and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
— զի, — քանզի, since, because.
Շաղկապ καί, δέ, τε et, autem, -que, -ve, atque Շաղկապ զօդիչ ամենայն բառից եւ բանից ընդ միմեանս՝ ջոկաման ասացեալ, այսինքն ի մի մանօղ զջոկս ձայնից։ Արմատն է ւ. յորմէ ռմկ. ու. վէ, վ, իւ. սանս. էվա.
Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ.եւ այլն։
Կամ իբրեւ Եւս. նաեւ. իսկ. ա՛յլ. ալ.
Եկից եւ ես զկնի քո։ Եւ ձեզ վա՛յ օրինականացդ։ Եւ դու ի նոցանէ ես.եւ այլն։
Զի եթէ ոչ բացաւ աչօք տեսանէին զյոյսն խնդալից, եւ ոչ կարէին իսկ գործել զայնպիսի մեծ առաքինութիւն։ Ուր կա՛մ իւրեանց է, եւ շրջկոցին (իբր, ո՛ւր եւ)։ Որպէս ինքնանապական է, եւ էառանց ապականութեան ծնաւ. (Եղիշ. ՟Է. ՟Ը. ՟Բ։)
Որ մեղանն, նոքին սակս այնորիկ եւ մեռան. (Խոր. ՟Գ. 51։)
Որք եւ ոչ մարդկան միայն, եւ անասնոց անգամ ոչ զօրեն վնասել. (Շ. հրեշտ.։)
ԵՒ. իբր անուն հոլովական.
Ասելովն զեւն շաղկապ, եւ այլն. (Անյաղթ պորփ.։)
ԵՒ, ԵՒ. Կրկնեալ յերկուս հատուածս, իբր Եթէ՛, եթէ՛. միանգամայն. թէ՛, թէ՛.
Ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զհայր իմ. (Յհ. ՟Ժ՟Ե. 25։)
Առաքինութիւն ե՛ւ տեսական է, ե՛ւ գործական։ Երկուս խնդրէ, ե՛ւ արդարոց ապրել, ե՛ւ վասն նոցա՝ այլոց։ Գարի ե՛ւ մարդկան ե՛ւ անասուն կենդանեաց է կերակուր. (Փիլ.։)
Ունէր մարդն իշխանութիւն երկոցունց՝ ե՛ւ անսալոյս ե՛ւ չանսալոյն։ Աստուած զբարւոք կամսն ե՛ւ ունէր ի բնէ, ե՛ւ ունի. (Եզնիկ.։)
Համարս պահանջէ ի մէնջ՝ եւ վասն արտաքնոց, ե՛ւ վասն ներքնոց. (Եղիշ. ՟Ը։)
ԵՒ ԱՆԴՐ. cf. Անդր։
ԵՒ ԱՐԴ. οὗν ergo, itaque, igitur νῦν nunc Արդ. այսուհետեւ. եւ զի այս այսպէս. ուրեմն այժմ. աս ասանկ ըլլալէն ետեւ, ուրեմն հիմա.
Եւ արդ այսպէս կացէ՛ք դուք յաղօթս։ Եւ արդ մի՛ երկնչիցիք.եւ այլն։
Եւ արդ անիծեա՛լ լիջիր դու ի վերայ երկրի». յն. եւ լտ. եւ այժմ։
ԵՒ ԵՒՍ. cf. Եւս։
ԵՒ ԶԻ. cf. Զի։
ԵՒ ԱՅՆ. ԵՒ ԱՅՆ ԶԻ. cf. Այն. Այն Զի։
• «ու, նաև, ևս, էլ», կրկնութեամբ՝ «թէ՛.. թէ՛...» ՍԳր. Եզն. ևն, որից՝ ևեթ «մի-այն», ևս «նաև, է՛լ», և ևս «ա՛յլ ևս», ևս քանզևս «առաւել քան զառաւել», բոլորն էլ ոսկեդարեան։ Հին և ընտիր են նոյնպէս ի արղ, արդ ևս, արդարև, է և, ոչ ևս, չև, չև ևօ. և ոչ, և ոչ ևս, ուր և, թէև, թէպէտև, և եթէ, մինչև, մինչչև, թերևս, դեռ ևս, մինչ չև ևս, իբրե. իբրև ոչ, իբրև ոչ ևս, զևս (ևս քան ղևս ձևի մէջ) ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. èpi «նաև, ևս» ձե-ւից. հմմտ. սանս. [other alphabet] api «նաև, դեռ ևս, էլ, մօտը», հպրս. apiy, զնդ. aipi «հենց, ըստ, մօտը, միջոցին», յն. έπί «վրայ, սրա վրայ», թոխար. pi «նաև», ալբան. êperε (Walde, 532, 605, Boisacq, 264)։ Հայերէնի հետ յատկապէս նման են գալիս յն. ἐπ' τουτω=հյ. ևս և թոխար. pi, որ թուականնե-րի մէջ ծառայում է իբր կցորդ՝ ճիշտ ինչպէս հայ. իննևտասն, քսանևինն ևն ձևերի մեջ։ Սոյն հնխ. èpi ձևի ձայնդարձներն են opi (միջին աստիճան) և pi (ստորին աստիճան), որոնց վրայ տե՛ս ու և ըստ (Pokorny, 1, 122)։-Հիւբշ. 445։
• ՆՀԲ արմատն է ւ, յորմէ ռմկ. ու, վե, վ, իւ, սանս. եվա։ Peterm. 33 եբր. va և արաբ. ❇ va շաղկապների հետ. իսկ էջ 170 և շաղկապի հետ նոյն է դը-նում ինչ որ և դերանուն, ճիշտ ինչպէս եբր. և արաբ. hva դերանունները գալիս են va շաղկապից։ Spiegel, BVS, 4, 473 այս և դերանունը շաղկապից անկախ համարելով՝ համէմատում է ղնդ. ava ձևի հետ։ Lag. Urgesch. 61 և. Btrg. bktr. Lex. 5 սանս. api, զնդ. aiwi ձևե-ոի հետ։ Justi, Zendsp. 8 զնո. aēva հպրս. aiva, զազա yau, օսս. yeue, yu «մէկ», իսկ էջ 62 սանս. զնդ. uta, պհլ, պրս. u ևն։ Մորթման, ZDMG, 26, 533 բևեռ. eha և 591 բևեռ. iu բառերի հետ. Հիւնք. արաբ. վէ, ու, իւ։ Karst Յու-շարձ. 403 սումեր. bi «և, միասին, հետ»։ Ուռեր մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 654 մերժելով զնդ. aiβi համեմատութիւնը և դնելով aipi, սանս. api, յն. ἐπί ևն։
• ԳՒՌ.-Սչ. յէւ. միւսները ունին ու ձևըչ Գրականից փոխառութեամբ կազմուած ձևեր ևն՝ և անել Ղրբ. «ժամերգութիւնը շուտով՝ հապճեպով վերջացնել», և ու եչ Տփ. «խնդրի հանռամանքները»։
• «օտար». այս բառը մենակ գործա-ծուած չէ. բայց գտնում եմ Բառ. երեմ. էջ 94 յիշուած երկու բարդերի սկիզբը, որոնք են՝ եւազգած «օտարահանդերձ», եւակոչ «օտա-րակոչ»։
• «անէծք». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 95 գրծ. եւիք ձևով, որից էլ բարդութեամբ եւակոչ «անիծասաց» էջ 94։