tenderness, sensibility, pity, compassion;
fondness, sympathy;
a. affectionate, tender.
πάθος, περιπάθησις amor vehemens, affectus եւ այլն. որպէս թէ Խորովումն սրտի. գութ ջերմ սիրոյ, խանդաղատական, մայրենի, հայրենի, որդիական. գթասիրութիւն. ճմլումն սրտի, եւ փաղաքշանք. քծնումն. (սանս. գառունեա).
Ի մտերմութենէ բնական գորովոյ։ Ախտս գորովոյ կրել։ Անճառելի ճաճաքանօք գորովոյ զմանկանէն կախեալ էր։ Ի խանդաղատանաց գորովոյն։ Սիրով գորովոյ. (Փիլ.։)
Ոչ խռովին աղիք իւր ի վերայ նորա, եւ գորովն ոչ տոչորէ զնա. (Հց. աթ. կիւրղ.։)
Ջերմագութ գորովով առաւել քան զհայր գթած խնամել եւ սիրել. (Մանդ.։)
Ջերմագութ գորովով ... պահեա՛ զհաւատացեալքս ի քեզ։ Այնու եւ գոհանամք եւ ի գորով ածեմք. (Խոսր. պտրգ.։)
Առնել գորովս գրգանաց։ Որ կարի գորովոյ բանք էին. (Արշ.։)
Ընդ գերունակ գորովոյն՝ աստուած։ Գորովոյ գրկի. (Նար. ՟Խ՟Թ. եւ Նար. խչ.։)
Դայեակ (է քահանայի), առ ի զջերմն գորովոյ արկանել ի վերայ տղայոցն ի քրիստոս զգութ. (Սարկ. քհ.։)
Որդիական գորովով ձայնէր զնա մայր. (Տօնակ.։)
Ի գորովս միմեանց գոչէին. (Մաշկ.։)
Շունք բազում գորովս եւ միամտութիւնս ցուցանեն առ տեարս իւրեանց. (Վրք. ոսկ.։)
Ցաւ գորովին խոցոտէր զսիրտսն. (Ճ. ՟Ա.։)
ԳՈՐՈՎ. ՟ա. θέλμηστρος mulcens իբր Գորովիչ, ճմլօղ.
Գորո՛վ ձայնիւ գոչեաց ասելով, հա՛յր մեղայ յերկինս եւ առաջի քո. (Ոսկ. ղկ.։)
(Պոռնիկք) բարբառս նուաճեն գորովս լսելեաց քոց. (Նեղոս.։)
• . ո հլ. «սէր, խանդաղատանո» Փիլ. Մանդ., որից՝ գորովալիր Ոսկ. բ. կոր., գորովալի Եփր. ծն., գորովել Եփր. զղջ. Պը-ղատ. օրին., գորովագին Մանդ., գորովանք Փիլ. իմաստ., դիւրուգորով Յհ. կթ., մաքրա-գորով Սարկ. աղ., հոգիագորով Յիշ. ոսկ. յհ., քաղցրագորով (նորագիւտ բառ) Ոսկ, ստր. տող 4, մայրագորով Ոսկիփ. ևն։
• ՆՀԲ «խորովումն սրտի», սանս. գա-ռունեա։ Տէրվ. Նախալ. 80 սանս. har, գերմ. gern «հաճելի», յն. χαιρειν «ու-րախ լինել» ձևերի հետ հնխ. ghar-«սիրել» արմատից։-Հիւնք. էջ 207 կորով <լտ. vigor, «յորմէ ի հակառա-կէն» գորով, գորովիմ, յորմէ անագո-րոյն, անագորոն և որովայն. բայց էջ 348 մոռանալով սրանք՝ դնում է նախ որովայն, յորմէ գորով, «յորմե ի հա-կառակէն» կորով, Karst, Յուշարձան, 4Ո5 սումեր. gur «շողոմել»։ Տե՛ս և գուրգուրալ։ Պատահական է սանս. kar-va «սէր»։
• ԳՒՌ.-Այս արմատից է գորովրել Վն. «սիրով ու գորովով համոզել»։