vn.

to sigh, to groan;
to lament, to weep;
to have a severe colic.

չ.

ԹԱՌԱՆՉԵՄ ԹԱՌԱՉԵՄ. որ ասի եւ ԹԱՆՉԵԼ. στενάζω suspiro, gemo Հառաչել ուժգին ի խորոց սրտէ. հեծել. յոգւոց ելանել. հեւալ. եւ Պէսպէս ձայնս ի վեր տալ ի փորոյն, իբր զգայռելով. ախուվախ՝ ուֆ աման էթմէք.

Թառանչիցես եւ հեծիցես ի միջոյ սրտէ. (Սեբեր. ՟Ժ։)

Տնանկն թառանչէր. (Մաշկ.։)

Արտասուօք թառաչէր. (Բրսղ. մրկ.։)

Պոռնիկն ի հեշտութիւնն գոլով թառաչէ. (Լմբ. սղ.։)

Ի թառանչելոյ եւ յոգւոց հանելոյ. (Մաղաք. աբեղ.։)

(Արբեցողն) միշտ հեծէ, եւ հանապազ թառանչէ յորովայնին ծանրութենէ. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Մեք յորժամ զարթնուցումք, բազում ժամս ընդ քորելն եւ ընդ քոշքոտելն, եւ ընդ թառանչելն եւ ընդ թանչելն հանեմք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ (յն. յերկար ձկտիլ։))

Մեծաւ հառաչանօք յոգւոց հանեալ թառանչէր. (Եպիփ. ծն.։)