s.

maker of clothes, tailor;
shoemaker.

s.

ῤάπτης եւ σκυτοτόμος sutor Արուեստաւոր, որ գիտէ կարել դերձանօք զհանդերձս, եւս եւ զմորթս. հանդերձակար, կօշկարար.

Աղէ ասա՛ ընդ դերձակսն եւ զթագագործսն. (Ոսկ. եփես.։)

Զդերձակաց մատանիս (այսինքն մատնոցս) հրացուցին, եւ արկին ի մատունսն. (Հ=Յ. ապր. ՟Ա.։)

• , ի-ա հլ. «զգեստ կարող կամ կօշկակար» Ոսկ. Եփես. կայ և յետնաբար դերձիկ. հմմտ. «Դերձկաց մատնոցս արկին ի մատունս նորա» Յայսմ. ապր. 4. կամ նաև ղերզիկ Օգոստ. բաջ. 20։ Արդի գրականում գործածւում է միայն առաջին իմաստով և ղերձակ ձևով, որից դերձակուհի, դերձակու-թիւն, դերձականոց նոր բառերը։

• = Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։

• Առաջին անգամ ԳԴ դնում է պրս. darzi բառից փոխառեալ։ Պրս. և ասորի ձևերին են կցում Böttich. Horae aram 29, 40, Arica, 76, 250, Lag. Urgesch. 943, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Հիւբշ. Arm. Stud. 26 վարանման մէջ է դերձակ, դերձան, բայց մանաւանդ հանդերձ բա-ռը բնիկ, թէ փոխառեալ ընդունելու հա մար, իսկ Arm. Gram. 140 համարում է փոխառեալ։

• ԳՒՌ.-Տփ. դէրցիկ, Երև. դ'էրցիկ, Ջղ. դ'երզիկ. առաջին երկուսը տալիս են Յայս-մաւուրքի դերձիկ ձևը, իսկ վերջինը՝ Օգոստի-նոսի դերզիկ ձևը։ Նոր բառ է դերձակաձև Ղզ. «հագուստի չափն առնելը»։

• ՓՈԽ.-Վրաց. e რციკი ղերցիկի «դեր-Արմատական բառարան-42 ձակ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բո-հեմա, էջ 238 (հաղորդեց Գ. Ասատուր). բա-ռը փոխառեալ եմ համարում հայերէնից, իր ց ձայնի համար (փոխանակ զ). և որովհետև հին վրացերէնում չկայ (չունի Չուբինով), վրացին յայտնի կերպով Տփխիսի հայ գւռ. ղէրցիկ ձևից է։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դերձակութիւն, ութեան

Voir tout