ԹԻՒՄ կամ ԵԹԻՒՄԱՅՔ. Բառ յն. թի՛մօս, կամ թի՛ւմօն. θύμος, θύμον thymos, thymum Խոտ, եւ ծաղիկ նորա հոտաւէտ կամ խնկահոտ, զոր սիրէ մեղու. իբր եզնալեզու, եւ այլն. արաբ. իբար.
Մեղուաց՝ որք ի վերայ թռչին բուրաստանաց, յինքեանս ծծեն, եւ մանաւանդ ի թիւմացն. (Փիլ. լիւս.։)
Եթիւմայցն (փոխանակ գրելոյ, ի թիւմայցն) ծաղիկ է, որպէս խռընդատի, զոր տղայքն ծծեն, զի մեղրոտ լինի. (Լծ. փիլ.։)
• , ի-ա հլ. «անուշահոտ մի բոյս է. լտ. thymus» (Տիրացուեան, Contributo § 419). մեկ անգամ գործածել է Փիլ. լիւս. էջ 132՝ բց. ի թիւմացն ձևով. -այս բառը սխալ կարդալով Լծ. փիլ. շինում է եթիւմայց ձևը և մեկնում է «եթիւմայցն ծաղիկ է»։
• = Յն. მύμος, მόμον «թիւմ», որից փո-փոխառեալ են նաև լտ. thymus. thvmum ֆրանս. thym, գերմ. Thymian.-Հիւբշ. 518։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։