adj. s.

ԹԱԳԱՒՈՐԱԶՆ եւ ԹԱԳԱՒՈՐԱԶՈՒՆ. βασιλικός , βασιλείδης, βασιλείδιον regius, regis filius, regulus βασιλικοί aulici, regis amici et ministri Որ է յազնէ կամ յազգէ եւ ի տանէ թագաւորաց. թագաւորազգի. թագազարմ. եւ Մերձաւորք թագաւորի, աւագանի. պալատականք.

Անդ էր թագաւորազն մի. (Յհ. ՟Դ. 46։)

Որդի թագաւորազնոյն. (Յհ. իմ. եկեղ.։)

Լինել նոցա պատուականագոյն եւ առաւել թագաւորազն քան զայլ Արշակունիս. (Խոր. ՟Բ. 21։)

Ի զուարճանալ թագաւորին (Հերովդի) հանդերձ թագաւորազամբ. (Գանձ փառ. յհ. մկ.։)

Ուր ընդդէմ դարձեալ թագաւորազանց ոմանց. (Եղիշ. ՟Գ։)

Յոր նախ չոգայն ի թագաւորազանց բողբոջն յԱշոտ. (Յհ. կթ.։)

Ազատ քան զթագաւորազունս նա՛ է, որ յախտիցն ազատ է. (Բրսղ. մրկ.։)

Ի ձեռն սուրբ որոջին, եւ թագաւորազն կուսին Հռիփսիմեայ. (Արծր. վերջ։)

Ի տանէ թագաւորազուն. (Խոր. առ արծր.։)

Թագաւորազուն մանուկ։ Իբրեւ զթագաւորազուն բողբոջ. (Յհ. կթ.։)