scurfy.
Խեղ. հաշմ. կամ քոսոտ. գոգի. կեղոտ. կունտ. եւ այլն. սագատ։ (Երզն. քեր.։)
• «խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։
• = Իրանական փոխառութիւն է հմմտ. պրս. [arabic word] gunj «այն՝ որոյ ի ներքս երթեալ է նեալ է» (ԳԴ)։-Աճ.
• ՆՀԲ (բորոտ բառի տակ) յիշում է վրաց. գոնջի «բորոտ», որից առնելով՝ Հիւնք. վրաց. քօնջի «բորոտութիւն»։ Մառ, ЗВО, 16, 151, հայ. թրգմ. Մկրբ-տութիւն Հայոց, Վրաց... էջ 98 վրաց. գոնջի «տկար, թոյլ», գուր. աջար. ի-մեր. գոնջի «հիւանդ, թոյլ»։
• ԳՒՌ.-Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։
• ՓՈԽ.-Վրաց. გონჯი գոնջի «spoд հրէշ, ճիւաղ, калeка խեղանդամ», გაგონჯება զագոնջեբա «այլանդակել, տձևացնել» (Չու-բինով, 2 տպ. էջ 139, 328)։