pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.
ὐδρία hydria, vas aquarium. պ. թէկիուք. Անօթ մեծ՝ ջրոյ կամ գինւոյ. սափոր. կուժ. խառնարան. եւ Ըմպանակ. սկահ. փարչ. քեասէ.
Թակոյկք կճեայք վեց։ Լցէ՛ք զթակոյկսդ ջրով։ Պորտ քո թակոյկ ճախարակեայ՝ անպակաս ի գինւոյ խառնելոյ։ Կային թակոյկք եւ ըմպելիք թագաւորին՝ ոսկեղէնք եւ արծաթեղէնք. (Յհ. ՟Բ. 6։ Երգ. ՟Է. 2։ Եսթ. ՟Ա. 7։)
Նոցա մեծ իմն եւ յագումն ջրոյն. իսկ մեզ մինչ ի ցարբենալ՝ գինւոյն թակոյկք. (Ածաբ. աղք.։)
Ետես եւ զթակոյկսն ոսկիս. (Պտմ. աղեքս.։)
Ոչ բաւական վարկանի առ ի բժշկութիւն ծարաւոյն զբովանդակ զթակոյկն հեղուլ ի բերանն. (Նիւս. երգ.։)
Փոխեաց զջուրն ի գինի ի մէջ թակուկացն. (Սանահն.։)
Կամեցեալ առնուլ ի ջրէ նորա (այսինքն ի ջրոյ գետոյն), որ մեծ թակուկով երթայ՝ բազում առնու, եւ որ փոքու՝ սակաւ. (Լմբ. պտրգ.։)
Թակոյք էին մարգարէքն, մատռուակք էին առաքեալքն. (Նիւս. երգ.։)
Կարասս եւ թակոյսս. (Ոսկ. մ. ՟Գ. 4։)
Նմանութեամբ՝ Սկահաձեւ զարդք աշտանակին.
Երեք են թակոյկք (կամ թակոյք) տպաւորեալք ընկուզազարդ։ Ի ձեռն երից կենդանականացն՝ զորս կոչեաց թակոյկս։ Ընդէ՞ր աշտանակին չորք թակոյկք. (Փիլ. ել. ՟Բ. 76. 77։)
• , ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։
• = Պհլ. takok «մսի աման» (ըստ Darmes-teter, Zend-Avesta III, 121), պրս. [arabic word] takōk «անասունի ձևով շինուած ոսկեղէն կամ արծաթեղէն մեծ ըմպանակ՝ գինի խմե-լու համար», որից էլ փոխառութեամբ վրաց. ტაკუკი տակուկի «ոսկի կամ արծաթ թաս». (Չուբինով 1213 սխալմամբ դնում է հայե-րէնից)։-Հիւբշ. 153։
• Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։