vd.

to be, to exist, to subsist.

Բայ էական պակասաւոր, եւ այն ստէպ վարի յերրորդ դէմս. Գտանիլ կամ լինել իրօք. որ եւ ասի կայ, կայր, եւ այլն. է, էր. որպէս եւ ոչ գոյ, չգոյ, նոյն է ընդ Չի՛ք, չկայ, չէ՛.

Գուցէ ոչ գուցէ աստուածապաշտութիւն ի տեղւոջս յայսմիկ։ Գոն իմ վարձք առաջի քո։ Միթէ գո՞յ եւս մեր այսուհետեւ բաժին։ Պատմեցէք առնն, թէ գուցէ ձեր եղբայր։ Ոյր գուցէ. ոյր ոչն գուցէ.եւ այլն։

Այր ժանտ է, եւ ոչ գոյ խօսել ընդ նմա. այսինքն ոչ լինի. (Ա. Թագ. ԻԷ. 17։)

Ոչ գոյ ասել. այսինքն չէ՛ մարթ. (Մխ. երեմ.։)

Գոյ տեսանել ի բնութեանս. (Եղիշ. Գ։)

Զի գոյ հաւատալ գրոյ ի վերայ ջրոյ՝ քան մեծութեան նոցա ի վերայ նոցին. (Սարգ. յկ. Բ։)

Եթէ որդի էր, նմին նման գոյր. այսինքն լինէր, գտանիւր. (Եզնիկ.։)

Զի գոյր տեսլեամբ հրեշտակական. այսինքն էր. (Խոր. Գ. 67։)

Պարտ էր միշտ գոլ ինչ (անեղ). զի այնոքիկ՝ որ ոչ էին, յել (այսինքն ի գոլ) եկեսցեն։

Այն՝ որ յարեւելից կողմանէն, աջ գոլ ասի աշխարհիս մասունք (այսինքն ել, լինել). (Փիլ. նխ. ա. եւ լին. Ա. 7։)

Գոյ ասա այր մի։ Ո՛չ գոյ շունչ։ Վախճան ոչ գոյ։ Գո՞յր ինձ հնար։ Ո՛չ գոյր արգել. եւ այլն. (Ագաթ.։)

Պետրոս ասէր, արծաթ եւ ոսկի ոչ գոյ իմ. (յն. ոչ գոյ ինձ.) (Ոսկ. գծ.։)

Թէ ասիցէ ոք, եթէ եւ այլն ... գոլ գոյ հաւանութիւն, բայց ոչ ճշմարտութիւն.(Կիւրղ. թագ.։)

Ո՞ր կին իցէ, որ գուցէ նմա դրամք տասն. (Մծբ. Ա։) Դուն ուրեք վարի յառաջին եւ յերկրորդ դէմս.

Ընդէ՞ր բնաւ եմք եւ գոմք. յն. մի բայ, կեամք. (Ոսկ. յհ. Ա. 11։) Միթէ եւ ձկանդ որսո՞րդ գոս. (Ոսկ. ղկ.։)

Առաւել բարձրագոյն գոս. (Անյաղթ բարձր.։)

Յանպատութեան գոս. (Վրք. հց. Դ։)

Բացականացն գոս բաղձալի. Ընդ Քրիստոսի դոյք փառաւորեալ. (Նար. Թ. եւ Նար. առաք.։)

ԳՈԼ. իբր Գալ, ըստ գաւառական հնչման (որպէս առ ջուղայեցիս).

Ուսուցանէ եւ զայս իմաստաբար աստուածաբանութիւն, ի ձեռն հրեշտակաց գոլ զնա յառաջ ի մեզ. յն. ի մեզ յառաջագայիլ. (Դիոն. երկն. քհ. Դ։)

Յայտնի է բծիցն աներեւութից յերեւելիս գոլով. (Յճխ. Ե. ձ։)

Սպասէին եւ ակնունէին տեառն իսկ ինքնին գոլով։ Թագաւոր գոլով քո յաշխարհ. (Շար.։)

Այսօր գոլով ի տաճարն՝ զօրէնսն կատարեցեր. (Գանձ.։)

ԳՈԼՈՎ, իբր յն. Գոյօղ. էօղ. այսինքն որ էն, որ էր. ὥν

Աստուած գոլով՝ մարդ եղեւ, եւ ո՛չ՝ մարդ գոլով՝ աստուած եղեւ։ Աստուած իմացի՛ր զորդի յէութենէ գոլով հօր. (Կիւրղ. գանձ.։)

Զի ողորմած եւ մարդասէր ես՝ աստուած գոլով. (Պտրգ.։)

Որ ետուր մխիթարիչ առաքելոց քոց սրբոց զհոգիդ քո տիրակից գոլով. (Շար.։ ԳՈԼՈՎ. իբր Գոլ.)

Նեռն պատրողական նշանօքն խաբէ զմարդիկ՝ զինքն գոլով Քրիստոս. (Կիւրղ. ղկ.։)

ԳՈԼ. իբր անուն, Գոյաւորութիւն. գոյութիւն. էական գոյաւոր. գոյակ իսկական.

