adj.

feasible;
maker;

s.

coal.

adj.

πρακτός qui agi potest, sub actionem cadens, agendus Որ ինչ հանդերձեալ է գործիլ. առնել. առաջիկայ. արժանի գործելոյ.

Ոչինչ ի գործելեացն առանց նորին (առաջնորդին) կամացն եղիցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Գործելեացն եւ հրաժարելեաց. (Սարկ. քհ.։)

Գործական խոհեցողականն՝ սահմանել գործելեացն զուղիղն բան. (Նիւս. բն.։)

Ո՛չ զամենայն ինչ գործելի է որդւոց յերեսս հօրն. (Փիլ. լին. ՟Դ. 29։)

ԳՈՐԾԵԼԻ. որպէս Գործեցեալ. եղեալ.

Ի վերայ գործելեացն ուրա՛խ եմք եւ ցնծամք. (Փարպ.։)

Գործելեացն իմոց ընդ քեզ երաքտեաց։ Ի սուգ մեղաց գործելեաց. (Նար. երգ.։)

ԳՈՐԾԵԼԻ. ποιῶν, πράσσων, δράσας faciens, operans իբր Գործօղ. կամ որոյ գործեալ է զիմն.

Ետուն զարծաթն զպատրաստեալն ի ձեռս գործելեաց զգործս կահու տանն տեառն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։)

Գործն եւ գործելին առ հասարակ տանջեսցին. (Իմ. ՟Ժ՟Դ. 10։)

Ոչ միայն որ զայն առնեն, այլ եւ որ կամակիցն լինին գործելեացն. (Հռ. ՟Ա. 32։)

Գործելեացն անիրաւութեան. (Սիր. ՟Ի՟Է. 11։)

Լուսացուցիչ ակն են ամենայն խորհրդոց հաւատաք, եւ գործելի ամենայն իմաստութեան. (Կոչ. ՟Ե։)

Խոտէ եւս զգործսն եւ զգործելիս. (Եզնիկ.։)

s.

ԳՈՐԾԵԼԻ. գ. Ածուխ, առաւել ռամկօրէն վարի։ Վստկ.։ ՟Ճ՟Ձ՟Բ. ուր կայ եւ ԳՈՐԾԵԼԱԽԱՌՆ. իբր Ածխախառն։

Շինեսցի գործելոյ կրակ, եւ դիցի ի բուրվառն. (Մաշտ. ջահկ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աներկրագործելի

Աններգործելի

Voir tout