabic word] mavt «մեռանիլ, մահ» բա-ռերից, իբր «l'áne ne meurt, էշը չի՛ մեռ-նիլ»111)։