s.

heifer, young cow;
fit, wife, spouse.

s.

δάμαλις vitula, juvenca βοῦς bos Էգ որթ արջառոյ չափահաս. նոր կով, երինճ, մենծցած հորթ, պզտի կով.

Երինջ երեմեան. (Ծն. ՟Ժ՟Է. 9։)

Երինջ մի յարջառոց։ Ի վերայ գլխոյ երնջուն (կամ երնջոյն). (Օրին. ՟Ի՟Ա. 3. եւ 6։)

Արար երկուս երինջս ոսկիս ... զոհել երնջոցն. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 28. 32։)

Որթոյն երկիր եպագ, եւ երնջուցն զոհեաց. (Եղիշ. դտ.։)

Որպէս Կով՝ ըստ յն.

Եօթն երինջք ... առ այլ երնջովքն. (Ծն. ՟Խ՟Ա. 2=27։)

Երինջս անդրանկածինս. (՟Ա. Թագ. ՟Զ. 7=14։)

Նմանութեամբ, որպէս Հարսն, կին.

Եթէ ոչ ճնշեալ էր զերինջն իմ, ոչ գտանէիք զառասպելն իմ. (Դատ. ՟Ժ՟Դ. 18։)

Զի եթէ ոչ արօրադիր արարեալ էր ձեր իմով երնջաւն, ոչ էր գտեալ ձեր զառարկուածն իմ. (Փիլ. սամփս.։)

• , բ, ու հլ. «էգ հորթ» ՍԳր., Եփր. եբր. 217. Կոչ. 263, լայնաբար՝ «կով» Ծն խա. 2=27. Ա. թագ. զ. 7=14, նմանու-թեամբ «հարս» Դատ. ժդ. 18. Փիլ. սամփս.։

• Հիւնք. պրս. էնճիրէ «փուշ, եղիճ» րա-ռից։ Scheftelowitz, BВ. 28(1904). 297 և 29(1905), 25 իբր բնիկ հայ՝ հնխ. treng' ձևից. հմմտ. ալբաներէն drenz «եղնիկ», որ ծագում է *trenzբ. ձևիզ. հմմտ. ալբան. droe «վախ» <*trauja,

• ռերմ. *ϑraujan։ Patrubány, ՀԱ, 1908, 152 կցում է հբգ. hrind, մբգ. rint, նբգ. Rind «եզ» բառերի հետ։ (Բայց այս բա-ռերը ըստ Kluge, 396 ծագելով հնխ. k'era-«եղջիւր» բառից, չեն կարող ձայ-նապես միանալ մեզ հետ)։ Petersson, KZ, 47, 257 յն. ἐριτο, «բուծ, ուլ», լիթ. éras, erytis, erukas, erytukas «գառ-նուկ», լեթթ. jers, հպրուս. eristian «գառնուկ», սերբ. jarina «գառան գեղմ», հսլ. jarici «բուծ», լատ. aries, -etis «խոյ» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Պատահական նմանութիւն ունի սոգդ. rуnckh (կարղա՛ renčak) «տղայ, փոքրիկ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Սլմ. էրինջ, Ջղ. յերինջ, Շմ. լէրինջ, Գոր. Մժ. հէրինջ, Ոզմ. յէրէնջ՝, Ղրբ. հէ՛րէնջ, Ագլ. m՛րինջ. այս բոլորը նշանակում են «եր-կամեայ էզ հորթ», բայց Երև. փոխաբե-րաբար նշանակում է նաև «երեք տարեկան որթի մատ, որ առանձին տնկում են»։ Հմմտ. որթ։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ մինցր. որիջի, որինջի «տաւար», որջի «կով» (տե՛ս Kипшипзе. Гpa-. и слов. миигр. яз. GHler. 1914, էջ 294).-Մառ, ИАН, 1912, էջ 834 ընդհակառակը հայերէնն է դնում փոխառու-թիւն, որ կրկնում է և Kипшидзe, անդ։ Բայϰ այդ ճիշտ կլինէր միայն այն դեպքում, երբ այդ բառը ուրիշ կովկասեան մի որևէ լեզուի մէր է, գոյութիւն ունեցած լինէր։