bit, curb;
bridle;
gag.
χαλινός, ψάλλιον fraenum, frenum cum habena Սանձ. պախուրց. շրուշակ. վարապան. տէհէն, տիհէն.
Արկից ... դանդանաւանդ ի կզակս քո. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Թ. 28։ Ես. ՟Լ՟Է. 29։)
Ի սանձս եւ ի դանդանաւանդս ճմլեսցես զկզակս նոցա. (Սղ. ՟Լ՟Ա. 12։)
Իբրու դանդանաւանդ ինչ արկանէր սմա զտիրողացն զօրութիւն. (Պղատ. օրին. ՟Գ.)
ուր եւ ՟Է. գրի.
Պարտ է զսա բազում դանդանավարօք (այսինքն դանդանաւանդօք) կապել։
Սանձիւք եւ դանդանաւանդաւ. (Սարկ. լս.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)
Դանդանաւանդիւք մաշեցից զկարծրութիւն կզակաց քոց։ Կալեալ ձեռամբ իւրով զդանդանաւանդս աշխարհի՝ եւ տնտեսէ զնոսա. (ՃՃ.։)
Առանց դանդանաւանդաց. (Թէոփիլ. պհ.։)
• , ի-ա հլ. (Ճառընտ. ի հլ.։ «սանձ, երասանակ» ՍԳր. (6 անգամ). Մծբ. Եփր. ծն. քս. 20. Թէոփիլ. պհ. Ճառընտ. Ա-նան. թրգ. 12. Պղատ. օրին. Սարկ. լս. 22 (գրուած է դանդանաւան Արծր. հրտր. Պատկ. էջ 297). որից դանդանաւանդակապ «սանձով կապուած» Նար. առաք. էջ 429։
• + Պհլ. *dandanband ենթադրեալ ձևից, որ կազմուած է պհլ. պրս. dandān «ատամ» + ︎ band «կապ» բառերից։-Հիւբշ. 134։
• Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 572։ Նոյնը նաև Տէրվ. Մասիս, 1882, օգ' 5, Լեղու, էջ 153, Նախալ. էջ 86։-Patrubá-ny, ՀԱ, 1908, 152 կարդալով գանգա-նաւանդ՝ կցում է գոթ. gaggan «երթալ» և bindan «կապել» բառերին։
• ՓՈԽ.-Վրաց. დანდალი դանդալի «սանձ» Դ. թագ. ժթ. 28.-Ս.Գրքի թարգմանութեան ժամանակ վրացի թարգմանիչը հայերէն բնագրում գտնելով դանդանաւանդ բառը, տառադարձութեամբ պահել է, որ յետոյ ա-ղաւաղուելով՝ ստացել է այս ձևը (տե՛ս Մառ. ЗВО, 13, 19)։