vn.

to go astray;
to dote, to rave, to muse.

չ.

ԶԱՌԱՆՑԵՄ προβεβεηκώς γίνομαι provectus sum aetate, diebus որ եւ Առանցել. զանցանել. անցանել ըստ չափ. հնանալ. փոփոխիլ։ Որպէս Անցանել զաւուրբք, ծերանալ. եւ անցանել եւ այլափոխիլ աւուրց եւ ժամանակաց.

Աբրահամ եւ Սառա ծերունիք էին՝ զանցեալ եւ զամենաւուրբք. վասն որոյ յիրաւի ասէ զկնի ծերունւոյն՝ զառանցեալ զաւուրբք. (Փիլ. լին. ՟Դ. 14։)

Եւ ապա յիրս իրս անցեալ զառանցեալ ժամանակաց մատակարարեալ զմեզ. (Յհ. կթ. յռջբ։)

Ի կատարած. Զառանցելոց ժամանակաց։ Վասն զառանցելոց։ Ի վերայ զառանցելոց. յն. այլայլելի կամ այլայլեալ. եբր. շօշան. իբր շուշան, կամ վեցաղի նուագարան. (Սղ. ՟Խ՟Դ. ՟Ծ՟Թ. ՟Կ՟Ը. ՟Հ՟Թ։ Տե՛ս զմեկնիչն։)

ԶԱՌԱՆՑԵԼ. ληρέω, ληραίνω deliro, nugor, ineptio Զառամանալ, աղճատիլ. խռֆիլ.

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն, եւ զառանցիցէ, եւսկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Ծերն հոլովեալ է, եւ զառանցեալ. (Լմբ. ժղ.։)

Նմին (Զաքարիայի) խօսել վասն այսոցիկ անտեղի էր. վասն զի դսրովեալ լինէր զառանցեալ ոք. (Իգն.։)

Ե՛ւս չար քան զպառաւունս զառանցելոց բանս խօսիմք. (Ոսկ. մտթ. ՟Ա. 2։)

Կամ ἑξίστημι de statu mentis dejicior, obstupefio Արտաքոյ ելանել անձին. ցնորիլ, ցնդիլ. խօսիլ եւ գործել որպէս զառամեալ, կամ արբեալ, կամ մտաթափ.

Այնպէս զառանցեաց, մինչ զի ի դոյզն ինչ ժամանակի երիցս ասել զբանն ուրացութեան. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)

Թէ զառանցաք ինչ, այն Աստուծոյ է։ Եւ թէ զիա՞րդ զառանցեաց, ուսուցանէ ինքն (պարծելով ի խաչ, եւ վնաս համարելով զշահ անձին, իբրեւ յիմար վասն Քրիստոսի)։ Տեսանե՞ս, զիա՛րդ յամենայն պարծանաց զառանցեաց, զի շահեսցի զՔրիստոս. (Կիւրղ. գանձ.։)

Եթէ անգիտութեամբ զառանցեաք ինչ։ Մի՛ արդեօք զառանցար ինչ. եւ հակառակ առաջին բանիցն քոց խօսիս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Իբրեւ անցին զառանցին ի գինւոյն. (Բուզ. ՟Ե. 35։)

Յանմտից զառանցելոց մարդկանէ։ Տե՛ս աստ բանս արբեցելոց եւ զառանցելոց մտաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 16. եւ ՟Բ. 3։)

Բազում ինչ զառանցելոց առասպելս տողեն. (Եւս. քր. ՟Ա։)