s.

hyssop;
holy-water sprinkler, asperges-brush.

s.

ὔσσωπος hyssopus. եբր. էզօպ. Բոյս մանրատերեւ՝ եւ մանրածաղիկ, խիտ, կծու, յորմէ կազմեալ լինէր մշտիկ՝ այսինքն կապոց սրսկելոյ. ուստի ի մեզ նաեւ Մշտիկ թարգմանի. տե՛ս եւ ԾՈԹՈՐ եւ ԶՈՒԻՐԱԿ. զուֆա, չիւպրա. եւ սաթէր, փէփիք օթու եւ կիւվէկի օթու որք են նման միմեանց. ռմկ. ծոթրին, զաթրին.

Մշտիկ զոպայի։ Զոպայ։ Մինչեւ ցզոպայն՝ որ յորմն ելանէ. (Ել. ՟Ժ՟Բ. 22։ Ղեւտ. ՟Ժ՟Դ. 4. 6։ Թուոց. ՟Ժ՟Թ. 18։ ՟Գ. Թագ. ՟Դ. 33։)

Ջրով եւ բրդով՝ կարմրով եւ զոպայիւ։ Եւ ընդէ՞ր զոպայիւ. վասն զի ջերմին է բոյսն այն, եւ դարձեալ զի խիտ է եւ ուռուցուկ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Ցանեսցե՛ս յիս զոպայիւ, եւ սուրբ եղէց. այս ինքն ծաղիկ ինչ է՝ զոր թանային յարեան. (Ոսկ. ես.։)

• , ի հլ. «ծոթրինի նման մի բոյս է hyssopus (Տիրացուեան, Contributo § 442). 2. զոպայի տրցակ, հեղուկ մի բան սրսկելու մշտիկ» ՍԳր. Ոսկ. ես. Եւս. պտմ. 114. Կոչ. 29, 269. գրուած նաև զովպայ Մագ. թղ. 118, զոպա Եղիշ. միանձ. 160. զուփա, զուֆ, զու-ֆա Վստկ. 91. զուֆայ Մխ. բժշ. 34. որից՝ զուփայի շարապ Մխ. բժշ. 54։ Նախաձայնը նախդիր կարծուելով՝ դարձել է ոպայ. «Խօսե-ցաւ զմայրից Լիբանանու մինչև ցոպայն որ ելանէ յորմն» (Առաք. 610բ). այսպէս և Գիրք մոլութ. մի անգամ. հմմտ. «Մինչև ցզոպայն որ յորմն ելանէ» Գ. թգ. դ. 33։

• = Ասոր. ❇, zōpa «զոպայ», որ բնիկ ռեմաևան ռար է և գտնւում է նաև միւս սե-մական լեզուների մէջ. հմմտ. ասուր. zupu, եբր. [hebrew word] ēzōb, արամ. zōpā, արաբ. [arabic word] zōfa, եթովպ. azab, բոլորն էլ նոյն նշանակութեամբ. Սեմականներից փոխա-ևեալ են նաև յն. ὅσσωπος, լատ. hyssopus, ֆրանս. hysope, գերմ. ysop հոմանիշները։ Հայերէնի յետնադարեան ձևերը ծագում են արաբերէնից, որից ձևափոխուած է նաև թրք. [arabic word] zofa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 773)։-Հիւբշ. 303։

• ՆՀԲ (որից նաև Հիւնք.) յիշում է եբր. ezōb։ Peterm. 22, 38 դնում է եբր. և յն. ձևերը։ Lag. Arm. Stud. § 794 ա-սորերէնից։

• ՓՈԽ. -Անոած է Ս. Գրքի քրդ. թարգմա-նութեան մէջ՝ զօպա ձևով։ «Պր աւ ու հէրիէ սօռ ու պը զօպայէ» (ջրով և բրդով կարմրով և զոպայիւ). Եբր. թ. 19։