cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.
ἑπιμέλια cura, remedium, χορηγία, δίαιτια suppeditatio, victus, aimentum Ճար, եւ ճարակ. պ. տարու, տէրման. Հնարք. դեղ. հոգ. խնամ. եւ Պարէնք. ռոճիկ. պէտք ապրելոյ. կարգաւորեալ կուր եւ ումպ ըստ կանոնի բժշկաց. պէտ. թիմար, չարէ. եւ պիտոյք, ապրուստ, ուտելիք.
Ձեռք ժրաց ի դարմանս։ Բժշկութիւն եղիցի մարմնոյ քում, եւ դարման ոսկերաց քոց։ Դարմա՛ն տար սմա։ Հրամայեաց տալ զամենայն դարման.եւ այլն։
Այսպէս եւ ամենայն դարմանք, որպէս իւղ եւ մեղր եւ գինի։ Նովին դարմանովքն՝ որովք խնամէր, տանջէ։ Ըստ պիտոյիցն զդարմանսն առնել. (Յճխ.։)
Եւ մեք դարմանովք կարեմք բժշկել։ Վասն պէսպէս դարմանից (այսինքն խնամոց աստուծոյ). (Եզնիկ.։)
Դարմանք եւ ծախք յարքունուստ եղիցին. (Խոր. ՟Գ. 57։)
Ի պէտս դարմանի նոցա. (Ճ. ՟Ա.։)
Վասն առատութեան դարմանին, եւ այլոց պիտոյից. (Լաստ. ՟Թ։)
Թէ վհատելոյս դարման մատուսցես, կերակրիչ ես։ Դեղ վիրացս, դարման տկարութեանս։ Կերակրոյ դարմանս։ Դարման առաքինութեան վերաբերեալ ընդ ամբարձելոյն զխոնարհութիւն. (Նար.։)
Եթէ երկնից եւ երկրի դարման տանիցիմ. (Ոսկ. ես.։)
• , ո, ի հլ. «ճար, ճարակ, խնամք. հոգ, դեղ, ուտելիք, ապրուստ» ՍԳր. Եզն. Ոսկ. ես., որից՝ դարմանել ՍԳր, դարմանիչ Վեցօր. Եզն., դարմանական Ոսկ. ես., դար-մանաւոր Ագաթ., դարմանոց Բուղ., դարմա-նութիւն Ոսկ. ես., խաշնադարման Ծն. խղ. 32, 34, բազմադարման Յճխ., քաջադարման Մծբ., անդարմանելի (նոր գրականի մէջ) ևն։
• = Պհլ. [arabic word] darmān «բժշկութիւն, դեղ», պրս. [arabic word] darmān «ճար. ճարակ, դեղ», սանս. dhεrman-«յենարան, նեցակ»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև աֆղան. րելտճ. darmān, քրդ. darman, ասոր. [syriac word] ︎ darmānā, թրք. derman, սերբ. derman, վրաց. დარმანი դարմանի, ավար. darman. ուտ. därman, այսպէս նաև գրեթէ բոլոր կովկասեան լեզուների մէջ։ Իրանեան բառի արմատն է dar<հնխ. dhar «պահել, պահպանել» (Horn, § 554). հմմտ. նոյն արմատից զնդ. drva «առողջ», պհլ. dāruk, պրս. [arabic word] dāru «դեղ, դարման» (Horn, § 523), ուրիշ ածանցներ են հյ. դարան, դա-րիլ (տե՛ս այս բառերը)։ Հայերէն բառը բնիկ լինելու պարագային էլ պիտի ունե-նար վերի ձևը, բայց -սան մասնիկը և բա-ոի նոր նշանակութիւնը՝ որ միալն իրանե-աններիոն է յատուկ, ցոյց են տալիս, որ բառը փոխառեալ է։-Հիւբշ. 138։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ դնում է իբր պրս. տէրման, բայց սրա հետ յի-շելով նաև թիյմար ձևը։ ՆՀԲ պրս. տա-րու, տէրման։ Պրս. darmān ձևը դնում են նաև Böttirh Rudim 38, ZDMG. 1850, 353 ևն։ Canini, Et. etym. 144 նոյն ընդ հյ. դեղ։
• ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։