vn.

to be become, to be created;
to happen;
— ուրեք, to sojourn;
— ընդ կնոջ, to know a woman;
եղիցի լոյս եւ եղեւ լոյս, let there be light! and there was light;
եղիցի եղիցի, amen, so be it, be it so;
մի եղիցի, God forbid!

(էական եւ չ) γίνομαι fio, factus sum է՛ լինել. գոյանալ. ստեղծանիլ. ծնանիլ ի ժամանակի. իբր յն. γίγνομαι nascor, gignor եւ Լինել այս ինչ կամ այսպիսի. փոփոխիլ. առնիլ. գործիլ. հանդիպիլ. եղնիլ, ըլլալ.

Եղիցի՛ լոյս, եւ եղեւ լոյս։ Եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն։ Եղեւ մարդն յոգի կենդանի։ Սեթայ եղեւ որդի։ Եղեւ ըստ բանին յովսեփայ։ Ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի։ Եղիջիք ինձ յուստերս եւ ի դստերս.եւ այլն։

Ոչինչ յաշխարհիս մասանց ինքնակալ աստուած կարծել գոլ. քանզի եղեւ։ Կատարեալ եղանել (այսինքն եղեալ գոլ)։ Սկիզբն եղանիլ. (Փիլ.։)

Որոց ծնունդքն ի միում ժամու չէին, եւ մահքն ի միասին եղանին։ Արժանի եղայ խորհրդոյն. (Եզնիկ.։)

Զինուոր եղար վերին աշխարհի։ Առ աչօք եղայք։ Մաշկ.։

Եղիցի եւ աստանօր լնուլ մեզ զփափագ կամաց քոց (այսինքն լցցուք)։ Թագաւոր հրէաստանի յանտոնէ եղեալ (այսինքն կարգեալ). (Խոր.։)

Իմաստասիրութիւն զհանրականօքն եղանի. (Անյաղթ պորփ.։)

Մա՛տն եղանին թշնամեացն։ Կաթնաբոյծ եղանիւր. (Յհ. իմ. երեւ.։)

Նախ քան զեղանիլ էիցս ամենայնի. (Նար.։)

Եղանի, եւ դնի յանբանից մսուր։ Ոչ շատացար մարդ եղանիլ աստուած. (Շար.։) (Գտանի եւ՝ Եղիցիմ, այսինքն ելէց. եւ անխտիր՝ եղիցիս կամ եղիցես)։

ԵՂԻՑԻ՛. իբր Ամէն։ (Օրին. ՟ի՟է. 16=26։)

Եղիցի՛ եղիցի». այսինքն ամէն ամէն. (Թուոց. ՟Ե. 22։)

ՄԻ՛ ԵՂԻՑԻ. յն. ոճով յայլ գիրս. այսինքն Քա՛ւ լիցի, ըստ սուրբ գրոց։

ԵՂԵԱԼ, կամ ԵՂԵՒ, պէսպէս ոճով ասին. զոր օրինակ.

Ի սոցա բանս եղեալ թաբաւորին». այսինքն հրապուրեալ, հակամիտեալ. (Եղիշ. ՟Գ։)

Զայսու զայնու եղեալ». այսինքն զբաղեալ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Եղեւ՞ ընդ քեզ». այսինքն ննջեաց, անկաւ ի մեղս. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 20։)

Եւ եղեւ ի ժամանակին կամ յաւուրն». (եւ այլն. այսինքն դէպ եղեւ. կամ Յայնժամ, եւ այլն։)

Եւ եղեւ բան տեառն առ» եւ այլն. այսինքն խօսեցաւ կամ պատգամ ետ տուր։

ԵՂԵԱԼ, ԵՂԵԱԼՔ. γεγονός factus, creatus Իբր Եղական. արարած.

Եղեալն՝ անեղ երբէք ոչ իցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

Զիա՞րդ յեղելումն մշտնջենաւորն երեւեսցի. (Կիւրղ. գանձ.։)

Զբոլոր եղեալքս ամենայն։ Համայն եղելոց. (Նար.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Զեղանիմ, ղայ

Հեղանիմ, հեղայ

Յեղանիմ

Voir tout