s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

s.

ԶՈՒԱՐԱԿ որ եւ ԴՈՒԱՐ, ՏՈՒԱՐ. ռմկ. տավար, սէվր, սըղըր. վր. եւս՝ զուարակի. Արջառ. եզն փոքր. որթ մեծ. եւ Ցուլ. եզ, հորթ, մոզի. տանա. որպէս յն. μόσχος (լծ. մոզի) juvencus βοΐδων vitulus βοῦς bos ταῦρος taurus եբր. ֆար, դօր (լծ. ընդ դուար, զուարակ)։

Զուարակ մի յանդոյ կամ յանդւոյ։ Սպանցեն զզուարակն։ Առցես յարենէ զուարակին. (Ել. ՟Ի՟Թ. 1 = 14։)

Խայտայիք իբրեւ զուարակս ի վերայ դալարոյ. (Երեմ. ՟Ծ. 11։)

Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք։ Հանցեն ի սեղան քո զուարակս։ Ի ժողովս զուարակաց, եւ ի դասս երնջուց. (Սղ.։)

ԶՈՒԱՐԱԿ կոչի յոմանց եւ Ցուլ կենդանակերպն։ (Տօմար.։)

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։

• = Կայ ասոր. [syriac word] ezwārxā «ցուլ», որի հետ կցւում է արաբ. [arabic word] zbrx, որ արամե-իէն մի բառի տառադարձութիւնն է միայն։ Ասորի բառը բնիկ չէ և չի գտնւում ուրիշ նեմական լեզուների մէջ. ուստի հաւանաբար փոխառեալ է հայերէնից և կամ թերևս եր-կուսը միասին փոխառեալ են իրանեանից Սակայն մինչև այժմ իրանեանի մէջ սրանց համապատասխան մի ձև չէ՛ գտնուած։ (Պրս. ❇ [arabic word] zāvar «հեծանելի կենդանի, որպէս ձի, ջորի, էշ, ուղտ և նմանք» ո՛չ ձևով է յարմար ւ ո՛չ նշանակութեամբ)։ -Հիւբշ. 303։

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։

• Karst, Յուշարձան 403 հյ. ղուար և սու-մեր. dapara «եզ»։-Ֆնտգլեան ՀԱ 1926, 488 զուարափակ մեկնում է պհլ. zbar «եզը» անստոյգ բառով։ Սրան հա-կառակ է Ադոնց ՀԱ 1927, 404 և մեկ-նում է վերապահութեամբ՝ հյ. զուար< զնդ. uz «վեր»+vara «պատ»։

• ՓՈԽ.-Վրաց. ზვარაკი զվարակի կամ ზუარაკი զուարակի «մատաղ ցուլ», აზავერი ազավերի «արջառ», ზვარა զվարա «մատա-ղացու եղջիւրաւոր անասուն». թերևս նաև ա-սռռ. cZWarAа,

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Զուարակագլուխ

Զուարակազենութիւն, ութեան

Զուարակափակ

Զուարակափիղ

Voir tout