Անհնար է յոչէիցն ի գոլ գալ, յորժամ ոչ առցի յառաջագոյն պատճառք ինչ առ ի լինելութիւն լինողացն. (Փիլ. նխ. ա.։)

Իմանողական գոլ. (Պիտ.։)

Որոց հաւատացին (զնա) որդի քո, որ էրն իսկ ճշմարտութեամբ գոլ. (Սարկ. աղ.։)

s.

ԳՈՄ, ոյ, ոց μάνδρα, τρυμαλιά, ἕπαυλις caula, ovile, stabulum Փարախ. դադարք հօտից. բակ. գաւիթ ախոռ. եւս եւ Գիւղ, որ ըստ յն. ասի գօմի՛ ... մանտրա. (որ է բառ յն.)

Գոմս ի լերինս։ Յայրս եւ ի գոմս։ Գոմս հօտից կամ խաշանց. (Դտ. Զ. 2։ Ա. Թագ. ԺԳ. 6։ Բ. Մնաց. ԼԲ. 28։ Յուդթ. Բ. 16։ Սոփոն. Բ. 6։)

Գոմս զերկուս տափարակսն կազմելով. (Խոր. Բ. 6։)

Գոմք եւ տունք եւ պարիսպք։ Գոմք եւ գիւղք. (Փիլ.։)

Պակասեցան հօտք ի գոմոց. (Ոսկ. ամբակ. այլ Ամբ. Գ. 17.) դնի հյ. եւ յն. ի ճարակոյ։

• , ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ghomo-ձևից, որ մես հետ պահում են դան. gamme «գոմ, ա-խոռ, ոչխարի փարախ», շվէդ. gamma «կովի մսուր», gamme «ցիւ, կտուրի դուրս ելած մասը», նորվ. gamme «խրճիթ», հհիւս. gam-mi «ֆիննական խրճիթ», շվեյց. gámmeli «կով կամ յարդ պահելու մարագ ևն»։-Գեր-մանական ձևերը տալիս են ghomo-n-նա-խաձևը, որին համապատասխան է նաև հայե-րէնը (Pokorny, 1, 637)։

• ՆՀԲ լծ. յն. ϰώμη «գիւղ» (տե՛ս շէն բառի տակ). ԳԴ հանում է պրս. ❇ kam «գոմ, փարախ» ձևից, որին հետե-վում է նաև Հիւնք.։-Հիւբշ. Arm. Stud. 25 գոմ, գոս, գոյ բայի հետ հնխ. vosmō-ձևից, իբր սանս. vasati «բոյն, բնա-կարան» ևն։ Justi, Litt.-Blatt. 1883, էջ 66 մերժում է was ձևը, և դնում է իրր. տիրոլ. gampe «գիշերր կովը պա-հեւու տեղ», քրդ. guw «փարախ»» Հիւբշ. Arm. Gram. էջ 436 մերժում է իր մեկնութիւնը։ Ուղիղ մեկնոթիւնը ատաւ Lidén, Arm. Stud. 14-1ն։ Justi, Kurd. gram. 103. վրաց. զոմի, քրդ. gaua «փարախւ»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'ոմ, Ախց. Խրբ. Կր. Սեբ Երև. գօմ, Սլմ. Ջղ. Տփ. գօմ, Հմշ. կում (ա-խոռի բոլոր տեսակներին յատուկ ընդհանուր անուն), Ոզմ. գ'ում, Ղրբ. կում, կյիւմ, Գոր. Մկ. կ.իւմ, Շմ. կէօմ։-Նոր բառեր են՝ գոմա-նոց, գոմատեղ, գոմատէր, գոմատուն, գոմել, գոմծակ, գոմտանք։

• ՓՈԽ.-Վսաց. ვომი զոմի, გომური գո-մուրի «գոմ», թուշ. ვომურ զոմուր «գոմ», քրդ. [arabic word] gom, guw, gaua «ոչխարի փա-րախ», թրք. գւռ. Եւդ. kom «գոմ» (Բիւ-րակն, 1899, 314 և Յուշարձան, 330), ատըր-պըտ. թրք. «ა︎ qom «ոչխարի փարախ, մա-կաղատեղ» (Foy, Mitteil. des semin. fur Orient. Spr. 1904, Beriin, էջ 217 և ՀԱ, 1911, 260)։ Սրանց շարքը պետք է դնել նաև պրս. [arabic word] gumārā «գոմ խաշանց և եզանց» (ԳԴ), որ պարսկերէնում մեկնութիւն չունի և մնում է իբրև անջատ բառ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

*Ագոմէջ

Գոմ, ոց

Գոմամուտ լինիմ

Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

Գոմիզ

Գոմոր

Թորգոմ, մայ

Թորգոմածին

Թորգոմական

Թորգոմեան

Յարագոմ

Ողոգոմեան, ենի

Voir tout