bitter;
sour, acrid, sharp, harsh, grievous, painful, disagreeable, tiresome, tedious, disgraceful, fatal, sad, tormenting, austere;
maddening;
biting, satirical.
πικρός amarus Անախորժ եւ խորշելի ճաշակելեաց. աղի. կծու. լեղեհամ. լեղի. եբր. մառ, մառա
Ոչ կարէին ըմպել ջուր ի մեռայն, քանզի դառն էր. (Ել. ՟Ժ՟Ե. 23։)
Անձին կարօտելոյ՝ եւ դառն իբրեւ զքաղցր թուի. (Առակ. ՟Ի՟Է. 7։ Տե՛ս եւ Ես. ՟Ե. 20։ Յկ. ՟Գ. 11։)
Հակառակ էր քաղցր դառին. (Եզնիկ.։)
Քաղցունցն եւ դառինցն. (Գր. հր.։)
Դառանց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
ԴԱՌՆ. δεινός dirus, durus, acerbus Դժնդակ. խիստ. չար.
Այսպէս դա՞ռն իցէ մահ։ Չար եւ դառն է քեզ թողուլն զիս։ Զազգ դառն եւ զերագ։ Ձայն աւուր տեառն խիստ եւ դառն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 32։ Երեմ. ՟Բ. 19։ Ամբ. ՟Ա. 6։ Սոփ. ՟Ա. 14։)
Համայն ծա՛նր է եւ դառն։ Դառն իշխան, ծառայութիւն, հալածանք, կամք. եւ այլն. (Փարպ.։)
Դառանց զփորձ առեալ տերանց. (Փիլ. ել.։)
Ասասցե՛ն մեզ դառն խուզօղքն. (Կիւրղ. գանձ.։)
Մի՛ դառն դահիճ լինիցիս նմա։ Դառն դատախազք լինին. (Ոսկ. մ. ՟Ա. 23։)
Եթէ յաչաղկոտ եմ եւ դառն. (Բրս. մախ.։)
Հիւսիսային դառն շնչմունքն. (Բրս. ՟խ. մկ.։)
դառն. գ. cf. դառնիճ.
Բաղարջ ընդ դառին (կամ ընդ դառինս)։ Դառամբք ուտեմք զբաղարջն, որք ապաշխարութեան եմք ցանկացեալ. (Փիլ. ել.։)
դառն, մ. եւ cf. Դառնապէս.
• , ն հլ. (-ռին, -ռանց, -ռինց) «լեղի» ՍԳր. Եզն. Մծբ., «դժնդակ, անտանելի» ՍԳր. Ոսկ. մ. ա. 23. Փարպ., «դառնիճ խոտը» Փիլ, ել., որից՝ դառնանալ «լեղինալ. 2. վշտա-նալ, զայրանալ» ՍԳր, դառնացուցանել ՍԳս. դառնացուցիչ Օր. լա. 27. Եզեկ. բ. 3, ղառ-նացութիւն Եփր. համաբ. 126, դառնութիւն ՍԳր, դառնէնի «դառն պտուղ ունեցող» Վե-ցօր. 97, դառնապէս ՍԳը, դառնաշունչ Ոսկ. ես. և մ. բ. 6. Եփր. թգ. 401, դառնադառն Ոսկ. յհ. ա. 9, դառնահոգի Եփր. թգ. 401, դառնաբեր Ագաթ. Կոչ., խաղողադառն Մծբ.. դառնին «դառն, լեղի» Ագաթ. «խիստ լեղի մի բոյս» (որ և դառինչ) Ոսկ. Եբր. Փիլ. ել. (հմմտ. յն. πιϰρὸς «լեղի» և πιϰρίς «դառնիձ. ղի հազար»), դառնագոյժ (նոր բառ) ևն։
• Պատկանեան, Изсл. o cоcт. aрм. яз. 22 համեմատում է քրդ. tāl «դառն» բառի հետ. (րայց այս բառը պրս. [arabic word] ︎ talx «դառն» ձևից ծագած լինելով՝ այստեղ գործ չունի, ինչպէս նկատում է նաև Justi, Göttin. gel. Anz. 1866, 998). Canini, Et. êtym. 27 պելասկ. ϑere. Patrubány, SA, 2, 268 հնխ. denk «կծել» արմատից, իբր յն. δάϰνω «խած-նել» ևն։ Scheftclowilz, BВ 29. 20 սանս. tāra-«թափանցիկ, բաբձրաձայն», պրս. [arabic word] turš «թթու» ևն։ Հիւնք. ռառնալ բայից։ Այսպէս է մեկնում նաև Lidén. Arm. Stud. § 71, մանրամասն ցոյց տալով թէ ի՛նչպես շատ լեզունե-րում դառնալ նշանակող բալը սաանաւմ է «թթուիլ, կծուիլ» նշանակոթիւնը։ Նոյնը գտանում ենք նաև արդի հայերէ-նում, օր. գինին դարձեր է «գինին թթուել է, քացախել է». բայց հին հյ. դառն բառը չունի «թթու, կծու» նշանա-կոթիւնը։ Karst, Յուշարձան, 419 թա-վրաց. մծարե, իմերել. ծարե «դառն»։
• ԳՒՌ.-Կր. Ջղ. դ'առն, Երև. դ'առը, Ալշ. Ախց. Մշ. դ'առ, Տփ. դա՛րը, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmռն, Շմ. տmռնը, Ոզմ. դ'mռ, Ագլ. դէօռնը «դառն», դռնm՛նիլ «դառնանալ»։ Նոր բառեր են՝ դառնաժամ, դառնակողինձ. դառնաջուր, դառնիկ, դառնարիւն, դառնճի, դառնինուկ, դառնուշք։
• ՓՈԽ.-Գ. Փառնակ. Անահիտ, 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. dhere «լեղի»։