emerald.
յն. սմա՛րղտոս. լտ. սմա՛րակտուս, σμάραγδος smaragdus. թ. զիւմրիւտ. Ակն պատուական կանաչագոյն. եբր. շօհամ, պարքէթ, եւ այլն.
Երկուս ականս զմրուխտս։ Կարգս ականց, առաջին՝ զըմրուխտ, եւ սարդիոն, եւ տպազիոն. (Ել. ՟Ի՟Ը. 9. 17։ ՟Լ՟Թ. 6. 10։ Եզեկ. ՟Ի՟Ը. 9։ Յայտ. ՟Դ. 4։)
Տպազիոնիւ, զմրխտով. (Մագ. ՟Ժ՟Գ։)
Անծակ մարգարտաց, եւ անծակ զմրըխտաց. (Պտմ. աղեքս.։)
Եհարց զանունն, եւ նա ասէ, սմարագդոս. որ թարգմանի զմրուխտ. (Հ=Յ. մարտ. ՟Ը.։)
• , ի-ա, ո հլ. «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչագոյն» ՍԳր. որից զմրխտի ԱԲ. զմրխտեայ Պտմ. աղէքս. Տօնաև։
• = Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։
• Առաջին անգամ ԳԴ համեմատեց արս. zumurrud ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ կցում են ՆՀԲ, Lag. Arm. Stud.
• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ վրաց. ზურმუხვი զուրմուխտի և թուշ. ზურმუხტ զուրմուխտ «զմրուխտ»։