s.

ear-ring, buckle, ear-drop.

s.

ԳԻՆԴ որ եւ ԳԻՆՏ. ἑνώτιον inauris, monile Օղ ի զարդ ունկան, ուրեք ուրեք եւ քթի. է՛ որ լոկ մանեկաձեւ կամ գնդաձեւ, եւ է՛ որ հանդերձ մեծագին իրօք՝ որ կախին զօղմանեկէ նորա. (սանս. կունտալա, է գինդ, եւ մատանի). Տե՛ս (Ծն. ՟Ի՟Դ. 22. 47։ ՟Լ՟Ե. 4։ Ել. ՟Լ՟Բ. 2։ ՟Լ՟Ե 22։ Դտ. ՟Ը. 24. 26։ Առակ. ՟Ժ՟Ա. 22։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 12։)

Գինդ յերկոսին ականջսն։ Բայց միայն յերկուց գնդացն. (Խոր. ՟Բ. 44։)

Գինտք ձօնեալք զականջաց կախիցին կամ զարանց կամ զկանանց. (եւ այլն. Եղիշ. դտ.։)

Զաստուածս օտարոտիս՝ վասն կռոցն ղաբանու ասէ, եւ վանս գնդացն՝ զոր ետ նոցա զաբան հեթանոսաբար, մինչդեռ տղայքն էին. (Եփր. ծն.։)

Ունելով փոքրագոյն զարդ գնդից. (Ճ. ՟Ա.։)

Ընդ ունկանն գնդի վայելչականն զարդու զանստուեր յիշատակ տէրունականդ ձայնի. (Նար. ՟Լ՟Գ։)

Մերթ որպէս Մանեակ կամ գունտ որպիսի եւ իցէ. վասն որոյ անխտիր գինդ եւ գունդ գրի առ Փիլոնի. նխ. բ։ Զի եւ ի յատուկ անուանս մարդկան անխտիր են ձայնքս գիւտ, գինտ, գինդ, գունդ։

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ականջի օղ» ՍԳր. Եփր. ծն. «մանեակ, օղա-մանեակ, շրջանակ» Փիլ. նխ. բ., որից գըն-դապաճոյն «գինդերով կամ գնդանման զար-դերով զարդարուած» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 171, գնդանոց «գինդ կամ գինդի օղակը» Գնձ., գնդակալ «գինդի օղը» Վրդն. ծն., գնդակ «շրջանակ, պսակաձև զարդ» Կիւրղ. Թուոց. «Ճիւղ, մանաւանդ խա-ղողի խիղբ» Ծն. խթ. 11. Վեցօր. 92. 95. Կռ. 152, գնդաձև «ոլոր ոլոր, մանուածապատ» Մաօս. դիոն.-գրուած է նաև գինտ.

• = Բնիկ հայ բառ. նախնական իմաստն է «բոլորակաձև, ոլորակ, օղակի պէս կլոր, rond», որ տարբեր է գունդ «գնդաձև, ձմե-րուկի պէս կլոր, sphérique» բառից։ Ինչպէս կլոր աշխարհաբարի մէջ շփոթ կերպով նշա-նակում է թէ՛ «բոլորակ, rond» և թէ՛ «գըն-դաձև, sphērique», նոյնպէս և այստեղ կա։ նման շփոթութիւն գինդ և գունդ բառերի գոր-ծածութեան մէջ. մանաւանդ որ այս երկուսը ածանցման մէջ հաւասարապէս տաւես են գնդ-, որով արմատը որոշել անկարելի է։ Գըն-դակ «շրջանակ» կամ «խաղողի ծիլ», գնոաձև «ոլորապտոյտ» (օր. գնդաձև գնացք օձից) անշուշտ sphérique չեն և հետևաբար բխած են գինդ «բոլորակ» բառից։ Կարող են սա-կայն նաև շփոթմամբ գունդ բառից յառաջա-ցած լինել։ Ինչ որ էլ լինի, գինդ բառի բուն իմաստն է «կոլոր» և յետոյ միայն դարձել է «ականջի օղ», ճիշտ ինչպէս հյ. օղ «կլորակ. 2. գինդ» կամ գերմ. King «բոլորակ, օղակ» և յետոյ Ohrring «ականջի գինդ»։ Այս նշա-նակութեամբ հյ. գինդ ծագում է հնխ. vendha ձևից, որի միւս ժառանգներն են հհիւս. vinda, հբգ. wintan, գերմ. winden «ոլորել, դարձնել», հբգ. uuindinga «զինդ, կանացի զարդ», նբգ. Winde «բաղեղ», հբգ. Uuinton «խաղողի ծիլ» (այս երկու բառերը նոյնանում են մեր գնդակ որթոյ ձևի հետ). ումբր. -uendo «դարձած», սանս. vandhura «կառքի կողով» (Pokorny, 1, 261)։ Տե՛ս նաև վարը գինձ, որ նոյն արմատից է։

• ՆՀԲ սանս. կունտալա «գինդ, մատա-նի»։ Հիւնք. քիթ բառից է հանում։ Վերի մեկնութիւնը տուաւ Lidén Arm Stud 5-7։ Պատահական նմանութիւն ունին սանս. ganda «ձիու սանձի վրայ իբրև զարդ դրուած վարդ կամ կոճակ, կապ ևն», gandu «կապ, հանգոյց», մոնգոյ.

• [arabic word] kindu «կանացի մի տեսակ զարդ» (տե՛ս Մոնգոլ-արաբ. բառ. ЗВO, 15, 116)։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մշ. գ'ինդ (Ալշ. յգ. լի-նում է գնդներ), Մկ. Սլմ. Վն. կ'ինդ, Ոզմ գ'է՛նդ, իսկ Ջղ. միայն բարդութեան մէջ պա-հուած՝ անգոճագ'ինդ.-փոխաբերաբար գինդ Մկ. «ոչխարի վզի տակից կախուած երկու կտոր միս»։