s.

ԴԱՐԱՊԱՍ գրի եւ ԴԱՐԵՊԱՍ, ԴԱՐՊԱՍ. պ. տէրվազ, տէրպազ. այսինքն Դուռն բաց. դուռն արքունի կամ իշխանական. պալատն. ապարանք.

Բացաւ դուռն դարապասու հօրն իւրոյ։ Ելին ծնօղքն նորա ի դարապասէն։ Ի ներքս ի դարապասս ոչ կամի մտանել. (Ճ. ՟Զ.։)

Հնչեաց դուռն դարեպասու տիկնոջն. (Արծր. ՟Դ. 12։)

Ի դարապասին եդեալ։ Տուն դարպասի հայրապետին. (Ուռպ. ՟Ժ. ՟Կ՟Ը։)

Ապարանք՝ որ եւ դարպասք, որք էին ի հռոմ. (Մարթին.։)

ԴԱՐՊԱՍ ՏԱԼ. ասի եւ ռմկ. իբր Ընծայ տալ ի յանդիման լինել մեծի ումեք ի տան նորա։

Ուստի յասելն (Տօնակ.)

Թագաւորն գալո՛յ է, դարապա՛ս արարէք. իմա՛, կամ բացէ՛ք զդուռն, կամ զարդարեցէ՛ք զպալատն, եւ կամ ընծայիւք ընդ առա՛ջ ելէք։

• (յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։

• -Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] darvā «բակի մեծ դուռ», [arabic word] darvāza «քաղաքի մեծ դուռ», [arabic word] darvas «ոռան նիգ, սողնակ», [arabic word] darē-❇äs «դրանդի. դռան սողնակ, պահանգ, ցից», քրդ. ❇კ︎ dervaze «մեծ դուռ»։ Պարսիկ բառը մեկնում է ❇ dar «դուռ» և պրս. [arabic word] =պազենդ. awāz, պհլ. apaǰ, apāč «բաց» րառերից. բայց հմմտ. նաև ասուր. tarbasu «պալատ», ասոր. [syriac word] ︎ tarbāsáta «աան սաև»։ Իրանեանից փոխառեաւ ևն նաև արար. [arabic word] dirbās «դռան սողնակ», վրաց. დარბაზი դարբազի «պալատ, հիւրա-սենեակ»։ Հայերէնի դարպասպան ձևի հա-մապատասխանն է պրս. [arabic word] darvazban «դարպասի պահապան, բակի դռնապան»։ (Horn չէ դնում պրս. darvāza բառի ստու-գաբանաթիւնը առ անձին, բայց հիշում է ❇ 63 bāz «բազ» բառի տակ)։-Հիւրշ. 13։։

• Ուռիղ մեկնեց նախ Աւգերեան. Լևա-կատ. Վրք. սրբ. Ը. 39, յետոյ ԳԴ, ՆՀՌ, Lag. Arm. Stud. § 586։

• ԳՒՌ.-Ալշ. դmրբաս, Ասլ. Մշ. ղարբաս. Կր. դ'արբաս, Պլ. դարբաս, թարբաս, Ռ. թարբասդ ևն. առաջինը նշանակում է «մեծ դուռ», միւսները «վանքին տրուած դրամա-կան նուէր», իսկ Այն. «առաջնորդարան, վե-հառան»։ Նոր փոխառութիւններ են Տփ. դա՛րբազ «հին ձևի մեծ տուն», Ղրբ. դmր-բmզm, Ախց. դ'mրբmզm, Երև. դարվազա և այլն։